Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները
02.07.2012
Քեյթ Միդլթոնը համարվում է ոճի խորհրդանիշ, և դա իզուր չէ: Շատերն են հիանում նրանով և հետևում դքսուհու ոճին:
Նրանք, ովքեր հետևում են այս գեղեցկուհու ոճին, փորձում նրանից սովորել, LN-ը կհուշի, թե ինչպես ստեղծել նորաձև ոճ, ինչպիսին Քեյթ Միդլթոնինն է:

Ստեղծել «արքայազնի կին» կերպարը այնքան էլ բարդ չէ: Դրա համար բավական է պահարանը լցնել ամենատարբեր շրջազգեստներով'lady like ոճի: Նրանք չպետք է շատ ծանր լինեն' պրինտերով կամ շատ դետալներով: Զգեստի վրա կարող են լինել միայն թեթև և խորհրդավոր դարձնող մարգարտե կոճակներ, ժանյակներ, մանժետներ, կտորե գոտիներ:
Ինչ վերաբերում է շրջազգեստներին, ապա դրանց երկարությունը կլինի մինչև ծնկները կամ 5սմ բարձր ծնկներից: Չմոռանաք նաև ձեռնոցների մասին, որոնք կամբողջացնեն կերպարը: Կարող եք ընտրել վզի խորը կտրվածքով շրջազգեստ, որի կիսաշրջասգեստը կլինի ազատ, մի փոքր ուռած: Այսպիսի կիսաշրջազգեստներ կան Issa, Alexander McQueen, Jenny Packham բրենդների տեսականիներում, որոնցից էլ հաճախ օգտվում է Քեյթ Միդլթոնը:

Ամենից հաճախ Քեմբրիջի դքսուհին ընտրում է միատոն կիսաշրջազգեստներ: Քեյթը սիրում է խիտ, հագեցած, պայծառ գույներ, բայց ոչ երբեք չճացող: Նրա սիրելի գույներից են փիրուզագույնը, մանուշակագույնը, զմրուխտի երանգները, բոսորագույնը, մարջանագույնը:




Դիտվել է 8166 անգամ
|