Վառ, աչքի ընկնող կլատչը կարող է յուրաքանչյուր ամենօրյա կերպար դարձնել տոնական: Հատկապես շատ գեղեցիկ է նայվում այն միատոն զգեստի հետ: Այս սեզոն զարդանախշերի բոլոր տարբերակներից ամենաակտուալը գծավորն է:
Եվ հիանալի է, քանի որ այն պատրաստելն ընդամենը մի քանի րոպե կխլի մեզնից: Մեզ պետք կգա միատոն կլատչ, թափանցիկ լեյկոպլաստ և սփրեյ-ներկ: Եթե ուզում եք տարբեր չափսերի գծեր ստանալ, ապա օգտագործեք լայն և բարակ լեյկոպլաստներ, իսկ գույները' ըստ Ձեր ճաշակի:
Կպցրեք լեյկոպլաստը կլատչին: Լայնությունից և դրանց միջև թողած հեռավորությունից է կախված Ձեր կլատչի գծերի լայնությունը: Լեյկոպլաստով ծածկեք նաև պայուսակի շղթան, որպեսզի այն չներկվի: Այն պետք է շատ լավ և կոկիկ կպցնել պայուսակին, որպեսզի գծերի եզրերը հավասարաչափ լինեն:
Եթե դուք ուզում եք երկշերտ կլատչ ստանալ, ապա համարձակորեն անցեք ներկելուն: Սփրեյ-ներկը փչեք լեյկոպլաստների արանքում շատ զգույշ, որպեսզի չփչացնեք նաև ձեզ շրջապատող իրերը և գույնն էլ պայուսակի վրա հավասարաչափ լինի:
Եթե որոշել եք մի քանի գույն օգտագործել, ապա կլատչը պետք է աստիճանաբար ներկել: Սկզբում ծածկեք այն ամբողջովին, որպեսզի բաց մնա միայն մի շերտը, որը ներկվելու է տվյալ գույնով: Երբ ներկը կչորանա, ծածկեք այն կերակրի տոպրակով այնպես, որ մյուս ներկի կաթիլները չփչացնեն այն: Վերցրեք նաև այն հատվածի լեյկոպլաստը, որտեղ պետք է լինի երկրորդ գույնի շերտը:
Երբ ներկը չորանա, զգուշությամբ հեռացրեք լեյկոպլաստը կլատչից: Նորաձև աքսեսուարը պատրաստ է: 10 րոպեում կունենաք նորաձև կլատչ' Ձեր ցանկացած գույներով:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։