Գնչուական ոճ. 2012-ի ամռան նորաձեւ առաջարկներից
26.06.2012
Համարձակ գույներն այս տարի իրենց փառքի գագաթնակետին են: Նորաձև են նաև մաքսիլամիստական պլիսե շրջազգեստները: Իսկ եթե այս ամենը համադրենք, ապա հիանալիորեն կստացվի գնչուական ոճ:

Այսպիսի գունագեղ ու երկար զգեստների հետ շատ գեղեցիկ են մեծ ու հաստ զարդերը, խեղդող ոճը, բացի այդ երկար ու մեծ քարերով հուլունքները, որոնք տիպիկ գնչուական են: Դրանք նույնիսկ ամենաչնչին շարժման դեպքում ստեղծում են գնչուական պարի մոտիվներ:


Այս խելահեղ գունային հրավառությունը, համոզված եղեք, խելքից կհանի նաև ամենապահպանողական կանանց, ովքեր փորձում են միշտ ավելի համեստ գույներ ընտրել:

Թե սարաֆանների, թե երկար շրջազգեստների, թե տունիկաների հետ գնչուականն ոճը ճիշտ համադրելով կարող եք ստանալ համարձակ և միևնույն ժամանակ օրիգինալ կերպար:

Դե ինչ, բոլորս դեպի գունագեղության աշխարհ: Ներկեք նորաձեւ ամառը Ձեր նախընտրած գույներով: Դիտվել է 10943 անգամ
|