Տղամարդու հետ շփման գնալիս ենթագիտակցական մակարդակում շատ որոշիչ է նաեւ բույրը: Իսկ դա նշանակում է, որ արոմաթերապիայի մի քանի գաղտնիքներ իմանալու դեպքում կարող եք ղեկավարել սիրելիի տրամադրությունը: Եվ այսպես, LN-ը ներկայացնում է բույրեր, որոնք կօգնեն խաղը տանել քո կանոններով:
Հասմիկ. Եթե զուգընկերդ անհանգիստ է քնում, անընդհատ պտտվում է անկողնու մեջ, որի պատճառով երկուսդ էլ չեք կարողանում հանգստանալ, ապա մահճակալի շուրջ հասմիկի բույրով օծանելիք ցանեք: Այն հսկայական ազդեցություն է կարողանում գործել հատկապես տղամարդկանց նյարդային համակարգի վրա:
Թարմություն.Ավստրալացի գիտնականները վերջերս կատարած փորձից եզրակացրեցին, որ բուսական բույրերը հանում են սթրեսն ու հանգստացնում: Տաքարյուն և շուտ բռնկվող մարդկանց համար սա պարզապես փրկություն է: Հենց զգում ես, որ ձեր հարաբերությունները վտանգված են, երկուսդ էլ լարված եք, օգտագործիր ցիտրուսային օծանելիք: Հոգեբանները պնդում են, որ այսպիսի բույրերը մեզ դրական լիցքեր են փոխանցում:
Անանուխ. եթե ուզում ես, որ սիրո գիշերը հավերժական լինի, կրքերն այրվեն մինչ առավոտ, ապա ընտրիր անանուխի հոտով մոմ: Անանուխի բույրն օգնում է պահպանել սրտի զարկերի ճիշտ ռիթմը և տոնուսը:
Վարդ. եթե որոշել ես գայթակղել նրան հենց առաջին հանդիպումից կամ կարևորում ես, որ նա չմոռանա ձեր հանդիպման կարևոր մանրամասները, ապա օգտագործիր վարդի բույրով օծանելիք: Ապացուցված է, որ ծաղիկների թագուհու բույրը շնչողները շատ ավելի լավ են հիշում և պահպանում ինֆորմացիան:
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: