Մանիկյուր «Գունային անցումներ». ստացիր ինքդ
12.06.2012
Պրոֆեսիոնալ մատնահարդարումն այլևս գեղեցկության սրահների մենաշնորհը չէ: Ամեն ինչ կարելի է անել տանը, սեփական ձեռքերով' օգտվելով ամենասուղ միջոցներից:
Եվ այսպես, եղունգների վրա գունային նրբին անցումներ ստանալու համար անհրաժեշտ է երկու' ցանկալի է ոչ շատ կոնտրաստային գույների մանիկյուր, թափանցիկ լաք, ատամի փայտիկներ և մի փոքր կտոր սպունգ:
Նախ երկու գույներից առավել բաց երանգն ունեցողը քսեք բոլոր եղունգներին, սպասեք՝ մի քիչ չորանա:

Այդ ընթացքում որևէ տեղ իրար կպած երկու շերտով լցրեք ընտրած մանիկյուրները:

Ապա ատամի փայտիկի միջոցով այդ երկու գույների մի փոքրիկ մասն անցկացրեք իրար մեջ, ձուլեք:

Այնուհետև սպունգը դրեք ստացած գունային գամմայի վրա և դրա միջոցով դաջեք պատկերը եղունգներին:

Սպասեք մի քիչ չորանա և կմնա միայն մակերեսն հարթեցնելու համար եղունգներին թափանցիկ լաք քսել:



Գեղեցիկ է և օրիգինալ: Դիտվել է 10374 անգամ
|