Նորաձև պեդիկյուր, 2012 գարուն-ամառ
25.05.2012
Երբեմն արտաքին տեսքի ամենաչնչին փոփոխությունն անգամ կարող է նոր զգացողություններ պարգեւել: Այնպես որ, մի թերագնահատեք պեդիկյուրի նորաձեւ միտումներին հետեւելու կարեւորությունը: Եթե ուզում եք միշտ շշմեցուցիչ և ազդեցիկ տեսք ունենալ, ապա նախօրոք մտածեք Ձեր տեսքի, հագուկապի, նաեւ դրան համապատասխան պեդիկյուրի մասին:
2012 թվականի նորաձև պեդիկյուրն իր առանձնահատկություններն ունի: Նախեւառաջ, ոճաբանները խորհուրդ են տալիս մոռանալ անցած տարիների փորձը. ձեռքերի և ոտքերի եղունգների լաքն այս սեզոն ցանկալի չէ, որ նույնը լինեն: Այդ ժամանակներն անցել են. եղեք համարձակ եւ արեք ներդաշնակ փորձարկումներ:
Պեդիկյուրի համար ընտրեք վառ երանգներ, եղունգի վրա նկարեք ծաղիկներ, տարբեր նախշեր և ընդհանրապես մի վախեցեք Ձեր նկարչական տաղանդը ցուցադրել: Սիրելի լեդիներ, հիշեք՝ պեդիկյուրի գույնը պիտի ներդաշնակ լինի առաջին հերթին Ձեր հագուստի հետ: Այսպիսով, եղունգների համար ընտրեք հագուստի գույնի տարբեր երանգները: Եթե հագուստը ընտրել եք շատ վառ գույն, ապա պեդիկյուրն անգույն լաքով արեք, այլապես վտանգ կա, որ Ձեր տեսքը վուլգար կլինի: Ինչպես միշտ, իր գագաթնակետին է ֆրանսիական մանիկյուրը՝ ֆրենչը:
2012 թվականի գարուն-ամառ սեզոնի նախընտրելի գույներն են՝ կարմիրը, վարդագույնը, մանուշակագույնը, սևը, սպիտակը, կանաչը, երկնագույնը: Զբաղված և գործարար կանանց համար նախընտրելի են բնական գունային երանգները: Բնական գույներով շատ հաճախ կարող եք թաքցնել եղունգի թերությունները:
Ժամանակակից պեդիկյուրում շատ է օգտագործվում գույների աստիճանաբար մգացումը: Նորաձև է ինչպես միշտ լուսնային մանիկյուրը, բացի այդ, եթե ծաղիկների, պատկերների սիրահար եք, ապա բութ մատի վրա կարող եք շատ գեղեցիկ դիզայն ստանալ, իսկ մնացած մատներին քսել միատոն բազային լաք:
Դիտվել է 16276 անգամ
|