Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչի՞ց են գայթակղվում տղամարդիկ

02.04.2021

Գրավիչ լինելը յուրաքանչյուր կնոջ հնարավորությունների սամաններում է. շատերին դա տրվում է անգամ ենթագիտակցորեն: Այն ամենը, ինչ կանայք ներդնում են  «դուր գալու արվեստում», հաճախ բաղկացած է մի քանի պարզ կանոններից:

Եվ այսպես, ինչի՞ց է հյուսվում գրավչության ոստայնը, որտեղ չի կարող երկու ոտքով չհայտնվել փնտրված տղամարդը…

 Բարյացակամություն. Քնքուշ, քաղցր ժպիտն է, որ առաջին հերթին չի վրիպում տղամարդու աչքից:

«Կրակոցներ» աչքերով. Գայթակղության այս գաղտնիքն այնքան հին է, ինչքան աշխարհը, բայց չսպառված, ինչպես աշխարհը… Այդ  «կրակոցներին» զոհ գնացած քանի~ տղամարդ է բանաստեղծ դարձել:

600x400

 Եղեք նա, ով եք. Ուրիշների դերերի մեջ մի’ մտեք. չէ՞ որ Ձեր սեփականը շատ ավելի հետաքրքիր է:

 Հումորի զգացումը. Տղամարդն  առավել հանգիստ ու  «հարմարավետ» է զգում այն կնոջ ներկայությամբ, որը կարողանում է գնահատել նրա սրամտությունը:

 Հոգատար վերաբերմունք. Տղամարդիկ կանանցից պակաս չեն զգում հոգատարության կարիք: Ամենայն անկեղծությամբ հետաքրքրվե’ք նրանով, եւ դա նրա մեջ եւս ցանկություն կառաջացնի Ձեզնով հետաքրքրվելու, ավելի մոտից ծանոթանալու:

 Ինտրիգ. Կարիք չկա Ձեր կյանքում վերջապես հայտնված «իդեալական» տղամարդուն պատմել անձնական կյանքի մանրամասներ. աշխատե’ք երկար մնալ խորհրդավորության վարագույրի ետեւում:

 Հմայք. Ինքնավստահ կինը միշտ հետաքրքիր է եւ անբացատրելիորեն մագնիսի պես ձգում է տղամարդկանց: Հմայքը անզեն աչքով անորսալի գեղեցկություն է, որ խոցում է մինչեւ հոգու խորքը…

600x400

 Բացահայտ սիրախաղի փոխարեն նախընտրեք թեթեւ ակնարկները. Տղամարդիկ իրենց նվաճողներ են համարում «կանանց գործում», և թող այդպես էլ լինի: Չարժի այդ պատրանքը հօդս ցնդեցնելու միամտություն ցուցաբերել:

 Փոքրիկ խորամանկություններ. Արտահայտիչ շրթներկը, գլուխը թեթեւ թեքելը խոսակցության ժամանակ, ուսին ընկած նուրբ խոպոպիկը. ահա կանացիությունը՝ սեքսուալության թեթեւ ակնարկով:

 Անթերի արտաքին տեսքը. «Ոճեղեն»  կինը գիտի՝ ինչն է գրավում տղամարդուն: Նա ցանկացած  իրավիճակում զգում է իրեն, ինչպես  «ձուկը ջրում», անշտապ հիանում է ինքն իրենով՝ իր վրա սեւեռելով շրջապատողների հետաքրքրված հայացքները:

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 16286 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

03.10.2023
«Սիրելիները չեն վիճում, նրանք միայն զվարճացնում են միմյանց», - ասում է ասացվածքը: Բայց եթե դուք տարվեք այդ գործընթացով, մի օր կպարզվի, որ սիրելին այլևս սիրելի չէ, այլ պարզապես օտար:

Թե ինչու է տղամարդը լքում կնոջը, հավերժական հարց է

13.09.2023
Թե ինչու է տղամարդը լքում կնոջը. հավերժական հարց, որը հնչում է ավարտված հարաբերություններում: Իսկ հիմքում ընկած պատճառը շատ պարզ է. եկեք պարզաբանենք:

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք, ծնող դառնալուց առաջ

24.08.2023
Երեխա ունենալու որոշումն ամենակարևորն ու պատասխանատուն է այն ամենից, ինչ մարդը նախաձեռնում է կյանքում: Յուրաքանչյուրը դրան գնում է յուրովի:

Սովորություններ, որոնցից պետք է հրաժարվել հաջողակ լինելու համար

29.07.2023
Ի՞նչն է խանգարում մարդուն հասնել բարձր արդյունքների։ Ամենից հաճախ պատճառը թաքնված է միայն որոշ սովորությունների մեջ, որոնք դանդաղեղնում են հաջողության հասնելու քայլերը։

5 սխալ, որ թույլ ենք տալիս արձակուրդի ժամանակ

11.07.2023
Արձակուրդից հետո հանգստանալու համար ևս մեկ արձակուրդի անհրաժեշտության մասին արտահայտությունը ծիծաղելի է թվում, բայց երբեմն՝ արդիական։ Պատճառը սխալներն են, որոնք թույլ ենք տալիս երկար սպասված արձակուրդի ընթացքում։

Սովորություններ, որոնք թույլ չեն տալիս ձեզ հարստանալ

29.06.2023
Աղքատության դեմ պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը հոգեբանական մակարդակով դուրս է գալիս նրա կապանքներից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-10-2023 10:28
Հայտնի հյուրեր են հավաքվել փարիզյան հյուրանոցներից մեկում՝ գնահատելու նորաձեւության ոլորտի աշխարհի առաջատար 500 գործիչների ցանկը։ Այն ամեն տարի կազմվում է Business of Fashion բիզնես պորտալի կողմից և հանրությանը ներկայացվում Ֆրանսիայի մայրաքաղաքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում: Փարիզի նորաձեւության շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի վերջին։
03-10-2023 05:46
Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ում հետ նա ամուսնացավ այս տարվա սկզբին՝ Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծությունից հետո, պարզվում է, որ հանցագործ հեղինակության դուստր է։ Նրանց ընտանիքը ծագումով Իտալիայից է, բայց գաղթել է Ավստրալիա, որտեղ ծնվել է Բիանկան։ Հայրը՝ 69-ամյա Էլիա «Լեո» Սենսորին, բանտում է հայտնվել թմրանյութեր և զենք պահելու համար, իսկ 1990-ականներին կասկածվում էր սպանության մեջ։ Բիանկայի հորեղբայրը՝ Էրիս Սենսորին, գանգստեր է, ով հայտնի է որպես «Մելբուռնի Ալ Կապոնե»։
03-10-2023 02:54
Անաստասիա Վոլոչկովան Պավել Վոլյայի շոուի ընթացքում անկեղծորեն պատմել է, որ նախկինում հարաբերությունների մեջ է եղել Ջիմ Քերիի հետ։ Նա ասել է, որ հոլիվուդյան դերասանը հիանալի համբուրող է, դրանով իսկ հաստատելով, որ ռոմանտիկ զգացմունքներ են ունեցել։ Սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել։ Մեծ թատրոնի նախկին պրիման խոստովանել է, որ իրենց սերը դատապարտված էր, քանի որ երկուսն էլ հասկանում էին, որ չեն կարող լքել իրենց հին կյանքը։
03-10-2023 01:42
Անյա Թեյլոր-Ջոյն ու Մալքոլմ Մաքրեյն ամուսնացել են։ Արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում, որին ներկա են եղել հայտնի հյուրեր՝ Կարա Դելևինը, Ջենիֆեր Գարները, Մայլս Թելլերը և նրա կինը՝ Նիկոլաս Հուլտը և այլք։ Անյա Թեյլոր-Ջոյը և Մալքոլմ Մաքրեյը հանդիպում են 2021 թվականից։ Նրանք հաստատել էին իրենց հարաբերությունները անցյալ տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ Vanity Fair երեկույթի ժամանակ:
02-10-2023 09:43
Բրիթնի Սփիրսն Instagram-ում պահանջել է ներողություն խնդրել իր մոտ եկած ոստիկաններից տեսանյութի պատճառով, որում աստղը պարում է դանակներով։ Բրիթնին վերջերս էր սոցիալական ցանցերում հրապարակել  այդ տեսանյութը, որը մեծապես անհանգստացրել է նրա բաժանորդներին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.10.2023
Դիտվել է 641 անգամ
02.10.2023
Դիտվել է 263 անգամ
27.09.2023
Դիտվել է 173 անգամ
29.09.2023
Դիտվել է 167 անգամ
28.09.2023
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster