Կոսմետիկ միջոցների ոլորտում աշխատող գիտնականները ստեղծել են դաջվածքի նոր տեսակ, որ սփրեյի միջոցով դաջվում է մաշկին ու արձակում օծանելիքի բույր:
Սա ժամանակավոր դաջվածք է, որ կարելի է կիրառել մարմնի բոլոր հատվածների համար: Նկարն իր բույրը պահպանում է անգամ լոգանքից հետո: Սակայն բույրն ընտրելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, քանի որ չափից շատ եթերային յուղերը չեն ներդաշնակում ներկի հետ:
Բուն նկարը պահպանվում է 10 օր: Գաղափարի հեղինակ 49-ամյա Ջուլյա Պրոկտորը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ նոր դաջվածքի բաղադրության մեջ մտնում է մի նյութ, որ առկա է մանիկյուրի բաղադրության մեջ, ինչպես նաև, դիմափոշի: Նա ասել է նաև, որ, եթե հաճախորդը ցանկանա ստանալ առավել գլամուրային նկար, բաղադրության մեջ հնարավոր է մի քիչ փայլ ավելացնել:
Նման դաջվածքը կարող է շատ բազմազան լինել' դաստակի վրայի փոքրիկ ծաղկից, մինչև ամբողջ մեջքն ընդգրկող մեծ նկարներ:
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28 Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14 Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։