Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իմ բոլոր հրեշտակները աշխատանքի են գնում ու աշխատավարձ ստանում. ՕԴՐԻ ՏՈՏՈւ («Ամելի»)

15.09.2012

Նա ասես յուղանկար լինի. երկար է պետք նայել նրա մեծ աչքերին ու այտերի փոսիկներին հասկանալու համար, որ նա քեզ դուր է գալիս: Հայրենի Ֆրանսիայում նրա շնորհիվ վստահ են, որ բարի հրեշտակ լինելը մասնագիտություն է, թեև նրան հաճախ կարելի տեսնել Փարիզի գետնանցումներում' հասարակ ջինսե տաբատով ու ամենասովորական բլուզով: Նա հայտնի «աղջիկն է Մոնմարտրից» («Ամելի» )' Օդրի Ժյուստին Տոտուն:

Ասում են' 17-18 տարեկան հասակում Օդրին շատ է բարդույթավորվել իր արտաքին տվյալներից, քանի որ իրենց փողոցում հաճախ է տեսել երկար ոտքերով, գեղեցիկ կեցվածքով աղջիկների, իսկ ինքը մինչ օրս էլ ընդամենը 160 սմ հասակ ունի: Իհարկե, այդ բարդույթները շուտ էլ անցել են, երբ ինչ-որ մեկն ասել է նրան այդքան շատ գեղեցկուհիների հանդիպելու պատճառը: Պարզվել է, որ հենց Օդրիի ընտանիքի տան դիմաց է տեղակայված եղել Բոմոն քաղաքի ամենահայտնի մոդելային գործակալություններից մեկը:

Օդրիի հայրը ատամնաբույժ է եղել, մայրը' անգրագիտության դեմ պայքարի մի կազմակերպության անդամ: Ապագա աստղի մանկությունը երջանիկ է ստացվել, քանի որ ծնողներն ամեն ինչ արել են իրենց երկու դուստրերի ու մեկ որդու համար: Օդրին փոքր հասակում անչափ սիրել է կապիկներին և հստակ որոշած է եղել ողջ կյանքում զբաղվել կապիկների ուսումնասիրությամբ: Ասում են' մի անգամ կենդանաբանական այգում զբոսնելիս նա մտել է կապիկների վանդակը: Վախեցած ծնողները որոշել են շեղել Օդրիի ուշադրությունը կապիկների հանդեպ սիրուց և հրավիրել առավել կարևոր բաների վրա, օրինակ՝ թատերական արվեստի լիցեյում կրթություն ստանալու: Կարծում ենք' աշխարհը պետք է խոնարհվի այս մարդկանց առջև, ովքեր տեսել են իրենց դստեր ռեալ կարողությունն ու մեզ պագևել նրան կինոէկրաններից տեսնելու հնարավորություն:

 «Ծնողներս են սովորեցրել ինձ ամուր կանգնել ոտքերիս վրա: Այդ տեսանկյունից ես ֆրանսիականության խտացում եմ: Իմ մեջ ամուր նստած են պրագմատիզմն ու կյանքի նորմերը' աշխատել ու չսպասել վարձատրության, լինել ազնիվ ու չդավաճանել զգացմունքներին: Այս ամենն իմ արյան մեջ է: Դատեք ինքներդ. հայրս ու մայրս զտարյուն ֆրանսիացիներ էին, ընդ որում, մեկը' ատամնաբույժ, մյուսը' ուսուցչուհի: Կարո՞ղ էի ես այլ դաստիարակություն ստանալ: Մանկությանս ամենահիշված արտահայտությունն է « մեջքդ ուղղիրը»: Այո', մայրս միշտ ստիպում էր ուղիղ մեջով քայլել, դա կամքի արտահայտում է: Անգամ հավատալով Աստծուն' ես մինչ օրս չեմ հենվում նրա վրա: Ինքս եմ ապրում: Իմ բոլոր հրեշտակները աշխատանքի են գնում ու աշխատավարձ ստանում…», -մի առիթով հիշել է Տոտուն:

Լիցեյն ավարտելուց հետո Օդրիի ծնողները վճարել են Փարիզի թատերական արվեստի լավագույն դպրոցի նրա 2 տարվա ուսսման վճարը, որտեղ էլ նա շորունակել է կրթությունը: Հետո ավարտել է երաժշտական դպրոց և ընդունվել բանասիրության ֆակուլտետ, որն այդպես էլ չի ավարտել, քանի որ հենց այդ պահից էլ որոշել է մեկընդմիշտ կապել կյանքը թատրոնի ու կինոյի հետ:

Արդեն 1998-ին Օդրի Տոտուն գրանցեց առաջին հաջողությունը: «Կանալ+» ալիքն անվանել է նրան «ամենախոստումնալից դերասանուհի»: Աշխատասեր աղջնակը այդ պահից էլ որոշել է, ինչ էլ որ լինի, համաշխարհային աստղ դառնալ և սկսել է օրեր անցկացնել քասթինգների մասնակցելով: Ասում են, երբ նրան է զանգահարել ««Վեներա» գեղեցկության սրահ» ֆիլմի ռեժիսոր Թոնի Մարշալը, որպեսզի հանդիպում նշանակի, Օդրին այնպես է խառնվել, որ քիչ է մնացել դնի լսափողը: Հետո նա մոլորվել է փարիզյան մետրոյում և ուշացել քասթինգից ամբողջ մեկ ժամ: Կկարծեք, թե վերջ, դերը բաժին է հասել ուրիշին, բայց' ոչ: Հասնելով տեղ' Օդրին հիստերիկա է սարքել, իսկ Թոնի Մարշալը փորձել է պարզել' էլ ինչ կարող է անել այս աղջիկը բացի լացելուց: Վերջում պարզվել է, որ հենց նա է արժանի ««Վեներա» գեղեցկության սրահ» ֆիլմում կատարելու համեստ ու դյուրահավատ Մերիի դերը: Հենց այս դերն էլ առանցքային դարձավ նրա կարիերայում, բերեց նրան առաջին «Սեզարը» «Ֆրանսիական կինոյի երիտասարդ հույս» անվանակարգում:

Օդրին շարունակեց մեկը մյուսի հետևից նկարահանվել ֆիլմերում, բայց բավական երկար ժամանակ ոչ մի ռեալ արդյունք չգրանցեց: Լռությունը խախտեց «Ամելին», որ մեծ էկրան բարձրացավ 2001 թվականին: Այդ ֆիլմի ռեժիսոր Ժան-Պիեր Ժենեն նախատեսել էր գլխավոր դերակատարուհու դերում նկարահանել Էմելի Ուոթսոնին (այստեղից էլ «Ամելի» անունը), բայց վերջին պահին պարզվել էր, որ Էմելին արդեն խոսք է տվել նկարահանվել մեկ այլ ֆիլմում և, բացի դա, այնքան էլ լավ չի խոսում ֆրանսերեն:

Մի խոսքով, ստացվեց այնպես, որ Ժան-Պիեր Ժենեն սկսեց ամենուր փնտրել այն հայացքը, որ արժանի կլիներ իր ֆիլմում գլխավոր դերն ստանձնելու: Հենց ««Վեներա» գեղեցկության սրահ» ֆիլմի ցուցապաստառներից մեկի վրա էլ նա տեսավ Օդրի Տատուի մեծ աչքերն ու գրեթե միանգամից հաստատեց նրան «Ամելիի» գլխավոր դերում:

Ռեժիսորը չսխալվեց: Օդրին պարզապես ապրեց իրեն տրված դերը: Քննադատներն ու կինոսերները միանգամայն համաձայնեցին նրան տաղանդ անվանելու հարցում և ապահովեցին նրա համար համաշխարհային փառք: Ասել, որ «Ամելին» եվրոպական կինոմատոգրաֆի 2001 թվականի մեծագույն իրադարձությունը դարձավ, նշանակում է ոչինչ չասել: Ֆիլմը իրոք ցնցեց հանդիսատեսին: Բոլորն սպասում էին, որ գլխավոր դերակատարուհին շուտով կսկսի հարցազրույցներ տալ ու երկար խոսել արդյունքների մասին, իսկ նա ամենաթեժ օրերին պարզապես վերցրեց քրոջն ու մեկնեց Ինդոնեզիա' բաց թողնելով անգամ հատուկ՝ նախագահ Ժակի Շիրակի համար կազմակերպված ցուցադրությունը:

Օդրի Տոտուի անձը հետաքրքրել և հետաքրքրում է աշխարհի բոլոր ԶԼՄ-ներին, բայց նա հմտորեն թաքցնում է իր անձնական կյանքն ու զգացմունքները:

Հայտնի է միայն նրա ու «Ամելի» ֆիլմում նրա գործընկեր դերասան Մատյո Կասովիցի հարաբերությունների մասին: Մատյոն ֆիլմի նկարահանումների առաջին օրից էլ սիրահարվել էր Օդրիին և չէր թաքցնում իր զգացմունքները, ահա թե ինչու նրան այդքան հեշտ է հաջողվել խաղալ ֆիլմի վերջին դրվագներից մեկը' ռոմանտիկ տեսարանը Օդրիի հետ:

Վրջինս էլ բավական երկար ժամանակ այստեղ կամ այնտեղ հայտնվել է Մատյոյի ուղեկցությամբ, բայց երբ ավարտվել են նկարահանումները, հրաժարվել է նրա հատ որևէ տեղ գնալ առանց ընդհանուր ընկերների ներկայության: Ի դեպ, լրագրողներից ոմանք գտնում են, թե այն, որ Օդրին գրեթե «Ամելիի» նկարահանումներից անմիջապես հետո մեկնեց Ինդոնեզիա, փորձ էր մենակ մնալու և իր զգացմունքները վերլուծելու: Ինքը' Օդրին, այդ փաստն այլ կերպ է բացատրում. «Ես մեկնեցի տեսնելու այն աղքատությունը, որից խորշում ու վախենում են Եվրոպայում: Ես չափազանց լավ եմ ապրում, որ պատասխանատվություն չկրեմ դրա համար»: Ինչևէ կարող ենք փաստել միայն, որ երբ Օդրին հետ եկավ Փարիզ, օդանավակայանում նրան դիմավորեց Մատյո Կասովիցը մի մեծ ծաղկեփնջով:

«Ամելիից» հետո Օդրի Տոտուի մյուս նշանակալից դերը դարձավ հայտնի մոդելյոր Կոկո Շանելին մարմնավորելը «Կոկո: Դեռևս ոչ Շանել» ֆիլմում:

Հենց այս ստեղծագործությունը դուրս բերեց նրան հայրենի Ֆրանսիայի սահմաններից ու դարձրեց համաշխարահային մեծության աստղ: Նկարահանումներից հետո Օդրին դարձավ ֆրանսիական Chanel No.5 օծանելիքի բրենդի դեմքը, իսկ Vogue ամսագիրը նրան հանձնեց տարվա «ամենաոճային կանանց» ռեյտինգի երկրորդ տեղը:

Հետո Օդրին նկարահանվեց էլի մի քանի ֆիլմերում, ապա մեկնեց հանգստանալու մեքսիկական լողափ: Հենց այնտեղ էլ նրա հետ կապվեց իր գործակալն ու ասաց, որ ռեժիսոր Ռոն Հովարդը հրավիրում է նրան նկարահանվելու «Դա Վինչիի կոդը» ֆիլմում: Օդրին սկզբում թեթևակի հրաժարվեց նկարահանվել՝ անգամ իմանալով, որ այդ ֆիլմում խաղալու է Թոմ Հենքսի կողքին: Բայց Ռոն Հովարդին հաջողվեց համոզել նրան ստանձնել այն դերը, որից արդեն հրաժարվել էր Ժյուլի Դելպին: «Դա Վինչիի կոդը» ֆիլմն ամրագրեց նրա անունը համաշխարհային կինոմատոգրաֆիայի պատմության մեջ:
Չնայած որ Օդրիի անձնական կյանքը գաղտնիք է 7 կոդերի հետևում, այնուամենայնիվ, հայտնի է, որ նա շատ է սիրում դաշնամուր նվագել ու ազատ ժամանակ հաճախ նկարում է, սիրում է կարդալ Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Պոլ Օստերի, Շարլ Բոդլերի գործերը:

Չի սիրում լինել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, չի սիրում ասել, որ մի բան լավ է, եթե իրականում լավ չէ, անտանելի է համարում հարցերն այն մասին, թե ինչպես ինքը դարձավ Էմելի Ուոթսոնի փոխարինող, ինչպե՞ս կարողացավ 22 տարեկանում իր հաշվին 4 գլխավոր դեր գրանցել և այլն: Հարցազրույցներից մեկում լրագրողին հաջողվել է մի քանի ազնիվ բացահայտումներ լսել Օդրի Տոտուից: Ահա դրանք. «Սովորաբար չեմ խոսում անձնականիս մասին, որովհետև ուզում եմ ազատություն ունենալ այդ հատվածում: Կամ գուցե «տեսակով ես տղա եմ», ու դա է պատճառը… Այո, ես ֆուտբոլ եմ նայում, տղամարդկանց պես եմ վարում մեքենաս, ավելի ճիշտ եմ համարում գործելը, քան պլանավորելը, ուղիղ խոսում եմ սեքսի մասին, զգեստների հանդեպ գրեթե անտարբեր եմ: Որոշակի ոճ եմ ձեռք բերել միայն Կոկո Շանելին մարմնավորելուց հետո, բայց, միևնույնն է, երբեք չեմ գնի թանկարժեք զգեստներ. դա ուղղակի ամոթ է»:


Ինձ դուր է գալիս գեղեցիկ լինել ամեն օր: Չէ՞որ գեղեցկությունը հանգստյան օրեր չունի:

Գուցե պետք չէ այս հարցազրույցը, հը՞ն… Գիտե՞ք' իմ կյանքում առանձին հետաքրքիր փաստեր չկան, միայն կարծիքներ են, այսինքն՝ դա չի հետաքրքրի որևէ մեկին: Ես իմ մասին առանձնապես ասելիք էլ չունեմ: Ապրում եմ բարեկեցիկ, գուցե, նույնիսկ շատ բարեկցիկ կյանքով: Ես մի տեսակ քիչ հետաքրքիր, միջին խավային եվրոպացի եմ:

Ես կասկածում եմ ինքս ինձ ամեն վայրկյան, բայց չէ՞ որ կասկածամտությունն է, որ զարգացնում է մեզ:

Ես երբեք անազատության պակաս չեմ զգում, որովհետև միշտ ազատության պահանջ եմ դնում: Դա իմ գլխավոր կարիքն է:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7315 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 528 անգամ
18.04.2024
Դիտվել է 243 անգամ
19.04.2024
Դիտվել է 190 անգամ
23.04.2024
Դիտվել է 134 անգամ
25.04.2024
Դիտվել է 19 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster