Պարզվում է` կանանց համար այդքան գրավիչ մարգարտը փափկամորթի խեցու մեջ հայտնված փոքրիկ ավազահատիկից չէ, որ ձևավորվում է: Սա ընդամենը գեղեցիկ լեգենդ է, որը հորինել են վաճառականները' իրենց ապրանքը ռոմանտիկ շղարշով փաթեթավորելու համար:
Մենք հիանում ենք մարգարիտով, առանց գիտակցելու, որ ամենագեղեցիկ մարգարտահատիկն ընդամենը որդի փայլփլուն սարկաֆագ է: Մարգարիտը ծնվում է, երբ խեցու ներսում մահանում է փոքրիկ այն մակաբույծը, որը ճեղքից ներս էր թափանցել' խեցեմորթի միսն ուտելու համար: Վտանգը չեզոքացնելով՝ խեցեմորթը սկսում է նրան մինչև կյանքի վերջը պատել փայլուն փոշու շերտով:
Առավել «կոշտ» է թվում աճեցվող մարգարտի արտադրության եղանակը, որը քսանամյա հետազոտություններից հետո 1900 թվականին արտոնագրեց ճապոնացի Կոկաչի Միկիմատոն: Այս եղանակով մարգարիտը ստանալու համար կատարում են թույլ ոստրեի «ձևական բռնաբարում»: Երկամյա խեցեմորթին տաք ջրի մեջ գցելով՝ խաբեությանբ ստիպում են «թուլանալ», և երբ խեցին բացվում է, ծակում են վերարտադրման օրգանը' այնտեղ տեղադրելով «սերմը»:
Բայց Միկիմատոն չէր էլ մտածում, որ իր բիզնեսը դաժան է: Նա' լապշայի և բանջարեղենի նախկին վաճառողը, կարծում էր, որ յուրաքանչյուրը' անգամ ամենաաղքատ ճապոնացին, պետք է ստանա գեղեցիկով հիանալու, այն ունենալու և կրելու հնարավորություն:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: