Բեյոնսեն չի ուզում շփվել Քարդաշյանի հետ
06.09.2012
Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զեթը (Jay-Z) եւ Քիմ Քարդաշյանի ընկեր Քանյե Ուեսթը մտերիմներ են, սակայն նույնպիսի մտերմություն ակնհայտորեն չի ստացվում նրանց սիրելիների միջեւ՝ չնայած Քիմի ջանքերին: Մի շրջան, երբ Բեյոնսեն եւ Քարդաշյանը մտերմացել էին ու հավաքույթներին հայտվում էին որպես ընկերուհիներ, երգչուհու երկրպագուներին դա դուր չեկավ:
Նրանք սոցիալական ցանցերում սկսեցին գրել, թե ինչ գործ ունի կարգին աղջիկ, հիանալի մայրիկ Բեյոնսեն սկանդալային Քիմի հետ: Երեւում է՝ Բեյոնսեն շատ է կարեւորում երկրպագուների վստահությունը: Օրերս Made in America շքեղ փառատոնի ժամանակ, ասում են, Բեյոնսեն ակնհայտորեն չնկատելու է տվել Քիմին, չնայած վերջինս անընդհատ փորձել է մոտենալ եւ շփվել նախկին ընկերուհու հետ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2965 անգամ
|