Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երբեք չեմ վախեցել ընդգծել կանացիությունս. ՄՈՆԻԿԱ ԲԵԼՈւՉԻ

17.07.2012

Նա այն կանանցից է, ում գեղեցկության դեմ ժամանակն անզոր է: Նա ուղղակի գեղեցիկ չէ, այլ գեղեցկության լեգենդ, քանի որ եկավ ու փշրեց գեղեցիկի հին պատկերացումը, իր օրինակով ցույց տվեց, որ կնոջ հիասքանչ արտաքինի տակ կարող է խելք ու իմաստություն լինել:

Երկար երեկոյան զգեստներ' խոր դեկոլտեներով, բարձրակրունկ կոշիկներ, սև մազերի ճոխ սանրվածք, չափավոր դիմահարդարում ու թեթև, խելքահան անող ժպիտ, որ ոչ այնքան սեքսուալ է, որքան ինտելեկտուալ. սա է 21-րդ դարի ամենադասական սեքսուալության կրողի' Մոնիկա Բելուչիի ոճը:

 

Նրան հաճախ անվանում են «երկրորդ Սոֆի Լորեն», և, գուցե, նմանություն իրոք կա: Մոնիկա Բելուչին ինչ-որ բանով հիշեցնում է 70-ականների կինոյի սուպերաստղին: Նրա ֆորմաները ևս վառ արտահայտված են, ինչպես Լորենինը: Վերջինիս նկատել էին ռեժիսորները գեղեցկության մրցույթի ժամանակ, իսկ Բելուչին կինոինդուստրիա է մտել ուղիղ մոդելային բիզնեսից:

Իսկ այ մոդելային աշխարհ Մոնիկան մտավ լրիվ պատահաբար. նա ընդամենը ցանկանում էր գումար վաստակել իրավաբանական կրթություն ստանալու համար, ինչն իր մանկության երազանքն էր: Բայց շատ շուտով 16-ամյա Մոնիկային դուր եկավ տեսախցիկների փայլով լցված աշխարհը, և նա հիմնավորվեց այնտեղ: «Եթե չլիներ արտաքինս, ես գուցե հիմա հասարակ գրասենյակային աշխատող լինեի»,- հաճախ խոստովանում է Մոնիկան:

Բայց մոդել լինելու համար չէր ստեղծված. «Ես մոդել էի երկար տարիներ, և դա հիանալի էր, բայց եթե մշտապես մնայի այդ մասնագիտության կրողը, պարզապես ինքնասպանություն կգործեի»:

Սակայն սկսենք սկզբից…

Մոնիկան ծնվել է Իտալիայի փոքրիկ քաղաքներից մեկում' Չիտա դի-Կաստելլոյում: Նրա ընտանիքը չափազանց աղքատ էր, հայրը գյուղատնտես էր, մայրը' նկարչուհի: Նրանք ամուսնացել էին' հակառակ կնոջ ընտանիքի կամքին: Մոնիկան դարձավ նրանց միակ, բայց երկար սպասված զավակը' նկատի ունենալով, որ մայրը լույս աշխարհ բերեց նրան 47 տարեկան հասակում: Հենց մայրը դաստիարակեց դեռևս փոքրիկ Մոնիկայի մեջ սերը դասական ոճի ու կանացիության նկատմամբ. «Մայրս միշտ ասում էր. «Եթե կինն ուզում է գեղեցիկ լինել, պիտի բնական լինի և ինքնավստահ: Նա նաև պետք է բավականաչափ խելք ունենա, որ նրբորեն կարողանա ցույց տալ իր արտաքինի ամենաշահեկան կողմերը»: Մայրս տանել չէր կարողանում թատերական ժեստեր ու նմանատիպ ցուցադրական բաներ»:

Մինչ մոդելային կարիերա սկսելը Մոնիկան աշխատանքի տեղավորվեց Պերուջի քաղաքի փոքրիկ ռեստորաններից մեկում' իբրև մատուցողուհի: Ռեստորանի համբավը կայծակնային արագությամբ տարածվեց, գեղեցկուհի-մատուցողուհու մասին լուրը սկսեց այնտեղ տանել հազարավոր տղամարդկանց: Իսկ այդ տղամարդկանց կանանց լուրերը բնավ դուր չեկան, և նրանք, սեփական ամուսիններին կարգի հրավիրելու փոխարեն, սկսեցին ռեստորանի տիրոջից պահանջել դուրս վռնդել Մոնիկային, ինչն էլ նա ստիպված եղավ ի վերջո անել: Կանացի խանդը մեկ անգամ չէ, որ այդ դեպքից հետո կանգնեց Բելուչիի ճանապարհին, մի առիթով նա ինքն է հիանալի բնորոշել նման իրավիճակները. «Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, բայց այն նաև ագրեսիա է սերմանում: Երբ գեղեցիկ կինը մտնում է մարդաշատ մի վայր, տղամարդկանց մեծամասնությունը կիրք է զգում, կանանց մեծամասնությունը չարանում է»:

Ինչևէ, Մոնիկային հեռացրեցին աշխատանքից, իսկ նրան գումար էր պետք: Մոդելային աշխարհ մտնելու մասին միտքն ինքնաբերաբար եկավ: Նա սկսեց նկարահանվել տարբեր թերթերի համար: Նայելով Մոնիկայի այդ տարիների նկարները' դժվար է պատկերացնել, որ նա մի օր դարձել է համաշխարհային մեծության աստղ, քանի որ, որքան էլ նա միևնույնն է հիասքանչ է, բայց ամաչկոտ է ու որոշ նկարներում հստակ երևում է, որ նա չի համակերպվում տեսախցիկների «ներկայությանը»:

Մոտ 18 տարեկանում Մոնիկան միայն մեկ անգամ շեղվեց մոր խորհուրդներից: Ինչու՞. աղջնակը պարզապես ցանկացավ հիպպիի տեսք ունենալ: Լավ է, որ նրա պատռված ջինսերով ու կեպիներով զգեստապահարանը գոյատևեց ընդամենը մեկ տարի, ինչից հետո նա հետ եկավ դասականությանը:

Արդեն այդ տարիներից ժամանակի ամենահայտնի ամսագրերի շապիկներին սկսեց հայտնվել սկսնակ, բայց հիասքանչ մոդել Մոնիկա Բելուչին: Նա ֆոտոսեսիաների մասնակցեց Dolce & Gabbana-ի, Elle-ի, Maxim-ի համար:

Փառքը եկավ աննկատ, բայց Մոնիկան հասկացավ, որ դա էլ այն չէ, ինչ փնտրում է ինքը: Իսկ իդեալական աշխատանքը շուտով գտնվեց: Կինո… ահա, թե որտեղ գեղեցկուհին իրեն զգաց, ինչպես ձուկը ջրում: Մի քանի էպիզոդիկ դերերը բավական եղան, որ հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկատի նրան և առաջարկի դրակուլայի նշանածի դերը «Դրակուլա» ֆիլմում:

Հետո նա սկսեց դերեր ստանալ մեկը մյուսի հետևից, օրինակ, «Անդառնալիություն» ֆիլմը բացասական գնահատականի արժանացավ, քանի որ հանդիսատեսը գտավ, թե ցուցադրվող բռնաբարության տեսարանը չափազանց մոտ է իրականությանը: Մոնիկան էլ հաստատեց. «Ես ինքս վատ զգացողություններ ունեցա, երբ նայեցի այդ կադրերը»:

Հաջողությունը, սակայն, չուշացավ:

 

1996-ին Մոնիկան «Սեզար» ստացավ «Բնակարան» ֆիլմի համար, իբրև «հույսեր ներշնչող դերասանուհի»: Այդ ֆիլմը նրան բացի «Սեզարից» պարգևեց նաև ապագա ամուսնուն: Վենսան Կասելի հետ Մոնիկան ծանոթացավ հենց նկարահանումների ժամանակ: Նրանք միացան, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը կցանկանա ողջ կյանքը կապել միայն մեկ տղամարդու հետ: Ահա արդեն 16 տարի է, ինչ նրանք միասին են: Կասելը սիրում ու խանդում է կնոջը, մի առիթով խոստովանել է. «Ես խանդոտ եմ: Այդ գիծը ժառանգել եմ մորիցս, ով ծնունդով Կորսիկայից էր»:

Հենց սա էր պատճառը, որ, երբ լուրեր տարածվեցին Բելուչիի ու Բրյուս Ուիլիսի հարաբերությունների մասին, Կասելը որոշեց վրեժ լուծել ու բացահայտ դավաճանեց Մոնիկային նախ՝ Ջենիֆեր Էնիսթոնի, ապա՝ բրազիլացի մոդել Ռոբերտա Սուարեշի հետ: Անցողիկ կապերն անցան, իսկ ամուսնությունը մնաց: Շուտով Մոնիկան լույս աշխարհ բերեց Կասելի դստերը:

Փոքրիկի անունը դրեցին Դիվա: Չնայած հիմա էլ Կասելին հաճախ են մեղադրում արտաամուսնական կապերի մեջ, նա միևնույնն է սիրում է Մոնիկային. «Ես 10 տարուց ավել ճանաչում եմ այդ կնոջը, բայց այնպիսի տպավորություն է, ասես հենց նոր եմ հետը ծանոթացել: Նա ֆանտաստիկ տաղանդ ունի՝ ամեն օր ուրիշ լինելու: Ամեն օր ես իմ առաջ տեսնում եմ բոլորովին նոր Մոնիկայի, դա ուղղակի հիանալի է»:

Բելուչին ինքն էլ գժի պես սիրում է ամուսնուն և մի առիթով ասել է. «Պետք չէ փորձել փոխել սիրելի մարդուն, այլ սիրել այնպիսին, ինչպիսին նա կա, քանի որ, եթե հաջողեցրիք ինչ-որ բան փոխել, կդադարեք սիրելուց»: Եվ, այնուամենայնիվ, նա գիտակցում է, որ տղամարդիկ այլ կերպ են սիրում. «Տղամարդկանց համար սերը կյանքի մի մասն է, կնոջ համար' կյանքը: Սիրո ակտից հետո տղամարդիկ քնում են, իսկ կանայք շարունակում են հիշել, մտածել ապրածի մասին»:

Այսօր էլ Մոնիկան հիանալի տեսք ունի և շարունակում է աշխատել, թեև նա երբեք լուրջ չի վերաբերել իր գեղեցկությանը. «Ես պարզապես սիրում եմ ինձ, դրա համար էլ մարդիկ կարծում են' գեղեցիկ եմ»: Բայց նրա գեղեցկությունն անժխտելի է, ընդամենը 2 տարի առաջ' 46 տարեկան հասակում, նա մերկ նկարվեց Elle ամսագրի համար: Նայեք և դատեք ինքներդ:

Մոնիկայի համեստությունն անսահման է: Նա փողոց դուրս գալիս կրում է հարմար ջինսե տաբատներ ու հասարակ բլուզներ: Հաճախ սև ակնոց է դնում' չցանկանալով աչքի ընկնել, փոքրիկի հետ քայլելիս ընդհանրապես չի մտածում արտաքին տեսքի մասին. «Ես գիժ մայրիկ եմ»,-պարզաբանում է Բելուչին:

Ես ինքս ինձ հետ ինձ լավ եմ զգում, բայց դրա պատճառն այն չէ, որ գեղեցիկ եմ: Ճանաչում եմ շատ ավելի գեղեցիկ բազմաթիվ կանանց, որոնց կյանքն ահավոր է: Նրանք իրենց միայնակ լավ չեն զգում, քանի որ ներաշխարհում ներդաշնակ չեն:

Ժամանակի ընթացքում մենք մեծանում ենք ու փոխվում, փոխվում է նաև մեր մարմինը: Դա պարզապես պետք է հասկանալ ու ընդունել:

Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում, երբ այն չկա կամ երբ չկա ոչինչ բացի դրանից:

Գեղեցկությունը դառնում է կենդանի և հետաքրքիր, երբ այն հագնված է:

Ցանկացած կին կյանքում գոնե մեկ անգամ ցանկանում է անբարո կնոջ դերում հայտնվել: Չնայած ես չեմ հասկանում նման կենսակերպ վարող կանանց, կամ էլ գուցե նյարդայնանում եմ, որ նրանք ավելի լավ են ճանաչում տղամարդկանց, քան ես:

15-16 տարեկանում ես փորձում էի ապացուցել, որ հիմարիկ չեմ ու ուղեղ ունեմ: Բայց եթե դուք մինչ օրս էլ ուզում եք համարել, որ հիմարիկ եմ, դա Ձեր խնդիրն է:

Դերասանուհի լինելը կանացիության բարձրագույն աստիճանն է:

Դերասանուհին մի քայլ բարձր է, քան պարզապես կինը, իսկ դերասանը' մի քայլ ցածր, քան պարզապես տղամարդը:

Լարա Առաքելյան

Դիտվել է 16096 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2025 10:06
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են բախվում կենսաբանական թերությունների, ինչպիսին է ավելի արագ ծերացումը, քան նրանց ավելի ապահովված հասակակիցները։
07-06-2025 09:15
Նորվեգիայի դատարանը բժշկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց նկատմամբ բռնաբարության և սեռական բռնության համար մի գործով, որը ցնցել է սկանդինավյան երկիրը, հայտնում է BBC News-ը։ Նախկին ընդհանուր պրակտիկայի բժիշկ Առնե Բայը մեղավոր է ճանաչվել բռնաբարության և սեռական բռնության 70 դեպքով։
07-06-2025 08:18
Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: «Ֆիլմաշարի վերջին՝ ութերորդ «Առաքելությունն անիրագործելի է։ Վերջին հատուցում» մասն իսկապես բարձրացրել է նշաձողը։ Ֆիլմի համար Թոմի տպավորիչ հնարքների շնորհիվ փորձառու մարզիկին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքում տիտղոս՝ անհատի կողմից այրվող պարաշյուտով ամենամեծ թվով ցատկերի համար», – ասված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կայքում:
06-06-2025 10:38
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
06-06-2025 10:35
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի գիտնականները նոր բիոմարկեր են մշակել, որը հնարավորություն է տալիս գնահատել ոչ թե մարդու ժամանակագրական, այլ ֆունկցիոնալ տարիքը, այսինքն՝ թե որքան լավ է օրգանիզմը հաղթահարում առողջ ծերացման համար կարևոր խնդիրները։ Այդ համակարգը ստացել է IC Clock անվանումը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2025
Դիտվել է 955 անգամ
03.06.2025
Դիտվել է 368 անգամ
04.06.2025
Դիտվել է 337 անգամ
05.06.2025
Դիտվել է 309 անգամ
06.06.2025
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster