Բարդ դիզայն անելը կարծես մնացել է անցյալում: Հիմա ամեն ինչ անում ենք արագ, գեղեցիկ և որակով: Մանիկյուրի նոր ու շատ հետաքրքիր ձև է առաջարկել 19-ամյա Չելսի Քինգը:
Նման գեղեցիկ մանիկյուր ստանալու համար վերցնում եք երկու երանգի լաք. ցանկալի է` կամ տարբեր գույներ լինեն, կամ նույն գույնի բաց և մուգ երանգները: Քսում եք առաջին գույնը որպես առաջին շերտ, թողնում՝ չորանա: Երկրորդ շերտը քսելուց անմիջապես հետո պոլիէթիլենի միջոցով հպումներ ենք անում եղունգին: Այդպես երկրորդ շերտից հատված- հատված մաքրվում է, և առաջին շերտի գույնը՝ տեղ-տեղ երևում: Այդպես էլ առաջանում է մարմարի տեսք:
Վերջում քսում եք ամրացնող լաք և վերջ. Ձեր ամենաօրիգինալ եղունգները պատրաստ են: Սա Ձեզնից ամենաշատը կխլի 15 րոպե:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: