Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես ձգել մաշկը նիհարելուց հետո

11.07.2012

Վերջապես դուք ազատվել եք Ձեզ այդքան տանջող կիլոգրամներից, սակայն այս երջանկությունը կարող է իր հետ բերել նաև անախորժություններ, օրինակ՝ թուլացած մաշկ: Մեր մաշկը կարող է լայնանալ և նեղանալ իր էլաստիկության շնորհիվ: Սակայն երբ մենք միանգամից շատ կիլոգրամներ ենք կորցնում, մաշկը չի հասցնում նույն արագությամբ ձգվել:

Ճգնաժամային գոտիներ են հատկապես գոտկատեղի, ձեռքերի, կրծքերի հատվածները: Որպեսզի խուսափեք այս խնդրից իսկ առկայության դեպքում ճիշտ լուծեք այն, հետևեք մի քանի խորհուրդների LN-ից:

Առաջին հերթին կիլոգրամներին պետք է հրաժեշտ տալ աստիճանաբար: Ինչքան էլ որ ցանկանում եք արագ նիհարել, հիշեք ,որ կորցնելով ամսական 3-5 կգ, Դուք մեծացնում եք հավանականությունը, որ նիհարելուց հետո մաշկը կկախվի:

Մի հետևեք այն դիետաներին, որոնք հիմնված են քաղցած մնալու վրա: Քաղցածության ժամանակ առաջին հերթին կորցնում եք մաշկի խոնավությունը: Հետո մարմինը կորցնում է մկանուտ զանգվածը: Իսկ ճարպային պաշարները հեռանում են ամենավերջում: Այդ պատճառով էլ դիետայի վերջանալուն պես հեշտությամբ կիլոգրամներ եք հավաքում կամ ստանում կախ ընկած մաշկ:

Ամեն օր պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել: Օրգանիզմում բավարար չափով հեղուկը նպաստում է մաշկի էլաստիկությանը:

Եթե նիհարելուց հետո մաշկը չի վերադարձել իր նախկին տեսքին, պետք է ամեն օր այն կոպիտ սպունգով տրորել լոգանք ընդունելիս: Նմանատիպ մերսումը լավացնում է արյան շրջանառությունն ու նպաստում մաշկի ձգվելուն:

Մաշկի ձգման համար հիանալի է նաև լոգանք ընդունել կոնտրաստային ցնցուղով: Այս գործընթացը լավ ձգում է մաշկը:

Ամենաքիչը շաբաթական երկու անգամ մաքրեք մաշկը սկրաբներով: Սա կօգնի հեռացնել մաշկից մահացած վանդակները, կթարմացնի մաշկն ու ավելի կհարթեցնի այն:

Եվ վերջապես, ճիշտ կլինի գնալ հատուկ մերսումների, երբ զգում եք որ մաշկն իսկապես տուժել է Ձեր նիհարելուց, և տնային միջոցներով անհնար կլինի վերադարձնել այն նախկին տեսքին: Ընդհանուր մերսումը կլավացնի արյան շրջանառությունը, կդարձնի մաշկն ավելի թարմ և ձիգ:

Մաշկի վերականգնման համար պետք է օգտագործել նաև տարբեր քսուքներ, որոնց բաղադրության մեջ մտնում են վիտամիններ և սնուցող նյութեր, որոնք արագ և արդյունավետ ձգում են նիհարելուց հետո կախված մաշկը:

Զբաղվեք սպորտով: Լավագույն սպորտաձևերը, որոնք կօգնեն Ձեզ այս հարցում, լողն է, ակվաաերոբիկան, վազքը, գիմնաստիկան: Ամեն օր ձգումներ արեք, այն հաստատ մեծ արդյունքների կբերի:

Դիտվել է 15125 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1137 անգամ
20.10.2026
Դիտվել է 315 անգամ
21.10.2026
Դիտվել է 269 անգամ
22.10.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster