Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանական ի՞նչ զարգացումներ են բնորոշ ժամանակակից կնոջը

10.02.2012

Հոգեբանական ի՞նչ զարգացումներ են բնորոշ ժամանակակից կնոջը: LN-ի հարցին պատասխանել է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:

Աշխարհը միասնական, համասեռ տարածք չէ, և տարբեր մշակույթներով տարածաշրջաններում տարբեր, երբեմն էլ հակադիր զարգացումներ են ընթանում: Արևմուտքի քրիստոնեական երկրներին բնորոշ է բարքերի ազատականացումը, սեքսուալ հեղափոխությունը, կանանց իրավունքների, հավասարության ապահովման և խտրականության վերացման միտումները, հասարակաության մեջ կանանց դերի բարձրացման ձգտումը: Մյուս կողմից մահմեդական շատ երկրներ դեռևս շատ հեռու են այսօրինակ զարգացումներից, իսկ որոշ երկրներում նույնիսկ հակառակ զարգացումներ են դիտվում, հակասեքսուալ դրսևորումներն ավելի են ուժեղանում, վերադարձ է կատարվում նահապետական բարքերին և խիստ նորմերին ու ավանդույթներին:

Երկրներ կան, որտեղ կանայք ընտրական իրավունք, անգամ ավտոմեքենա վարելու իրավունք չունեն: Զարգացման մյուս կարևոր ուղղությունն այն է, որ մենք ապրում ենք անհատականացման ժամանակաշրջանում: Ինչպես սեփական կյանքը ճիշտ տնօրինելու, այնպես էլ այլոց հետ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու համար շատ կարևոր է դառնում թե’ իր և թե’ դիմացինի անհատականությունը լավ ճանաչելը: Իսկ ամենակարևոր զարգացումը թերևս այն է, որ ողջ աշխարհում կանայք և աղջիկները սեփական կյանքն ինքնուրույնաբար տնօրինելու, կարևոր որոշումներն ինքնուրույն կայացնելու և անկախանալու ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստանում: Համացանցը, սոցիալական կայքերը, միջմշակութային շփումները… այս ամենն անում են իրենց գործը, և նույնիսկ մահմեդական երկրներում կանայք լավ հասկանում են, որ իրենք կարող են ավելի ազատ և անկախ լինել: Պատահական չէ, որ ավելի ազատ բարքերով երկրներ մեկնելիս նրանք իրենց շատ ավելի ազատ, անկաշկանդ և համարձակ են պահում: Գլխավոր միտումն, այսպիսով, կանանց ազատության աստիճանի մեծացումն է: Դա որքան մեծացնում է կանանց անկախության ու ինքնավարության աստիճանը, նույնքան էլ մեծացնում է նրանց պատասխանատվությունը սեփական կյանքի համար:

Դիտվել է 2988 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ճանապարհորդություն ըստ Կենդանակերպի նշանների

14.01.2022
Աստղագուշակներն ու կենդանակերպի նշանների սիրահարները վստահ են, որ մեր կյանքի բոլոր որոշումները պայմանավորվում են այս կամ այն նշանին պատկանելով։

2022 թվականի Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների

31.12.2021
Ըստ 2022 թվականի Աստղագուշակի՝ տարվա տերն ու տիրակալը կլինի Կապույտ, մեկ այլ վարկածով՝ Սև, Ջրային վագրը, որը փետրվարի 1-ին կփոխարինի Սպիտակ մետաղական ցուլին։

Ամենից շատ սիրող տղամարդիկ ըստ Կենդանակերպի նշանների

24.12.2021
Ո՞ւմ հետ է ավելի լավ սիրային հարաբերություններ կառուցել: Փորձեք կողմնորոշվել ըստ աստղերի:

Կենդանակերպի 5 ամենահամառ նշանները

09.12.2021
Հաճախ հենց համառությունն է օգնում մարդուն հաղթանակ տանել: Միաժամանակ դրա պատճառով մարդը կարող է կանգնել «փոցխի» վրա, որի հարվածը նա կհիշի ողջ կյանքում։

Ստացեք այն ժպիտը, որը կապահովի հոգեբանական ճիշտ ազդեցություն

26.11.2021
Ամեն կին ունի այս հավաստի զենքը, որը կարող է դժվար պահին անակնկալ ազդեցություն ունենալ զրուցակցի վրա: Ժպիտն է: Պարզվում է՝ այն եւս պետք է պարբերաբար «մարզել», եւ ուրիշների անթերի, առինքնող ժպիտը միշտ չէ, որ «էքսպրոմտ» է...

Կենդանակերպի ամենավախկոտ նշանները

24.11.2021
Վախկոտությունը կարելի է մեկնաբանել որպես պաշտպանիչ պատասխան չնախատեսված իրավիճակների կամ սովորական վարքագիծն ինչ-որ կերպ փոխելու անհրաժեշտության նկատմամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1195 անգամ
14.01.2022
Դիտվել է 519 անգամ
13.01.2022
Դիտվել է 326 անգամ
18.01.2022
Դիտվել է 325 անգամ
15.01.2022
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster