Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ պետք է հասցնել մինչև 30 տարեկանը

20.08.2012

Երբ հատում ենք 30-ի շեմը, սկսվում է մի շրջան, երբ փորձում ենք հասկանա՝ արդյոք հասցրել ենք անել այն ամենը, ինչը հիմք կդառնա ապագա երջանկության համար: Ոմանց համար դա կրթությունն է, ուրիշների դեպքում՝ ընտանիքը, երեխան: LN-ը կշարունակի այդ առաջնահերթությունների ցուցակը, որ արժի կյանքի կոչել մինչև 30 տարեկանը:

1. Հասկանալ, թե ինչ եք ուզում կյանքում: Կարգավորեք Ձեր նպատակները, ուղղվեք դեպի դրանք և արեք ամեն ինչ, որպեսզի իրագործեք: Կարևոր է իմանալ, թե ինչ եք ուզում:

2. Սկսել նոր կյանք: Ի դեպ, ոչ մեկ անգամ: Յուրաքանչյուր կին ժամանակ առ ժամանակ կարող է ասել' վերջ, բավական է, նոր կյանք եմ սկսում' օգտակար սննդակարգով, առողջ հարաբերություններով, առավոտյան վազքով և այլն:

3. Սկսել սովորել այն, ինչ հետաքրքիր է հենց Ձեզ համար: Կարևոր է, որ թույլ տաք Ձեզ անել այն, ինչն իսկապես հետաքրքրում է Ձեզ' օտար լեզու կամ խաչաձև կար, յոգա, համակարգչային դիզայն, պար և այլն:

4. Գտնել սիրելի զբաղմունք: Իդեալական է, եթե կարողանում եք աշխատել այնտեղ, որտեղ Ձեզ դուր է գալիս, զբաղվել սիրելի գործով: 30 տարեկանում զբաղվել չսիրած աշխատանքով անթույլատրելի է:

5. Բարձրացնել ինքնագնահատականը: 30 տարեկանում այն պետք է ադեկվատ դառնա: Ժամանակն է հասկանալ, որ Դուք աննկարագրելի գեղեցիկ, սեքսուալ, խելացի կին եք, որն արժանի է ամենալավին:

6. Սովորել ներել մարդկանց: 30 տարեկանում կանայք արդեն կուտակած փորձ ունեն և դրանից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա տվյալ կինը: Եթե սովորեք ազատվել բացասականից, երիտասարդությունը և կենսասիրությունը չեն լքի Ձեզ:

7. Ցանկանալ երեխա ունենալ: Սարսափելի չէ, եթե դու դեռ չես հասցրել ունենալ փոքրիկ մինչև 30-ը: Մայրական երջանկության արժանի են բոլորը' անկախ տարիքից:

8. Ճոխություն թույլ տալ և լինել այնպիսին, ինչպիսին կաս: Բավական է արդարացնեք ուրիշների սպասումները: Ժամանակն է սեփական կյանքով ապրելու:

9. Սովորեք ուրախանալ մանրուքներից: Այդ տարիքում պարզապես անհրաժեշտ է այդպիսի կարողություն ունենալ: Ուրախության համար առիթներ կան ամենուր և միշտ: Ձեր խնդիրը դրանք տեսնելն է:

10. Լքեք հարազատ քաղաքը և տեսեք աշխարհը: Կարևոր չէ'կգնաք ծով, Եվրոպա, թե պարզապես մոռացված գյուղ: Երբեք մի կորցրեք հնարավորությունը աշխարհին նայելու Ձեր քաղաքի սահմաններից դուրս:

11. Կազմակերպեք երեկույթ աղջիկների հետ, որտեղ կկարողանաք մի լավ բողոքել տղամարդկանցից, իսկ հետո գնալ ակումբ' լիցքաթափվելու: Եվ հնարավոր է հայտնվեք այնպիսի տղամարդկանց շրջապատում, որ հասկանաք՝ շատ իզուր էին Ձեր բողոքի կոչերը:

12. Ինքնամոռաց սիրահարվիր: Կարևոր չէ, թե արդյունքն ինչ կլինի: Ամենակարևորն այն է, որ սիրտդ արժեքավոր փորձ ձեռք կբերի և կպատրաստվի իսկական սիրուն:

13. Մի քանի սեքս-էքսպերիմենտներ անցկացրու: Թող դրանք լինեն քո կյանքի ամենախենթ պահերը, որոնք հիշելիս դու միայն կծիծաղես և կհասկանաս, որ վայելել ես այն ամենը, ինչ հնարավոր է:

14. Մի քանի գեղեցիկ խենթություններ թույլ տուր քեզ: Օրինակ, առաջինը դու սեր խոստովանիր կամ գնիր զգեստ, որն այնքան էլ չի համապատասխանում գրպանիդ պարունակությանը: Թռչիր օդապարիկով կամ գնա արշավի: Վրանում անցկացրու գիշերը կամ երազանքներիդ ֆոտոսեսիան արա: Մի խոսքով, արա այնպիսի բան, որի մասին հետագայում կպատմես թոռներիդ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6589 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 403 անգամ
17.04.2024
Դիտվել է 271 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 172 անգամ
23.04.2024
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster