Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն երեկո 500 անգամ մեռնում եմ սիրուց. ԷԴԻՏ ՊԻԱՖ

08.06.2012

Փոքրիկ կինը, ով իր կյանքը չէր պատկերացնում առանց տղամարդկանց ու առանց սիրո, բայց և ումից բախտը միշտ խլում էր սիրելիներին, Լուի Լեպլեի կերտած «փոքրիկ Պիաֆը», ով հետո դարձավ մեծն Էդիտ Պիաֆ, Բելվիլի փողոցներից մեկի լուսատուի տակ ծնված ու ծանրագույն մանկություն ունեցած ֆրանսուհի Էդիտ Ջովաննա Գասիոնն էր:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցող նրա հայրը չափազանց ուշ իմացավ, որ կինը աղջնակին թողել է իր մոր մոտ, իսկ ինքը հեռացել անհայտ ուղղությամբ: Ու մինչ կարողացավ գտնել կնոջ մորը, փոքրիկ Էդիտը մի քանի ծանրագույն տարիներ ապրեց մայրական տատիկի' հասարակաց տուն պահող ու անտարբեր այդ կնոջ տանը: Ասում են' վերջինս փոքրիկին կաթի փոխարեն ալկոհոլ էր տալիս, որ նա քնի ու չխանգարի իրեն:

Վերջապես հայրը գտավ կորցրած դստերն, ու Էդիտի խնամքով սկսեց զբաղվել հայրական տատիկը' մի հավատով լի կին: Երբ լրացավ Էդիտի 3-ամյակը, պարզվեց, որ նա կուրանում է ու կերատիտ ունի: Տատիկը թոռանը տարավ Սրբ Թերեզայի տաճար' հուսալով, որ նա նորից կտեսնի: 1921 թվականի օգոստոսի 19-ին կատարած այդ ուղևորությունից ուղիղ 6 օր անց Էդիտի տեսողությունը վերականգնվեց: Ասում են' առաջին բանը, որ նա տեսավ, դաշնամուրն էր: Բայց նրա աչքերն այդպես էլ լույսով չողողվեցին: Էդիտին սիրահարված Ժան Կոկտոն հետագայում կբնորոշի այդ աչքերն իբրև ամեն բան տեսնող կույրի աչքեր:

Հետո, արդեն դպրոցահասակ Էդիտը սկսեց երգել փողոցներում: Ընտանիքը ստիպում էր, որ նա տուն փող տանի: Հարկադրանքներն աճում էին, ու շուտով Էդիտը, վերցնելով փոքր քրոջը, հեռացավ տնից:

17-ամյա Էդիտը ծանոթացավ սեփական խանութ ունեցող Լուի Դյուպոնի հետ և մեկ տարի անց նրանից աղջիկ ունեցավ, ում անունը Մարսել դրեցին: Զույգը շուտով բաժանվեց, աղջիկը մնաց մոր հետ, բայց մի օր Էդիտը տուն մտավ ու չգտավ Մարսելին: Լուին տարել էր նրան' հուսալով, որ կինը կվերադառնա իր մոտ: Այդ ժամանակ Եվրոպայում տարածվեց «իսպանուհի» կոչված դժվար բուժելի հիվանդությունը, որով նախ վարակվեց Մարսելը, ապա' Էդիտը: Ի տարբերություն մոր' աղջնակի կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել:
Էդիտը կորցրեց իր առաջին ու միակ երեխային:

Երբ լրացավ նրա 20-ամյակը, «Ժերնիս» կաբարեի տերը' Լուի Լեպլեն, պատահաբար նկատեց նրան փողոցում ու հրավիրեց իր մոտ երգելու: Հենց Լեպլենը տվեց նրան Պիաֆ անունը, որ նշանակում է «ճնճղուկ»:

«Փոքրիկ ճնճղուկը», ինչպես գիտեին նրան այն տարիներին, միանգամից շատ բարձր թռավ: Նրա ձայնը հնչում էր բոլոր ռադիոկայաններով: Բայց փառքի վայրկյաններն ավարտվեցին ողբերգությամբ: Լուի Լեպլեին սպանեցին, իսկ Պիաֆը դարձավ գլխավոր կասկածյալը, քանի որ պարզվեց, թե Լեպլենը նրան մի փոքրիկ գումար է կտակել: Թերթերը բավական ուռճացրին այս մեղադրանքը, որոշ լրագրողներ անգամ գնացին կաբարե' ցանկանալով կոպտորեն պատժել «մեղավորին»:

Ճնճղուկը, սակայն, նորից թռավ, այս անգամ' ավելի բարձր' շնորհիվ պոետ Ռայմոն Ասոյի տված թևերի: Ռայմոնը վերջնականապես պայմանավորեց Պիաֆի հետագա ուղին: Նա սովորեցրեց ոչ միայն երգարվեստի նրբությունները, այլև տարրական էթիկային առնչվող բաներ, որ չգիտեր մինչ այդ փողոցում երգող Էդիտը: Ռայմոնից Պիաֆը սովորեց վարվելակերպ, ճաշակ, նրա շնորհիվ ձևավորեց բոլորին հայտնի «պիաֆյան ոճը»:

Ռայմոնը հասավ նրան, որ Պիաֆը երգի փարիզյան ամենահայտնի բեմերից մեկում' «АВС»-ում: Այդ ելույթից հետո մամուլը գրեց. «Երեկ «АВС»-ի բեմին ծնվեց մի մեծ երգչուհի»:

Հետո սկսվեց երկրորդ համաշխարհաին պատերազմը: Էդիտը բաժանվեց Ռայմոնից ու շուտով ծանոթացավ ռեժիսոր Ժան Կոկտոյի հետ, խաղաց նրա մի քանի պիեսներում: Պատերազմի տարիներին նա անգամ գնաց ռազմաճակատ' երգելու զինվորների համար:

Լինելով արդեն ճանաչված երգչուհի' Պիաֆը ճանապարհ հարթեց բազմաթիվ երիտասարդ տաղանդների համար, որոնցից են Իվ Մոնտանն ու Շառլ Ազնավուրը:

Այդ ընթացքում նա կապ հաստատեց հայտնի բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հետ: Կա կարծիք, թե հենց նա է եղել Էդիտի միակ մեծ սերը, այն տղամարդը, ում ծանր բռունցքը մեկ հարվածով կարող էր խորտակել ցանկացածին, բաց այնքան քնքուշ էր Պիաֆի հետ. «Եթե տղամարդու ձեռքերը գեղեցիկ են, նրա ներսը չի կարող գեղեցիկ չլինել: Ձեռքերը չեն ստում, ինչպես դեմքը»,- մի առիթով ասել է Պիաֆը:

Նրանց սերն իրոք մեծ էր, և ծանր էին այն պահերը, երբ Պիաֆը համերգներով էր' մի, իսկ Մարսելը խաղերով էր մեկ այլ երկրում: Հենց նման բաժանումներից մեկից հետո նրանք այլևս չմիացան: Մարսելը ավիովթարի ենթարկվեց: Պիաֆի վիշտն անչափելի էր, նա սկսեց մորֆի օգտագործել. «Իմ կյանքը սկսվեց հրաշքով, երբ վերականգնվեց տեսողությունս: Դա տատիկիս հավատքի շնորհիվ էր, որ փոխանցվեց ինձ, ու ես էլ սկսեցի հավատքով ապրել, ինչը թույլ չտվեց երբևէ վախենալ մահից: Բայց եկավ մի էտապ, երբ միակ սիրելիիս կորցրեցի ու սկսեցի ինքս իմ մահը կանչել: Կորցրեցի հույսս, ինձ հավատքը փրկեց»:

Նա ուժ գտավ ու կրկին վերադարձավ մեծ բեմ: 46 տարեկան Պիաֆի մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: Իմանալով մոտալուտ մահվան մասին' նա, միևնույնն է, սիրահարվեց: «Երբ ես չեմ մեռնում սիրուց, երբ չկա մի բան, որից մեռնեմ, հենց այդ ժամանակ է, որ պատրաստ եմ շունչս փչել»,- ասաց Էդիտ Պիաֆը ու իր 47 տարիները կապեց 27-ամյա հույն վարսավիր Թեոյի հետ:

Փորձեց բեմ բարձրացնել նրան: Անգամ մականուն մտածեց' Սարապո (հունարենից թարգմանվում է. «Ես քեզ շատ եմ սիրում»):

Բոլոր պլանները, սակայն, անավարտ մնացին: 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Էդիտ Պիաֆն էլ չկար: Սիրելի Սարապոն նրանից ընդամենը 7 տարի ավել ապրեց: Նա ավտովթարի զոհ դարձավ:

Հոկտեմբերի 11-ին Փարիզն իմացավ մեծ երգչուհու մահվան մասին: Նույն օրը մահացավ Ժան Կոկտոն: Ո՞վ գիտե, գուցե նա դեռ սիրում էր «անլույս աչքերով աստղին» ու չկարողացավ տանել նրա մահվան փաստը:

 

 

Ես պարզապես չեմ դիմանում, երբ տանը տղամարդ չկա: Դա ավելի վատ է, քան ապրելն առանց արևի լույսի, քանի որ արևին դեռ ինչ-որ տեղ էլեկտրականությունն է փոխարինում: Իսկ տունը, որի ինչ-որ անկյունում ընկած չեն տղամարդու գուլպաները, որի աթոռներից գոնե մեկին տղամարդու վերնաշապիկ չկա կախված կամ փողկապ… այրու տուն է ասես: Այն սպանում է ինձ:

Սիրո հրդեհից չես պաշտպանվի:

Տղամարդուն պետք է լքել, քանի դեռ նույնը չի մտածել ինքը:

Երբ սերը սառչում է, այն պետք կամ տաքացնել կամ դեն նետել: Դա այն մթերքը չէ, որ կարելի է հով պայմաններում պահել:

Ես չեմ երգում բոլորի համար: Ես երգում եմ յուրաքանչյուրի համար:

Անգամ հեռախոսահամարների գրքույկում գրված տողերը կարելի է երգել անպես, որ հանդիսատեսն արտասվի:

Կյանքը ինքնասպանության լավագույն գործիքն է:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 12935 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Մեդորա Վաթինյան | 09-11-2018 16:17
հետաքրքիր,բայց դժբախտ ճակատագիր

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-09-2026 09:57
«Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52
Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային,  44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40
Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45
Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2026
Դիտվել է 590 անգամ
22.09.2026
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster