Օձիքը` ամառային թրենդ
09.08.2012
Անզուգական ձիգ օձիքը' հատկապես նախշազարդ, միշտ էլ եղել է նորաձևության խորհրադանիշ համարվող լեգենդար գեղեցկուհիների սիրելի ատրիբուտը: Օդրի Հեփբերն ու Գրեյս Կելլին ամեն անգամ հիացնում էին իրենց օձիքների հավաքածուով:
Սկզբում օձիքը տղամարդկանց հագուկապի անբաժանելի մասն էր, սակայն անկանխատեսելի նորաձևությունն այն դարձրեց ակտուալ նաև կանանց համար:
Օձիքները կարող են կարված լինել ամենատարբեր փուլերով, զարդերով: Նրանք կարող են լինել բազմագույն և ամենատարբեր չափսերի: Եթե չեք կարողնաում խանութներում գտնել Ձեր ցանկացած ատրիբուտը, ապա պատրաստեք այն ինքնուրույն: Դրա համար Ձեզ միայն կտոր եւ զարդեր պետք կգան: Կարող եք օգտագործել վզնոցի կամ մեկ այլ աքսեսուարի քարերը, փուլերը, գնդիկները և այլն: Թող նրանք լինեն տարբեր երկարության և գույների: Դա Ձեզ ռոմանտիկ և կանացի կերպար կապահովի:
Շնորհիվ առանձնացող օձիքների, կարող եք ամեն անգամ վերստեղծել Ձեր կերպարը նորովի' լրացնելով այն վառ ու կանացի դետալով: Դիզայներներն այն կարծիքին են, որ այս տարի հենց օձիքներն են հավաքածուների «համուհոտը»:
Ինչպես կրել օձիքները
Միատոն և կարճ օձիքները համապատասխանում են պրինտերով կամ կոնտրաստային շապիկների հետ:
Ժանյակավոր օձիքը հիանալի զարդ է մոնոտոն զգեստի, շապիկի կամ բլուզի համար:
Կենդանիների պրինտով օձիքները համապատասխանեցրեք մարմնագույն, կարամելագույն տոների հետ:
Թավշյա օձիքները կրեք մեղմ գույների զգեստների հետ, որոնք կլրացնեն միմյանց:
Կաշվե օձիքները գեղեցիկ են նայվում նուրբ կտորների և գործվածքների հետ' ժանյակ, բատիստ, մետաքս:
Մի վախեցեք էքսպերիմենտների ենթարկել Ձեր ոճը: Դիտվել է 8396 անգամ
|