Ժապավենով սանրվածքներ. վերադարձ նորաձեւություն (ֆոտոշարք)
14.09.2012
Այս սեզոն «ակտիվացել» են ժապավենով սանրվածքները: Եթե նայենք պատմությանը, ապա այդ սանրվածքների արմատները տանում են դեպի հին Հունաստան, Եգիպտոս և Հնդկաստան: Հայտնի է, սակայն, որ հնում բոլոր ազգերն էլ սիրել են վարսերի մեջ կրել ժապավեններ, ընդ որում՝ թե' կանայք, թե' տղամարդիկ:
Ժամանակները փոխվեցին, և կար մի պահ, երբ մարդիկ մոռացան այնքան սիրելի սանրվածքի մասին: 20-րդ դարում, շնորհիվ հիպպիների, ժապավենով սանրվածքները կրկին նորաձև դարձան: Երկար թափված մազեր ու ժապավեն' փաթաթված ճակատի շուրջը. հենց սա էր հիպպիի տիպիկ ոճը:
Այսօր նման վարսահարդարումը պակաս տարածված չէ ու հիմնականում ծառայում է իբրև ինքնարտահայտվելու, օրիգինալ դառնալու միջոց:
Ժապավենով նորաձև սանրվածք ունենալու համար բոլորովին էլ պարտադիր չէ այցելել վարսավիրանոց: Ամեն ինչ կարելի է անել սեփական ձեռքերով: Պարզապես պետք է հիշել մի քանի նրբություններ:
1. Եթե ճակատը լայն է, նախընտրելի է ժապավենը կրել ուղիղ ճակատի մեջտեղում, իսկ եթե այն նեղ է, ավելի լավ է տեղափոխել ժապավենը դեպի վերև' դեպի մազերի գիծը:
2. Ատլասե ու մետաքսե ժապավենները տոնական տեսք կհաղորդեն Ձեզ: Դրանք հանգիստ կարելի է համադրել երեկոյան զգեստների հետ:
3. «Տաք» գույն ունեցող (շագանակագույն, կարմրահեր) մազերին առավել կսազեն ոսկեգույն երանգ ունեցող ժապավենները:
4. Սև մազերի դեպքում պետք է նախապատվությունը տալ արծաթագույն ժապավեններին:
5. Օվալաձև դեմք ունեցող լեդիները կարող են ժապավենը ասիմետրիկ կրել:
6. Ցանկալի է համաձայնեցնել ժապավենի գույնը աչքերի գույնի հետ:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 12940 անգամ
|