Շարապովայի պատճառով բոլորը «ցածրաձայն» կճչան կորտում
28.06.2012
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պայքար է սկսել այն սպորտսմենուհիների դեմ, որոնք բարձր ճչում են խաղի ժամանակ: Ինչպես հաղորդում է USA Today-ը, այսուհետ աղմուկի միայն որոշակի «չափաբաժին» կթույլատրվի: Թենիսիստուհու արձակած ճիչերը կվերահսկվեն հատուկ աղմկաչափով, որն արդեն պատրաստման փուլում է:
Կորտում նման սահմանափակում կիրառելու մասին WTA-ն սկսեց մտածել դեռեւս այս մարտից, երբ աշխարհի արդեն նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին դժգոհեց Մարիա Շարապովայի ճիչերից: Վոզնյացկին նշել էր, որ մրցակցուհու բարձր ճիչն իրեն խանգարում է որսալ հարվածի պահը: Ի պատասխան, Շարապովան ասել էր, որ ինքը ճչում է դեռ փոքրուց եւ միշտ ճչալու է: Դիտվել է 3268 անգամ
|