Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նազենի Հովհաննիսյանի արձագանքին չէի սպասում. ԴՕՐԻԱՆ

21.08.2012

LN-ի հյուրասրահում է գրող, բլոգեր Դօրիանը (Գրիգոր Մուրադյան):

Քանի դեռ հայտնի չէր՝ ով է Դօրիան գրական անվան հետեւում, բոլորի հետ կռիվ էի տալիս, որ մի բան հաստատ է՝ իգական սեռի ներկայացուցիչ է: Քո գործերում կանանց խորքային կերպարներ կան, կնոջ հոգեբանության, ապրումի արմատական ընկալում… Դու է՞լ ես այդպես կարծում: Որտեղի ՞ց է այդ տպավորությունը: Իգականություն տեսնո՞ւմ ես քո գործերում:

Կյանքում էլ ես կանացի գծեր ունեմ ու բնական է, որ դրանք արտացոլվում են նաև ստեղծագործություններում: Չգիտես ինչու, մեր ժողովրդի մեջ ընդունված է կնոջ հանդեպ «տղամարդ» ածականը դրական իմաստով օգտագործել, իսկ տղամարդու հանդեպ «կանացին»՝ բացասական իմաստով: Դա լեզվի միջոցով դարերից եկած խտրականության լավագույն իլյուստրացիան է ու այն, նույն լեզվի միջոցով, կտակելու ենք ապագա սերնդին: Իմ ստեղծագործություններում ոչ միայն կանացի խորքային կերպարներ կան, այնտեղ կա լավագույնը, ինչ ընդունված է կանացիություն համարել: «Աձխյատմանի» հերոսները, Արսենը՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններում» արդյո՞ք կանացի համարվող հատկություններ չունեն: Ունեն ու չեն դադարում տղամարդ լինել, հակառակը՝ ավելի գրավիչ են դառնում: Նրանք լավագույն իմաստով կանացի են:

Դու հայտնվեցիր սեռերի սահմանաբաժանումը խախտող (գոնե մերօրյա ընկալմամբ) կերպարով: Այս տեսանկյունից կերպարդ մեկնաբանություն ունի՞: Որպես կատակ նկատեմ, որ շեկ ներկած մազերը կանանց դեպքում չեն ասոցացվում մտավոր ներուժի հետ…

Տղամարդիկ կամ հիմարություն են արել՝ կանացիություն դարձնելով այն լավագույնը, ինչ կարող է ապրել մարդը, կամ շռայլ են գտնվել կնոջ հանդեպ՝ հրաժարվելով այդ ամենից, հօգուտ նրա: Ընդհանրապես, շատ հեշտ է անցնել այն գիծը, որից հետո հայ տղամարդը դադարում է կամ հայ, կամ տղամարդ լինել: Ինձ երբեք չի հաջողվում մնալ այդ գծից այն կողմ ոչ կյանքում, ոչ էլ ստեղծագործության մեջ: Կարևոր է, որ հերոսներն համապատասխանեն ժամանակին, որում ապրում են, գուցե այդ պատճառով հայ տղամարդու ավանդական կերպարը չի տեղավորվում ժամանակի մեջ ու թույլ է տալիս խախտել իրեն: Ես իմ առաջ նպատակ չեմ դրել խառնել սեռերն ու հավասար բաժանել, ես պայքարում եմ հանուն սեռերից յուրաքանչյուրին ընդլայնվելու տարածություն տալու: Անվնաս, ոչինչ չկորցնելով ընդլայնվելու: Համձայնվեք, որ մեր հասարակության մեջ այդ ընդլայնումն հղի է ենթադրյալ կորուստներով:
Ինչ վերաբերում է շեկ մազերին, կանանց բախտն այդ հարցում չի բերել: Եթե շեկ ներկած մազերով տղամարդկանց հետ կապված ասոցացիաները դեպի մարմինն են տանում, շեկ կանանց դեպքում հարվածը մտավոր կարողություններին է հասնում, ինչը, անշուշտ, շատ ավելի վիրավորական է… եթե մոռանանք, որ երկու դեպքում էլ ասոցացիաներն անհիմն են:

Գրողների՝ հատկապես սիրո թեմայով ուժեղ գործերի հետեւում միշտ փնտրել են ուժեղ անձնական ապրումներ, դրամա: Իսկապե՞ս այդպես է ծնվում գործը: Պարտադի՞ր է ուժեղ անձնական ապրումը (քո դեպքում ինչպես է…): Թե ՞ գրելն էլ մասնագիտություն է, աշխատանք, եւ հարցը պրոֆեսիոնալիզմն է:

Ես միշտ ասում եմ, որ ինձ հետ անհնար է ապրել ու չեմ սխալվում: Ես անհաստատ եմ, անպատասխանատու, տարին մի քանի անգամ փոխում եմ սովորություններս, հաճախակի դեպրեսիաներ եմ ունենում ու դրանցից դուրս գալիս «նոր ամենամոդայիկ» գրքի թելադրած կենսակերպի շնորհիվ: Չեմ կարող ասել, թե ուժեղ ապրումների հակում ունեցող մարդ եմ. հումորի զգացման, կամ կյանքի փիլիսոփայության, կամ թույլ հուզական դաշտի շնորհիվ ես ավելի շատ մակերեսային ապրումներ եմ ունենում, ոչ խորը: Ստեղծագործություններս, նախ և առաջ նոր կենսակերպի հետևանք են, նոր աուրա, գունային նոր գամմա փոխանցելու փորձ: Ես միանգամից մի քանի գործ եմ գրում: Մի կողմից դրանք պատմվածքներ են, որոնք կյանքի նոր մոդելի, նոր մտքերիս, խոսքի նոր ձևի մասին որոնումներիս արտացոլումն են, մյուս կողմից դրանք վիպակներ են, որոնց միջոցով փորձում եմ ինձ, որպես բելլետրիստ, ընթերցողի գիտակ, միաժամանակ որոնելով կատարյալ չափ էլեկտրոնային գրականության համար: Պատմվածքները, որպես կանոն, անկանոն մտքերի հետևանք են, իսկ վիպակները գրվում են նախապես որոշված կաղապարի վրա: Օրվա ցանկացած պահի ես պարզապես նստում եմ ու գրում հերթական հատվածը: Սիրում եմ կրկնել, որ լավ խոհարարի մոտ լավ է ստացվում ցանկացած ուտեստ:

Ո՞րն ես համարում քո գործերում կանացի ամենատիպական, հաջողված կերպարը: Ինչպե՞ս է այն ստեղծվել:

Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամեն գրող սիրում է իր վերջին հերոսին: Այս տարվա վերջ նախատեսում եմ հրապարակել իմ նոր վեպը: Այն չորս հայ կանանց մասին է, որոնցից յուրաքանչյուրին էլ համակրում եմ: Վերջերս իմ կայքում անցկացրեցի հարցում, պարզելու համար, թե «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի որ կանացի կերպարին են ավելի համակրում ընթերցողներս: Ընտրությունը Մարիամի վրա կանգ առավ: Հասկացա, որ ընթերցողս զգում է ինձ: Մինչ վերջին վեպս սկսելը, հենց նա էր իմ ամենաստացված հերոսուհին: Նա կարող էր լինել իմ ու իր նախատիպի դուստրը: Երկուսիցս էլ ունի որոշակի գծեր:

Ըստ քեզ, ինչպիսի՞ն է մեր հասարակությունը կնոջ համար: Եվ ինչպիսին կարող է լինել այն իդեալում:

Մեր երկրում, որտեղ մտավորականները քիչ-քիչ քաղաքական մեկնաբաններ են դառնում, իսկ հոգևորականները փորձում են իրականության խմբագիրն ու հանրային ժյուրին լինել, զարմանալի է, որ կնոջ՝ մոր կերպարի մեջ մարդիկ շարունակում են «սրբություն» թողնել: Կինը, թերևս, մարդասիրական, խաղաղասիրական հայացքների միակ կրողն է մնացել, ում նաև հեղինակություն լինելու հնարավորություն են տվել: Ընդ որում, հեղինակություն մեծամասնություն հանդիսացող խմբերի համար: Կարծում եմ, կանայք պիտի առավելագույնս օգտվեն դրանից: Մեզ, առհասարակ, բոլորի մոր, հայկական Օփրայի կերպարն է պակասում: Հասարակությունը դեպի լավը փոխելու հարցում նրա ներդրումն ավելի մեծ կլինի, քան էկրաններից իրար վրա բղավող բոլոր մտավորականներինը՝ միասին վերցրած:
Չեմ ուզում խոսել կնոջ հանդեպ խտրականության մասին, ցավոք, իմ խոսքը խտրություն դնողներին չի հասնելու կամ չի ընդունվելու վերջիններիս կողմից: Դա հրաշալի ու արդյունավետ կարող է ասվել հենց կնոջ կողմից:

Քո սիրային բանաստեղծություններում, քառյակներում զույգի հարաբերությունները միշտ դրամատիկ են: Այլ կերպ չի՞ կարող լինել, «հանգիստ» սեր չի՞ լինում:

Պարզապես, տոն օրերին համեղ բան ապատրաստելը սովորական բան է: Բանաստեղծությունը համեղ բան է ու ես սիրում եմ այն պատրաստել ոչ տոն օրերին:

Քո բանաստեղծություններում հատկապես վերջերս հայտնվում են հայտնի անուններ հայ իրականությունից: Անգամ Նազենի Հովհաննիսյանը բանաստեղծություն դարձավ:) Դա ինձ պոպուլիզմ է թվում, գուցե նաեւ նրանց կողմից նկատվելու փորձ: Ինչպե՞ս կմեկնաբանես:

Հայ հայտնիների հետ կապված նման դեպք միայն Նազենիի հետ եղավ: Facebook-ում նա իր բանաստեղծությամբ պատասխանել էր բանաստեղծությանս: Որոշեցի պատասխանի փոխարեն իրեն էլ ընդգրկել կանանց անուններով՝ իմ բանաստեղծությունների շարքը, հատկապես որ հարգում եմ Նազենի Հովհաննիսյան հաղորդավարուհուն: Իհարկե, կես տարի ուշացումով ընգրկեցի. ես երկար եմ գրում բանաստեղծությունները: Ինչպես և մյուս հայտնիների դեպքում, Նազենիի արձագանքին էլ չէի սպասում: Գիտեմ, որ կարդացել է: Կարծիքը՝ չգիտեմ: Հայ հայտնիների մեջ առայժմ չեմ գտել այլ կերպար, որին կկպչի տողը: Երբ գտնեմ, անպայման կընդգրկեմ բանաստեղծական շարքում:

Իսկ ինչ կասես քո գործերում «ապաստանած» համաշխարհային ճանաչում ունեցող կանանց մասին՝ Կարլա Բրունի, Մերիլ Սթրիփ, Օփրա… Ի՞նչ գործ ունեն այնտեղ:

Նաև Վանեսսա Պարադին. նա առաջինն էր: Հիմա Քիմ Քարդաշյանի վրա եմ աշխատում, առայժմ երեք տող է: Այդ բանաստեղծությունները երբեք այն կանանց մասին չեն, ում անունը կրում են: Դրանք, հիմնականում, իմ մասին են: Կանայք, այս դեպքում, դարակներ են, որոնց վրա դասավորում եմ տողերը: Հիմնականում դրանք ընդգծված անհատականություններ են, որոնք անմիջապես կաղապար են տալիս, ոճ են թելադրում: Ինձ, պարզապես, դուր է գալիս նրանց հետ աշխատելը: Կանանց հետ հեշտ է…

 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10896 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 616 անգամ
23.04.2024
Դիտվել է 176 անգամ
25.04.2024
Դիտվել է 115 անգամ
26.04.2024
Դիտվել է 72 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster