Իսկական լեդիի կոսմետիկ պարագաները
02.06.2012
Բոլոր լեդիների փոքրիկ պայուսակները պարունակում են այնքան բան, որ դրանց մեջ վատ չէր լինի Google համակարգ տեղադրել ինչ-որ բան գտնելու համար: Այնտեղ անշուշտ միշտ տեղ կա կոսմետիկ միջոցների համար' անկախ նրանից պետք են դրանք տվյալ օրը, թե' ոչ: Այժմ փորձենք տեսնել, թե ինչ կոսմետիկ միջոցներ է պետք ունենալ պայուսակում մշտապես բոլոր իրավիճակներին պատրաստ լինելու համար:
Առաջին և կարևորագույն իրերը հիգիենիկ պարագաներն են' բամբակե ծայրերով փայտիկներ, թաց ու չոր անձեռոցիկներ, դիմահարդարումը մաքրող հատուկ կտորներ: Սրանք այն իրերն են, որոնց առկայության դեպքում վախենալ պետք չէ ո'չ արցունքներից, ո'չ քամուց ու անձրևից, ո'չ ալերգիկ երևույթներից:
Բուն կոսմետիկ միջոցներից մշտապես պետք են տոնային կրեմը, դիմափոշին, թարթիչաներկը, ստվերաներկերը, շրթներկը:
Փոփոխական եղանակի ժամանակ չենթարկվող մազերով լեդիներին խորհուրդ է տրվում ձեռքի տակ ունենալ նաև լաք կամ մուս, որոնք արագ կթարմացնեն մազերի տեսքը:
Չմոռանանք եղունգների մասին: Կարելի է գնել եղունգների խնամքի մի փոքրիկ կոմպլեկտ և այն մշտապես ձեռքի տակ ունենալ:
Եվ, իհարկե, դուք անպատճառ օրվա մեջ կզգաք սիրելի օծանելիքի պակասը, եթե այն ձեռքի տակ չլինի: Այնպես որ տեղ գտեք նաև նրա համար:
Դիտվել է 9625 անգամ
|