Երեւանյան նորաձեւության շաբաթ. փառատոնային մեկնարկ (լուսանկարներ)
26.05.2012
Երեւանյան նորաձեւության շաբաթը երեկ երեկոյան մեկնարկեց փառատոնով եւ Ազգային մասնագիտացված մրցանակաբաշխությամբ՝ նորաձեւության եւ դիզայնի զարգացման ասպարեզում ավանդ ունենալու համար:
Նորաձեւության երեկոն բացեց Մոսկվայից ժամանած հայտնի ոճաբան Հովհաննես Առաքելյանը, ով հենց բեմի վրա ցույց տվեց կարճ ժամանակում յուրօրինակ կերպար ստանալու իր հմտությունները:
Մանկական հագուստի «Նինոչկա» հավաքածուով ներկայացավ նկարիչ-մոդելավորող Նինա Հովնանյանը:
Ազգային նորաձեւությանը զարկ տալու համար մրցանակի արժանացավ Սոֆի Դեւոյանը, ում Պարի եւ հոգու թատրոնի պարուհիները ներկայացան Թորոս Ռոսլինի մանրանկարների մոտիվներով ձեւավորված հագուստով:
Երեւանյան նորաձեւության փառատոնին իրենց հավաքածուները ներկայացրեցին նաեւ Ռուսաստանից, Թուրքիայից ժամանած մոդելավորողներ:
Չորրորդ անգամ անցկացվող նորաձեւության Ազգային մասնագիտացված մրցանակաբաշխությանն անակնկալ էր Հայոց բանակի համազգեստների ցուցադրությունը՝ նվիրված բանակի 20-ամյակին:
Մյուս անակնկալը մարզահագուստի ցուցադրությունն էր, որով մեր մարզիկները մասնակցելու են 2012 թ. Լոնդոնի Օլիմպիադային:
LN-ը շնորհավորում է երեկոյի ընթացքում մրցանակների արժանացած բոլոր մոդելավորողներին, ոճաբաններին, հայկական նորաձեւության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին:
Լուսանկարները՝ Նելլի Ղարիբյանի Դիտվել է 9448 անգամ
|