Այս աշնան 8 նորաձև սանրվածքները (ֆոտո)
10.09.2012
Խնամված, առողջ, փայլուն և նորաձեւ ոճով հարդարված մազերը յուրաքանչյուր լեդիի երազանքների շարքում են: LN-ը ներկայացնում է նորաձեւության այս սեզոնի 8 սանրվածքներ, որոնք ամենահաճախն են հանդիպում ցուցադրություններում. որսացեք տենդենցները…
Ցածր քարկապ. Որպեսզի այսպիսի սանրվածք ստանաք, մի փոքր թափթփվածություն է պետք հաղորդել մազերին: Հետո թեթև սանրել և քարկապ գցել: Պոչիկը թողեք կախ՝ ազատ վիճակում:
Հարթ պոչ. Այս կերպարի հիմնական գաղտնիքը հորիզոնական հոնքերն են: Նրանք հիթային են: Սակայն դժվար թե Դուք այդպես գնաք աշխատանքի: Հարթ պոչ կապեք և պտտեցրեք Ձեր մազակալի վրա այնպես, որ թվա, թե այն բացակայում է:
Վառ աքսեսուարներ. Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է: «Թափթփված » պոչ հավաքեք և կրեք գեղեցիկ զարդարված գլխակապ կամ մազակալ:
Թեթեւակի հավաքած մազեր. Այս սանրվածքը հավանաբար ծանոթ է ձեզ դեռ մանկուց: Եվ հիմա նա իսկապես վերածնունդ է ապրում: Մազերը փարթամացրեք և երկու ականջների ետևի մազափնջերը ոլորելով' գլխաետևում ամրացրեք մազակալով:
Արհեստական մազափունջ. Այսպիսի մազափունջը պետք է չորացնել առանց վարսահարդարիչի, սանրերի օգնության: Ուղղեք այն ոսկով: Իդեալական տարբերակի դեպքում այն հասնում է մինչև ճակատի կեսը:
Համարձակ գույն. 2012-ի աշնանը դուք կարող եք համարձակ էքսպերիմենտների դիմել մազերի գույնի հարցում: Կարևորը' ընտրեք այնպիսի երանգ, որը կհամապատասխանի հենց Ձեզ: Ակտուալ կլինեն անսովոր գունավորումները մազերի ծայրերին: Փորձեք լավանդայի, կիտրոնի, վարդի երանգները:
Դիպվածային հյուսեր. Սեքսուալ և գրավիչ սանրվածք: Այն շատ հեշտ է ստանալ: Պարզապես ոլորեք մազերը և փարթամացրեք ձեռքերով: Սակայն հիշեք, որ կարծիք կա՝ թափթփված սանրվածքներն այնքան էլ չեն հավանում տղամարդիկ:
Հարթ փայլատակում. Այսպիսի էֆեկտ կարելի է ստանալ մեծ քանակությամբ գել օգտագործելու դեպքում: Երեկույթներին Դուք հաստատ կփայլեք:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 29302 անգամ
|