Երգչուհի Բեյոնսեն ստիպել է Ամերիկային հուզվել: Այդ էֆեկտին նա հասել է ոչ թե հերթական լիրիկական կատարմամբ, այլ բաց նամակով, որ հասցեագրված է իր կույր երկրպագուին:
Վերջին շրջանում Բեյոնսեն առհասարակ շատ է մոտեցել երկրպագուների բանակին: Նախ նա Twitter-ում հրապարակում էր իր անձնական բնույթի նկարները, այժմ էլ պարզապես նամակ է հղում երկրպագուներից մեկին' 18-ամյա Թիմի Կելիին, ով ի ծնե կույր է: Նամակից հասկանալի է դառնում, որ Թիմին ու Բեյոնսեն ծանոթացել են «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության ժամանակ, երբ Թիմին եղել է ընդամենը 13 տարեկան: Այժմ նա ավարտել է դպրոցը, ընդունվել քոլեջ, ինչի առիթով էլ նրան սրտանց շնորհավորում է աստղը. «Մենք ծանոթացանք 2007-ին: Այդ ժամանակ նա 13 տարեկան էր ու կարողացավ հիացնել ինձ իր ձայնով, սիրով երաժշտության նկատմամբ և ապրելու տենչով: Հիմա նա ավարտել է դպրոցն ու ընդունվել քոլեջ: Ես հպարտանում եմ նրանով: Թիմին կույր է ծնվել, մանկական կաթվածով է տառապում, բայց դա չի կանգնեցնում նրան: Թիմին ապացուցեց բոլորին, որ ամեն բան հնարավոր է, եթե հավատում ես ու շատ ջանք թափում: Հայրենի Ֆիլադելֆիայում Թիմին Eagle ակումբի թալիսմանն է: Ամեն անգամ, երբ նա երգում է ակումբի հիմնը խաղից առաջ, թիմը հաղթում է: Նրա կամքն ու համարձակությունը ներշնչանքի աղբյուր են: Շնորհավորում եմ, Թիմի… Սիրով, Բեյոնսե»:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: