«Եվրատեսիլ 2012»-ում հաղթանակի համար Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը համաձայնել էր գնալ արտաքին տեսքի հիմնավոր փոփոխությունների: Եվրոպական մամուլն այս օրերին գտնում եւ հրապարակում է նրա նախկին իմիջն ի ցույց դնող լուսանկարները: Չնայած նրան հաղթանակ էին գուշակում հենց առաջին օրից, բայց ամեն ինչ պարզ դարձավ քվեարկությունից հետո: Բաքվում շվեդացի դիվան բոլորին ցնցեց իր «Էյֆորիա» երգով:
Լորինի իսկական անունը Զենեբ Նոկա Թալխաու է: Զենեբը ծնվել է 1983 թվականին Ստոկհոլմ քաղաքում, բայց ծնողները Մարոկկոյից են: Ընտանիքը բազմանդամ է' 10 հոգի, իսկ նա հենց առաջին երեխան է: Շվեդիայում Լորինը ճանաչվել է դեռևս 2004 թվականին անցկացված «Իդոլ» մրցույթի ժամանակ:
Ինչպես երևում է նրա նախկին լուսանկարներից, Լորինը տիպիկ աֆրոամերիկուհի է:
Բայց ինչպես պրոդյուսերներն են վստահեցրել նրան, եվրոպական մրցույթում շատ հազվադեպ են հաղթում աֆրոամերիկացիները: Հիմա նայելով նրան՝ հասկանում ենք, որ հսկայական փոփոխություն է տեղի ունեցել:
Լուրեր են շրջանառվում, որ երգչուհուն հաղթանակ է բերել նաև իր կուռքերից մեկի' Մադոննայի նախկին պարողներից մեկի ներկայությունը բեմում:
Լորինը հայտնի է նաև որպես ալկոհոլի դեմ պայքարի ակտիվիստ:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: