Լեդի Գագայի մազերի նոր գույնը խենթացնում է երկրպագուներին (լուսանկարներ)
21.08.2012
Սկանդալային փոփ երգչուհի Լեդի Գագան հրապարակել է իր մազերի նոր գույնն ի ցույց դնող լուսանկարներ, որոնք արվել են Ամստերդամում՝ սեփական հյուրանոցի բակում: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ինքն իրեն ավելի շատ թխահեր է զգում, քան շիկահեր, Louis Vuitton թխահեր:
«Ինձ շատ են հարցնոււմ, թե ինչպես կարելի է ստանալ այս գույնը: Դրա համար ժամանակ է պետք, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գույնից եք անցում կատարում: Ուրախ եմ, որ ձեզ այդքան դուր է եկել այս նոր գույնը, ոմանք անգամ գրում են, որ խենթանում են», - իր թվիթերյան էջում գրում է Գագան:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Գագան նարնջագույն էր ներկել մազերը, գուցե դա էլ է դեր ունեցել նման արդյունքի հասնելու համար…
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3149 անգամ
|