Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայուսակի պարունակությունը` կնոջ բնավորության մասին

18.06.2012

Կանանց առեղծվածային խառնվածքը միշտ ստիպում է տղամարդկանց անելանելի դրության մեջ ընկնել: Իսկ մինչ նրանք փորձում են գուշակել առեղծվածը, հոգեբանները դրա պատասխանը գտնում են կանանց պայուսակի պարունակության միջոցով:

Գործնական ոճ. այսպիսի պայուսակներում միշտ կարելի է գտնել նոթատետր, թերթ, նաև գրիչներ, այցեքարտեր և այլն: Այս կանայք անկասկած գործնական են, բայց նաև չափից դուրս ինքնավստահ: Երբեմն նրանք զուրկ են լինում հումորի զգացումից: Իսկ հաճախ չեն կարողանում ռեալ գնահատել իրավիճակն ու կյանքին սթափ հայացքով չեն նայում:

Թեթև ոճ. Ինչպեր ասես, որ չկան այս պայուսակում: Ակնոց, դեղամիջոց, օծանելիք, մանիկյուր, բանալիներ, ասեղ-թել ու այդպես շարունակ: Սա պրակտիկ կանանց պայուսակ Է: Այսպիսի կանայք նաև խորամանկ են, խելացի: Բայց նաև շատ բարի են այսպիսի պայուսակի տիրուհիները: Նրանք կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակում:

Քաոսային ոճ. անվանումն արդեն խոսում է, թե ինչպիսի պայուսակ է սա: Այս պայուսակը բռնողն ապրում է մի նշանաբանով' «խնդիր չկա»: Նրանք նեղացկոտ չեն, կենսուրախ են: Սակայն կարող են անպարտաճանաչ գտնվել, մոռանալ հանդիպման կամ մի կարևոր բանի մասին: Հեշտ են ծանոթանում, շփվում, բայց և հեշտությամբ բաժանվում են:

Օրինակելի ոճ. սա նախորդ ոճի հակապատկերն է: Ինչ հարկավոր է, այստեղ միշտ հեշտությամբ կարելի է գտնել: Պայուսակի գույնն ու ձևն էլ խիստ ոճի մեջ են հիմնականում: Այսպիսի կանայք ակտիվ են, հուսալի: Նրանք ճշտապահ են, զուսպ, ինքնավստահ: Հիանալի կազմակերպչական ջիղ ունեն:

«Հավաքածու». այստեղ կգտնեք օգտագործված տոմսեր, բաղադրատոմսեր, կոճակներ, թերթերից և ամսագրերից կտրատած հատվածներ' օգտակար խորհուրդներով, նամակներ, նկարներ և այլն: Այսպիսի պայուսակներ կրող կանայք երազկոտ են, ալարկոտ: Նաև կենցաղային հարցերում պրակտիկ չեն:

 

Դիտվել է 7383 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-03-2026 11:47
Բելգիացի գիտնականների մի խումբ փորձել է բացատրել էմոցիաների տևողությունների տարբերությունները: Ինչպես սպասվում էր, էմոցիաների 27 տեսակներից ամենատևականը թախիծն է: Ամենակարճատևները՝ ամոթը, զարմանքը, զզվանքը, ձանձրույթն ու զայրույթն էին: Սակայն գիտնականների համար զարմանալի թվաց, որ ձանձրույթն ամենակարճ տևողությամբ էմոցիան էր, քանի որ սովորաբար երբ ձաձնձրանում ենք, թվում է՝ ժամանակն ավելի դանդաղ է ընթանում:
25-03-2026 11:29
Հայտնի «Բրիջերտոն» սերիալը պատրաստ է պայթյուն առաջացնել հանդիսատեսի շրջանում. հինգերորդ եթերաշրջանը խոստանում է լինել ամենաքննարկվողը շոուի պատմության մեջ։ Դա պայմանավորված է նրանով, որ սյուժեն առաջին անգամ կկենտրոնանա նույնասեռական սիրո պատմության վրա։ Netflix-ը YouTube-ում հրապարակել է նոր եթերաշրջանի պաշտոնական հայտարարությունը։ Կարճ տեսանյութում Ֆրանչեսկա Ստիրլինգը (Հանա Դոդ) և Միքայելա Ստիրլինգը (Մասալի Բադուզա) աներևակայելիորեն մոտ են թվում. նրանք հիանում են տեսարաններով, հայացքներ փոխանակում և գրեթե ձեռք ձեռքի տված են։
25-03-2026 10:56
Մեգան Մարքլը պատրաստ է վերադառնալ դերասանական կարիերա յոթ տարվա ընդմիջումից հետո, Daily Mail-ին ասել է դքսուհու վաղեմի ընկերուհի, քասթինգ տնօրեն Էլիզա Ռոբերտսը։ Էլիզան նաև պատմել է, որ Մեգանը 2017 թվականին լքել է «Suits»-ը , քանի որ թագավորական ընտանիքը մտահոգված էր շոուում արքայազնի հարսնացուի «չափազանց սեքսուալ» կերպարով։ Ապագա հարազատների հետ իր հարաբերությունները չվնասելու համար Մարքլը հրաժարվել է հայտնվել շոուում։
25-03-2026 10:51
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա թոշակառուն սոցիալական վիճակախաղում շահել է 1,5 միլիոն եվրո՝ ստանալով խաղարկության առավելագույն մրցանակը։ Կինը 2019 թվականից պարբերաբար մասնակցել է վիճակախաղին և այս անգամ դարձել է գլխավոր մրցանակակիր։
25-03-2026 07:53
Միլանում ներկայացվել է Bvlgari-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածուն: Միջոցառմանը ներկա էին ապրանքանիշի դեսպաններ Անն Հեթուեյը, Դուա Լիպան, Պրիանկա Չոպրան և ուրիշներ: Հյուրերի թվում էր նաև հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը, որը վերջերս է միացել ապրանքանիշին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.03.2026
Դիտվել է 1527 անգամ
19.03.2026
Դիտվել է 511 անգամ
18.03.2026
Դիտվել է 384 անգամ
24.03.2026
Դիտվել է 175 անգամ
25.03.2026
Դիտվել է 60 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster