Ծաղկավոր դաջվածքներ հագուստի և կոշիկների վրա. նորաձեւ ամառ
09.07.2012
Ինչպես գիտեք ծաղկավոր հագուստը այս տարի նորաձևության ճիչ է դարձել: Բայց որ «ծաղկավորությունը» կփոխանցվեն նաև կոշիկներին և տարբեր աքսեսուարների, զարմանալի էր: Այնուամենայնիվ, 2012 թվականի ամռան թրենդ են համարվում ծաղկավոր դաջվածքները:
Ծաղկավոր կոշիկներ
Շատ գեղեցիկ բարձրակրունկ կոշիկներ, որոնցով կարելի է գնալ թե ժամադրության, թե զբոսնելու, թե նաև աշխատանքի, եթե իհարկե Ձեր դրես-կոդը շատ խիստ չէ: Կամ եղեք այն առաջինը, ով ամառը կմտցնի նաև աշխատավայր:


Ծաղկավոր աքսեսուարներ
Ամռանը շատ հանգիստ կարող եք գնալ արշավների կամ ճանապարհորդության՝ կրելով այսպիսի ուսապայուսակներ: Այն Ձեզ կդարձնի օրիգինալ ամեն դեպքում:

Ծաղկավոր նախշեր հագուստի վրա
Ընտրելով այսպիսի կիսաշրջազգեստներ՝ Դուք կկրեք ամառային բոլո գույնեը Ձեզ վրա:

Կլինեք գրավիչ ու տաք' եղանակի պես: Իսկ եթե պատրաստվում եք ծովափ գնալ, ապա ծաղկավոր լողազգեստը Ձեզ ուղղակի կդարձնի հիանալի, կրքոտ ու մի փոքր էլ՝ վայրի:

Դե իսկ ծաղկավոր սարաֆանները և տաբատները կապահովեն Ձեր ամենօրյա տեսքը ոչ ամենօրյա ու սովորական կերպարով: Փորձեք Ձեր ամառը հագեցնել՝ առաջին հերթին ինքներդ Ձեզ պարգևելով տաքություն և թարմություն:

Դիտվել է 21746 անգամ
|