Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

 Անսահման գրավիչ է իրեն ճիշտ ներկայացնող կինը. ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ

30.06.2012

LN-ի հյուրասրահում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

- Ձեր նկատմամբ ուշադրությունը աճեց հատկապես երևանյան բուհերում անցկացված «Hollywood non-stop» խորագիրը կրող համերգաշարից հետո: Համամի՞տ եք եւ պատրա՞ստ էիք այդ ուշադրությանը:

-Պատրաստ երևի թե դժվար է ասել: Մենք ունեինք խնդիր, որ երիտասարդները դասական երաժշտություն չեն լսում: Դա թյուր կարծիք է: Լավ ֆորմատ ունենալը իսկապես հաջողության գրավական էր: Կարծում եմ՝ հենց սկզբից էլ այս համերգաշարը «դատապարտված էր» հաջողության (ժպտում է-LN): Իսկ դրան շատ-շատ օգնեցին նաև բավական մեծ թվով լրատվամիջոցներ: Հասկանում եք' չլուսաբանվեց որպես սովորական երևույթ, այլ իսկապես գրեցին, խոսեցին շատ, որովհետև իսկապես ստացված էր և աննախադեպ:

- Երբ երաժշտական համարից հետո շրջվում եք դեմքով դեպի դահլիճը, միշտ հպանցիկ հայացքով անցնում եք հանդիսատեսի վրայով: Լինո՞ւմ են դեպքեր, երբ ինչ-որ կնոջ կամ աղջկա դեմք տպավորվի ու նորից նրան փնտրեք հայացքով:

-(Ծիծաղում է-LN) Ցավում եմ, բայց' ոչ: Միայն այն պատճառով, որ լույսերը կուրացնելու չափ ուժեղ են, ու դու չես կարողանում ոչ միայն հայացք որսալ, այլեւ մարդկանց տեսնել…

- Ձեր տաղանդը գնահատել է նաև աշխարհահռչակ Սիմոնե Դիներսսթինը: Դուք' որպես աշխարհի շատ բեմեր նվաճած դիրիժոր, ի՞նչ էիք զգում հենց Սիմոնեի հետ նույն բեմում գտնվելիս:

-Պարտավորեցնող է, անշուշտ, և պահանջում է մեծ նվիրում…Բայց համաշխարհային հռչակ վայելող երաժշտի հետ միևնույն բեմի վրա հանդես գալը լուռ ապացույցն է նվագախմբի այն նվաճումների, որոնք ձեռք են բերվել տքնաջան աշխատանքի, անվերջ թվացող փորձերի և ուժերի գերլարման շնորհիվ: Կայացման 7 տարիների ընթացքում մեր նվագախումբը բազմիցս պատիվ է ունեցել համագործակցելու իրենց ոլորտների այնպիսի գերաստղերի հետ, ինչպիսիք են' Վլադիմիր Սպիվակովը, Դենիս Մացուևը, Վալերի Գերգիևը և երաժշտական աշխարհի այլ ականավոր ներկայացուցիչներ: Եվ ահա Սիմոնե Դիներսթինի հետ շփումը, իրավամբ, հաճույք էր, քանի որ աշխատեցի իր գործի իսկական գիտակ երաժշտի հետ, ով մաքսիմալիստ է և ձգտում է մշտական ինքնակատարելագործման:

- Ձեր կյանքի ճակատագրական կանայք:

-Կյանքիս ուղու ընտրության մեջ մեծ դեր ունեցան ինձ համար շատ սիրելի երկու կին' տատիկս, ով դարձավ իմ առաջին ուսուցիչը, ում նախաձեռնությամբ 4 տարեկանում սկսեցի զբաղվել ջութակով և կատարեցի երաժշտության մեջ առաջին քայլերս, և մայրս, ով պարզապես հավատում էր իմ հաղթանակներին և լինելով կողքիս' միշտ քաջալերում էր: Յուրաքանչյուր հաջողակ մարդու կողքին պետք է լինեն այդպիսի մարդիկ, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց իմաստուն խորհուրդներով կկարողանան ճիշտ հունով ուղղել երիտասարդի կյանքը:

- Որոշ կանայք արժանի են, որ տղամարդիկ իրենց համար կռիվ անեն: Երբեւէ «կնոջ համար» կռիվ արե՞լ եք:

- Կռվե՞լ, ո´չ: Կռիվները մնացել են վաղ մանկությունում, երբ խնդիրների լուծման ամենահեշտ տարբերակը բռունցքներն էին: Երբ իմ կյանքում նման բան պատահի, Ձեզ անպայման տեղյակ կպահեմ (ծիծաղում է –LN):

- Օգնո՞ւմ է երաժիշտ լինելը մարդկանց, իսկ ամենակարևորը՝ կանանց հետ շփվելիս:

- Անշու´շտ: Չեմ ուզում սահմանազատում դնել տարբեր մասնագիտությունների կրողների միջև, սակայն երաժիշտները, իսկապես, ավելի զգացմունքային են, ավելի էմոցիոնալ, օժտված դիմացինին հասկանալու և ներքին աշխարհը կարդալու մեծ կարողությամբ: Երաժշտությունը, ինքնին, հաղորդակցման միջոց է, համամարդկային լեզու' չճանաչող ազգություն, կրոնական պատկանելություն և ռասսա:

- Պարտվե՞լ եք որևէ կնոջ, թե՞ գերադասում եք ոչ հաղթել, ոչ էլ պարտվել:

– Երբևէ պարտված ինձ չեմ զգացել, սակայն ճիշտ չեմ համարում հարաբերություններում հաղթող և պարտվող փնտրելը: Գեղեցիկ հարաբերություններում երկուսն էլ հաղթանակած են (ժպտում է-LN):

- Ի՞նչն է զարդարում կնոջը:

– Վստահաբար խելքը: Խելացի մտքեր արտահայտող և իրեն ճիշտ ներկայացնող կինը անսահման գրավիչ է:

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ երբեմն անձնականը չեք կարողանում տարանջատել գործնականից: Չե՞ք վախենում, որ գործնականը ուղղակի Ձեզնից կխլի անձնական ունենալու իրավունքը:

-Մարդիկ մի քիչ տարանջատում են իրենց կերպարները: Պիտի ճիշտ շեշտադրումներ անել: Դա նույնն է, երբ ասում ենք ազատ ժամանակ և զբաղված ժամանակ: Ես չէի ուզենա տարանջատել իմ կյանքում: Կա մեկ կյանք, կա մեկ գաղափար, կա մեկ գործ, կա մեկ երջանկություն, կամ մեկ կին: Միգուցե ես պրիմիտիվ եմ ներկայացնում, բայց ասում եմ այնպես, ինչպես ինձ է պետք:

- Եթե «շնորհակալություն» բառն ասելու լինեիք, ապա ո՞ւմ և ինչի՞ համար:

-Այն բոլոր մարդկանց, որ կամեցող են եղել իմ նկատմամբ: Առաջին հերթին իմ ընտանիքին, իմ բոլոր ընկերներին, որոնցից, իմիջայլոց, շատերը երաժիշտ չեն: Ես հաջողակ մարդ եմ ինձ համարում:

- Իսկ ո՞րն է Ձեր հոգու երաժշտությունը, և արդյոք ինչ-որ մեկին հաջողվել է լսել դա:

-Շատ մեծ հույս ունեմ, որ կա (ծիծաղում է-LN): Բայց ոչ ոքի չի հաջողվել լսել, ոչ թե որ ես անհաղթ սիրտ ունեմ, այլ երևի պահը չի եկել: Հակառոմանտիկ չեմ, բայց կասեի, որ ես այդպես չեմ սպասում իմ երկրորդ կեսին: Ես զգացի հենց նոր, որ երաժշտություն, այնուամենայնիվ, կա, բայց դեռ ոչ ոք չի լսել:

- Համամի՞տ եք, որ Դուք հանճարեղ եք նվագում, որովհետև մենք այն «հանճարեղ» ենք լսում ու հասկանում:

-Չեմ համարի այդպես: Ես ինձ կողքից չեմ պատկերացնում: Ես չեմ հրաժարվել ջութակից, որ դիրիժորի ղեկավար դերում լինեմ: Մարդիկ մտածում են, որ դիրիժորները ավելի զբաղված են, կորպորացիայի առումով՝ տնօրեններ, դա ամբիցիայի փաղաքշում է, իհարկե ո՛չ: Ես ուղղակի, տարիներ շարունակ աշխատելով դիրիժորների հետ, հասկացա, որ հետաքրքիր աշխատանք է և ինձ տեսնում եմ այդ դերում:

- Եղե՞լ են արդյոք պահեր, երբ Դուք համարել եք, որ դա է «գնացքից թռչելու ժամանակը»:

-Այո՛, երբ շատ եմ հոգնում, մտածում եմ թռչել գնացքից: Հետո էլ այնքան արագ է գնում, որ չեմ հասցնում: Դրա համար էլ մինչև հիմա գնացքի վրա եմ: Մեկ-մեկ ոչ թե հիասթափվում եմ, այլ ուղղակի զգում եմ, որ ամեն ինչ կարելի է ավելի դանդաղ անել: Ես կյանքն ապրում եմ շատ արագ ու դրա համար երջանիկ եմ:

- Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը: Հեշտությա՞մբ եք խոսում Ձեր թերությունների մասին:

-Թուլությունը այն կլինի, որ եթե լինեի ավելի էգոիստ, փակ մարդ, կկարողանայի ապրել ավելի կորդինալ, հանգիստ: Իմ թերությունները գալիս են նաև նրանից, որ ես շատ լավ գիտեմ իմ դրական և բացասական կողմերը: Ես դրականները գիտեմ, բայց բասասակնները շատ ավելի լավ գիտեմ: Եթե նկատել եք, ապա դրականը միշտ նույնն է մնում, իսկ բացասականը միշտ ավելանում է:

-Բացահայտումներ շա՞տ եք անում:

-Ամեն օր, ամեն ժամ:

-Վերջին բացահայտումը ո՞րն է եղել:

-Վերջին բացահայտումը այն է, որ Դուք ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որ ես զգում եմ' ինքս ինձ լավ չեմ ճանաչում (ժպտում է-LN):

- Մարդկային բնույթն այնպիսին է, որ միշտ կարծես ինչ-որ բան չի հերիքում: Ձեր դեպքում ի՞նչ է պակասում: Պակասության զգացում կա՞:

-Երբե՛ք: Ես էլի եմ ասում, որ հաջողակ եմ: Ես ընդհանրապես զուրկ եմ մարդկային կոմպլեքսներից, դրա համար եմ ազատ խոսում: Երբեմն ուղղակի պետք է կենցաղայինը տարանջատել արժեքներից: Կյանքի ամեն պահից մարդ պիտի հաճույք ստանա:

- Ըստ Ձեզ' կյանքը պատահականությունների շղթա՞ է, թե՞ բնության կողմից կանխամտածված երևույթ:

-Ըստ իս, կյանքը մի պրոցես է, որ տրված է քեզ անելու այն ամենը, ինչ ուզում ես անել ինքդ քեզ հետ: Կյանքն այն հարստությունն է, որ մենք ունենք: Աշխարհ գալով' մարդ պիտի հասկանա իր նպատակը, այլ ոչ թե ուղղակի սպառի կյանքի ժամանակահատվածը և վերջ:

- Երբևէ ամաչե՞լ եք ինքներդ Ձեզնից:

-Ո՛չ, որովհետև չեմ արել այն, ինչի մասին չեմ մտածել:

- Հե՞շտ է արժանանալ Ձեր ուշադրությանն ու հարգանքին:

-Բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ հետ շփվում են, կհաստատեն, որ ես շատ ուշադիր եմ իմ կողքի մարդկանց նկատմամբ: Բայց ոչ նրա համար, որ դրանով ես արժանանամ նրանց ուշադրությանը: Ես ընդունում եմ այն մարդկանց, ովքեր ներկայանում են այնպիսին, ինչպիսին կան:

- Արդյո՞ք հեշտ է սիրել Ձեզ, ինչի՞ համար:

-Ինձ սիրելը ամենաբարդ հարցն է, որովհետև ես չեմ կարող պատասխանել: Սիրելը մարդկանց հարաբերություններում մի կիզակետ է: Այն, ինչ ստեղծել է Աստված, մենք ուղղակի բառերով չենք կարող բացատրել, մենք պիտի զգանք ու հավատանք: Ես կենցաղայինին տեղ չեմ տալիս հարաբերություններում: Եսունեմ իմ կերպարը, գաղափարները, իմ կյանքը. եթե այն մարդը կիսում և հասկանում է, կարող է սիրել: Մարդուն կարելի է սիրել, առանց բացատրելու, թե ինչու:

- Կյանքի ամենամեծ բարոյական ապտակը:

-Այո՛, կա: Որ հասակս 2 մետր չէ, իսկ աչքերս' կապույտ: Դա միակ դաժան բանն է, ինչ ինձ հետ եղել է այս կյանքում (ծիծաղում է-LN):

- Կյանքն ամենաշատը ինչի՞ համար կարելի է սիրել:

- (Մտածում է-LN) Կյանքն այն միակ բանն է, ինչ դու ունես, ու իրավունք ունես նաև կորցնելու: Դրա համար կյանքը պետք է շատ սիրել և քամել այն ամենը, ինչ կարող ես:

- Ձեզ համար «բարև»-ի ձևն այցեքա՞րտ է հարաբերությունների համար:

-Այո՛, իհա՛րկե, շատ մեծ: Ես բարևով կարող եմ մարդու մասին առաջին տպավորություն կազմել:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած հաճոյախոսություններին:

-Ո՛չ նեգատիվ , ո՛չ էլ պոզիտիվ: Կան մարդիկ, ում կարծիքը կարող է և՛ ճիշտ լինել, և՛ սխալ:

-Սերգեյ Սմբատյանի սիրտը զբաղվա՞ծ է:

-Ո՛չ: Շատ իներտ եմ այդ հարցում: Ազատ է, և դեռ մեծ պլաններ չունեմ (ժպտում է-LN):

- Ի՞նչ կասեք պաշտամունքային աչքերով Ձեզ նայող կանանց:

-Ոչ մի առանձնահատուկ բան: Ես չեմ կարծում, որ այն պաշտամունքային կերպարն եմ, որին պետք է այդպես նայել: Ու նշեմ, որ եթե կանայք ավելի շատ ինտեգրվեն այս գործում, ավելի մոդայիկ կդառնա դասական արվեստը:

Հարցազրույցը' Հասմիկ Մելիքսեթյանի

 

Դիտվել է 12743 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ

20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե իրենց համային առանձնահատկություններով, թե օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։

Քամելեոն ակնոցների օգտակարությունը տեսողության համար

21.05.2024
Պայծառ արևոտ օրը կարող է ոչ միայն ուրախություն, այլև անհանգստություն պատճառել վատ տեսողությամբ կամ լույսի նկատմամբ հատկապես զգայուն մարդկանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-12-2024 10:36
Եղիսաբեթ II-ի եղբորորդին' Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրի տղամարդուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։
30-12-2024 10:31
ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, որը ներխուժել է անծանոթ կնոջ տուն, մտել նրա անկողինը, գրկել ու հարցուփորձ արել անձնական կյանքի մասին: Խեսուս Լոպես Լորեդոն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու մեջ, ինչն առաջին աստիճանի հանցագործություն է:
27-12-2024 12:07
Դիքսոն Հենդշոուն իր կյանքի մեծ մասը իրեն մինուճար զավակ էր համարում։ Բայց որդեգրվելուց տասնամյակներ անց 75-ամյա տղամարդն իմացավ, որ մի քանի քույր ու եղբայր ունի, որոնց հետ ծանոթացել է հենց տոների ժամանակ: Հենդշոուն հանդիպել է իր ավելի քան 50 հարազատների հետ, որոնց գոյության մասին մինչև այս տարվա սկիզբը չգիտեր, պատմել է նա CNN-ին: Հանդիպումը զարմիկների և նրանց երեխաների հետ հաճելի անակնկալ էր Հանդշոուի համար, որն իր որդեգրողների միակ զավակն էր և սեփական երեխաներ չունի:
27-12-2024 11:50
Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդի առթիվ քույր Քլոե Քարդաշյանից շլացուցիչ սկուտեր է ստացել։ Քլոեն նրան գլամուրային սկուտեր է նվիրել՝ զարդարված rhinestones-ով։ Քիմը Instagram Stories-ում հրապարակել է իր նվերի տեսանյութը։
27-12-2024 10:43
29-ամյա Դուա Լիպան Սուրբ Ծննդյան օրն ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիից՝ դերասան Կալում Թերներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի շրջապատին։ Սոցցանցերում երգչուհու նոր լուսանկարներում նրանք նկատել են նաև մեծ քարով մատանի, որը համարվում էր այժմ արդեն փեսայի նվերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.12.2024
Դիտվել է 730 անգամ
24.12.2024
Դիտվել է 630 անգամ
25.12.2024
Դիտվել է 548 անգամ
26.12.2024
Դիտվել է 428 անգամ
27.12.2024
Դիտվել է 410 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster