|
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ |
|
Մանիկյուրային տենդենցներ. նորաձեւ են մուգ գույները, հայուհիները նախընտրում են «ֆրենչը»
06.02.2012
Գեղեցիկ, խնամված ձեռքեր ու եղունգներ ունենալը յուրաքանչյուր կնոջ ցանկությունն է: LN-ին մատնահարդար Աննա Սարգսյանը պատմեց, որ այս տարի նորաձև են մատների բարձիկներից փոքր-ինչ երկար, բնական կլոր ձև ունեցող եղունգները, երբ թեթևակի երևում է կիսալուսինը: Իսկ ահա գույների առումով տարին կարծես փոքր-ինչ մռայլ է. իշխում են շագանակագույնի մուգից բաց բոլոր երանգները: Տեղը չեն զիջում նաև մանուշակագույնի և վարդագույնի բոլոր տոները:
Մասնագետի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելի արդիական է գել-լաքը՝ shellac-ը (գելի և լաքի հիբրիդ է) : Այն քսվում է լաքի նման, բայց չորանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ և մնում երկուսից երեք շաբաթ՝ առանց գույնը խամրելու կամ վնասվելու: «Սա ավելի հարմար է գործնական կանանց համար, ովքեր ժամանակ չունեն անընդհատ թարմացնելու եղունգների լաքը»,- պարզաբանեց մատնահարդարը:

Նրա տեղեկացմամբ՝ հայուհիները նախընտրում են ամենահարմար և ամենատարածված ձևը՝ «ֆրենչը» (ֆրանսիական մանիկյուր) : Շատ է արվում նաև եղունգների ձևավորում հիմնականում սպիտակի ու սևի և մանր փայլերի համադրությամբ:
Հասմիկ Մելիքսեթյան Դիտվել է 14655 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ
22.09.2026 Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։
|
|
Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը
08.09.2026 Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։
|
|
 |
|
|
Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար
20.08.2026 Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:
|
|
Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը
24.07.2026 Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։
|
|
 |
|
|
Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար
02.07.2026 Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։
|
|
Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ
19.06.2026 «Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|