Միշել Օբաման մերկ հայտնվել է իսպանական ամսագրի շապիկին (ֆոտո)
29.08.2012
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման մերկ հայտնվել է իսպանական Fuera de Serie ամսագրի շապիկին, եւ պարբերականը մեկ ժամում ռեկորդային վաճառք է գրանցել ամբողջ աշխարհում:
Իր անբասիր վարքով հայտնի Միշել Օբամային մերկ որեւէ ամսագրի շապիկին պատկերացնելը մինչեւ հիմա անհնար էր թվում, բայց արի ու տես, որ դա էլ տեղի ունեցավ:
Նկարը ֆոտոշոփով ստացել են 1800-ին արված «Ստրկուհին» կտավի հիման վրա, որը պահվում է Լուվրում:
Մի քանի լրատվամիջոցներ արդեն արձագանքել են դեպքին՝ նշելով, որ տիկին Օբաման դարձել է այսպես կոչված քաղաքական ֆոտոշոփի զոհ, ինչպես Քեյթ Միդլթոնը՝ ամիսներ առաջ: Նկարում առաջին տիկինը նստած է՝ ամերիկյան դրոշով փաթաթված, իսկ վրան՝ մակագրություն՝ «Միշելը կուլ կտա Օբամային»:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6772 անգամ
|