Ներքնազգեստների նորաձեւություն, 2012 ամառ
27.06.2012
2012 թվականի ամռանն ընդառաջ շատ նորաձևության տներ ցուցադրության են հանել իրենց ներքնազգեստի նոր հավաքածուները: Թե ինչն է նորաձև այս սեզոն, կփորձենք հասկանալ հենց հիմա:
Ռետրո և վինտաժ
Այս սեզոն նորը որակապես փոփոխված հինն է: 30-ականներն իրենց հետքն են թողել այսօրվա նորաձևության վրա: Նուրբ գույներ, շքեղ կտորներ և, իհարկե, հնրավորինս շատ բանտեր, ժանյակներ ու ժապավեններ… Այս ամենը Ձեզ անսահման կանացիություն կհաղորդի: Այս տեսակի թրենդի միանշանակ առաջատարը սև ու սպիտակ ներքնազգեստն է' ռետրո շտրիխներով:

Էթնիկ և էկզոտիկ տարրեր
Էթնիկական տարրերը միայն զգեստների վրա չէ, որ ազդել են: 2012 թվականի նորաձև ներքնազգեստներին ևս բնորոշ են էթնիկ ու էկզոտիկ շտրիխները: Հատկապես նորաձև են աֆրիկյան «նոտաները»' համեմված փիրուզագույնով, ոսկեգույնով և շագանակագույնով:
 
Մուգ գույներ
Զարմացա՞ք, այո, սովորաբար ձմռան ամիսներին բնորոշ մուգ երանգները խուժել են 2012-ի նորաձև ամառ: Որքան էլ զարմանալի է, բայց ներքնազգեստ ընտրելիս այս սեզոն կարող եք ուշադրություն դարձնել մուգ կապույտին, մուգ կանաչին, մուգ մանուշակագույնին:

Սպիտակ ներքնազգեստներ
Եվ, ինչպես միշտ, առանց սպիտակ ներքնազգեստի հավաքածուն հնարավոր չէ եզրափակել: Թարմության ու անաղարտության այս խորհրդանիշ-գույնը նորաձև է մշտապես: Այս սեզոն խորհուրդ է տրվում սպիտակ ներքնազգեստ գնելիս ուշադիր լինել նաև կտորին. այն պետք է հնարավորինս «աղջկական» ու փափուկ լինի:

Դիտվել է 10691 անգամ
|