Կապիչներով կոշիկները նորաձեւության գագաթին են
20.07.2012
Կապիչով կոշիկներն ու բոկոտիկներն այս տարի իրենց տարածվածության պիկն են ապրում: Գնալով ավելի ու ավելի շատ աստղեր են տուրք տալիս հենց կապիչով մոդելներին: Փորձենք հասկանալ, թե որ տարբերակներն են նախընտրում աստղերն ու ինչ հարմար կլինի Ձեզ:
Պլատֆորմ
Սա տարբերակ է շքեղությունն ու հարմարավետությունը մեկ վայրում պատկերացնողների համար: Կոշիկի կրունկը չափից բարձր է, բայց դա չի խանգարում, քանի որ պլատֆորման կրճատում է ոտքի ծանրաբեռնվածությունը: Իսկ եթե պլատֆորման շատ բարձր է, ապա պետք է հիշել Տիկա Սամպտերի օրինակը, ով ընտրում է նմանատիպ կոշիկների կապիչով տարբերակը. այդպես, միանշանակ, ավելի հարմար է:


Տանկետկա
Բոլորին է ծանոթ այն իրավիճակը, երբ շատ սիրելի ու հարմարավետ տանկետկան բարձրության և ճկուն չլինելու պատճառով հաճախ ուղղակի չի մնում ոտքի վրա քայլելիս: Սրանից խուսափելու լավագույն տարբերակը կրկին կապիչն է: Նմանօրինակ կոշիկներ է նախընտրում Անջելա Սիմոնսը:


Բոկոտիկ
Բոկոտիկների այս տեսակը չափազանց նուրբ է: Կապիչը թույլ է տալիս չծանրաբեռնել կոշիկը ներքևի մասում և ստանալ դիզայներական պարզագույն, բայց և չափազանց հմայիչ լուծում: Նայեք Ռիհաննայի ու Քիմ Քարդաշյանի ոտքերին: Նրանք, ասես, իրոք բոկոտն լինեն:



Դիտվել է 12747 անգամ
|