Եթե հոգնել եք Ձեր արտաքին տեսքի միօրինակությունից, ապա անհրաժեշտ է ընդամենը փոխել սանրվածքը: Կարող եք ընտրել ցանկացած սանրվածք, որովհետև 2012 թվականի նորաձևությունը շատ մեղմ է ու չի պարտադրում: Միայն պետք է հիշել, որ իդեալական ուղիղ վարսերն այլևս նորաձև չեն: Այս տարի ավելի գեղեցիկ են համարվում թույլ ալիքներով թափվող մազերը: Նորաձևություն վերադարձել մազափունջը: Շատ երկար կամ միջին երկարության մազեր ունեցողներին դիզայներներն առաջարկում են ճոխ սանրվածքներ կամ թույլ գանգուրներ: 2012-ին ամենանորաձևը անփույթ սանրվածքներն են: Թափթփվածությունն այս տարի խրախուսվում է:
Կարելի է անգամ շարֆով անհավասարաչափ հավաքել մազերը: Տարաբնույթ կոսերը, հյուսերն ու պոչիկները ևս մնացել են նորաձևության շրջանակներում, բայց այս տարի դրանք ստանալ ցանկալի է' ձեռքի տակ ունենալով տարբեր մազակալներ ու աքսեսուարներ, որոնք կօգնեն ունենալ բարդ ու հետաքրքիր սանրվածքների մի ամբողջ հավաքածու:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։