Հռիփսիմե Խուրշուդյանն ապաքինվել է
03.02.2012
Եվրոպայի փոխչեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը նախորդ տարվա վերջում վիրահատության էր ենթարկել, որի պատճառը աշխարհի առաջնության ժամանակ ստացած վնասվածքն էր: Ծանրորդուհին ArmSport.am-ին հայտնել է, որ արդեն ապաքինվել է ու վերսկել մարզումները:
«Մարզումները դեռ մեծ ծանրաբեռնվածությամբ չեն: Մարտի կեսերից կսկսվեն ուսումնամարզական հավաքները, որոնց ժամանակ էլ կսկսեմ ողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել»,-նշել է Հռիփսիմե Խուրշուդյանը:
Խուրշուդյանը ներկայում նախապատրաստվում է ամռանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին, ուստի բաց կթողնի գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Փորձառու մարզուհին ասպարեզ դուրս չի գա նաև փետրվարին կայանալիք Հայաստանի մեծահասակների առաջնությունում: Դիտվել է 2538 անգամ
|