Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Այս ամռան նորաձև մազափնջերը

12.07.2012

Մազափունջը հիանալի միջոց է դեմքի ձևը շտկելու, արտաքինին յուրահատուկ ոճ հաղորդելու համար: Նրա միջոցով հայացքը կարելի է դարձնել ավելի արտահայտիչ: Այն օգնում է նաև ոճային տեսք ունենալ, եթե պատրաստ չեք մազերի գունային փորձարկումների կամ երկարության փոփոխության:
Այս ամռան թրենդները առաջարկում են մազափնջերի աննկարագրելի բազմազանություն:

Ասիմետրիկ մազափունջ

Սա ունիվերսալ թրենդ է, որը կարող է տարբեր երկարություններ ունենալ' իջնել մինչև դունչը կամ լինել միջին երկարության: Այն կարող են փորձել ինչպես երկար մազեր ունեցողները, այնպես էլ բավականին կարճ կտրվածքով լեդիները: Այն կարելի է համադրել և ուղիղ, և գանգուր մազերի հետ:
Այսպիսի մազափնջերի ամենատարբեր ձևերը կարելի է տեսնել Haider Ackermann, Prada, Missoni, Jason Wu ցուցադրությունների ժամանակ: Աստղերից այսպիսի մազափնջեր են ընտրում Քամերոն Դիասը, Ռիհաննան, Բեյոնսեն, Կիրսթեն Դանստը, Փերիս Հիլթոնը, Սառա Ջեսիկա Փարկերը և ուրիշներ:


Այն համապատասխանում է հատկապես օվալաձև, երկարուկ, կլոր դեմք ունեցողներին:

Գրաֆիկական մազափունջ

Մինչև հոնքերը հասնող խիտ և ուղիղ մազափունջը նորաձևություն մտցրեց «Վիշապի դաջվածքով աղջիկը»' Ռունի Մառան: Չնայած նրան, որ դերասանուհին հասցրել է արդեն փոխել սանրվածքը, մազափունջը շարունակում է մնալ նորձև: Թեյլոր Սվիֆտը, Ռիզ Ուիզերսպունը, Նիկոլ Ռիչին դեռ մեծ ցանկությամբ շարունակում են կրել գրաֆիկ մազափունջը: Մոդելավորողներն առաջարկում են ամբողջացնել կերպարը որևէ կտորով կամ ժապավենով:


Այն համապատասխանում է հատկապես օվալաձև դեմք ունեցողներին:

Թափթփված մազափունջ

Մազափնջի այս ձևը սեքսուալություն, չարաճճիություն է հաղորդում կերպարին: Այս ձեւն են ընտրել հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են Marc Jacobs, Meadham Kirchhoff, Vivienne Westwood: Աստղերից այն ընտրել են Քրիստինա Ագիլերան, Դիանա Ագրոն, Միշել Ուիլյամսը, Ռիհաննան: Այն համապատասխանում է գրեթե յուրաքանչյուր դեմքին:

Ժամանակակից շեշտադրումներ. նախ կարելի է ունենալ շատ խիտ, ծավալուն, երկար, լայն մազափունջ, ինչպես, ասենք, Նիկի Մինաժին: Իսկ երկրորդ' կարելի է հարդարել այն' թափթփված տեսք տալով, կարելի է նաև միանգամայն ուղիղ և հարթ դարձնել: Հետո' կարելի է նրան ամենատարբեր երանգները տալ: Ցանկալի է ավելացնել նաև որևէ աքսեսուար:

Ինչպիսի մազափունջ է անհրաժեշտ Ձեզ

Սրտաձև դեմք ունեցողներին ոճաբաննները խորհուրդ են տալիս երկար մազափնջեր, որոնք կծածկեն ճակատի մեծ մասը: Նաեւ՝ կողային ասիմետրիկ կամ թեթև ուղիղ:

Օվալաձև դեմքին կհամապատասխանի երկու մասի բաժանված խիտ մազափունջը, ինչպես Ջեսիկա Ալբայի դեպքում է:
Կլոր դեմք ունեցողների համար հիանալի տարբերակ է թափթփված կամ շեղ, երկար մազափունջը: Այն պետք է ծածկի ճակատի մեծ մասը, իսկ ասիմետրիկ լինելը դեմքն ավելի ձգված ցույց կտա' մոտեցնելով այն օվալաձևին:

Երկարավուն, ուղղանկյունաձև դեմքին համապատասխանում են երկար, խիտ մազափնջերը՝ մինչև հոնքերն իջնող: Այն կարող է լինել ուղիղ կամ ասիմետրիկ:

Քառակուսի դեմք ունեցողներին հարկավոր է ոչ այդքան խիտ, շեղ մազափունջ:

Ամառային հաջող փորձարկումներ, լեդիներ :)

Դիտվել է 13037 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster