Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանի ծննդյան օրն է: Դերասանուհին LN-ի հետ զրույցում պատմեց, որ առաջին շնորհավորանքները ստացել է ընտանիքի անդամներից, այնուհետեւ վաղ առավոտյան նրան շնորհավորել է Անի Երանյանը, ով գտնվում է Մոսկվայում, բայց իր կողմից ծաղիկների մեծ զամբյուղ է ուղարկել: Տիկին Էլբակյանը նաեւ պատմեց, որ ծննդյան տարեդարձը սիրում է նշել տանը'ընտանեկան միջավայրում, հավելելով, որ ցանկացած տոն տանը նշելը իր մեջ մեծ խորհուրդ ունի: Սակայն թոռնուհու' արդեն իրենց կյանքում լինելու փաստով պայմանավորված, այս տարի «հունը փոքր-ինչ փոխվել է»:
«Սիրում եմ մարդկանց տալ նվերներ, որոնք իրենք կօգտագործեն ու որոնց կարիքն ունեն, նաեւ իմ սիրելի մարդկանց խնդրում եմ'ինձ հիշեցնեն, որ իրենց ծննդյան օրն է. բնավորությամբ մոռացկոտ եմ» ,- նշեց դերասանուհին'ավելացնելով, որ այդ նույն մարդկանց նաեւ սիրով հիշեցնում է' իր ծննդյան օրն է. համոզված է՝ նրանք շատ կուրախանան իրեն շնորհավորելով:
«Բոլորին իրենց հնարավորությունների չափով փոքրիկ նվերներ եմ «պատվիրում» եւ ուրախությամբ օգտագործում, իսկ շլացուցիչ իրեր այդքան էլ չեմ սիրում» ,-ասաց տիկին Էլբակյանը:
LN-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին' սիրելի դերասանուհուն մաղթելով միմիայն երջանիկ պահեր:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: