Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ես փլվեցի

16.04.2026

Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։

Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Սկզբից ժպիտով էի լսում, կատակի տալիս, բայց մի առավոտ, երբ հայելու մեջ ինձ մի փոքր երկար նայեցի, փալյատակեց՝ «իրոք, ժամանակն է»։

Իրականում ես երբեք էլ դեմ չեմ եղել ամուսնությանը, բայց, ինչպես նշում են՝ ասելը հեշտ է։ Ամբողջ խնդիրը մանրուքների մեջ է։ Անցած–գնացած սերերի մեջ չէր եղել մեկը, որ, ի վերջո, ասեի․ «Կա՛նգ առ, ակնթարթ, սա հենց նա՛ է»։ Օր–օրի, ծանոթությունից–ծանոթություն՝ եկել, հասել էի երեսունիս։

Պարզվեց՝ նպատակային փնտրտուքն ավելի բարդ խնդիր է։ Առավել հեշտ է քեզ անծանոթ մի ոլորտում, որևէ թեմայից գիտական թեզ գրես ու պաշտպանես, քան բազումների մեջ ընտրես այն միակին, որի հետ պիտի կիսես կյանքիդ գալիք տարիները։

Սոնայի հետ ծանոթացա պատահաբար։ Մի օր ընկերներիցս մեկը, թե՝ «Մատներս պիտի հարդարեմ, կգա՞ս հետս»։ Ի՞նչ մատնահարդարում։ Կարծեցի հումոր է, բայց պարզվեց, չէ՝ պարբերաբար հաճախում է մատնահարդարի մոտ՝ եղունգները կարգի բերելու։

Մատնահարդարը Սոնան էր։ Կանացիության տիպար։ Քանի դեռ ընկերս «էլ ավելի էր գեղեցկանում», ողջ ընթացքում հայացքս աղջկանից չէր կտրվում։ Ի՜նչ քնքույշ շարժումներ, ի՜նչ կեցվածք, խորունկ, պսպղուն աչքեր, սպիտակաթույր մաշկ ու փարթամ, դարչնագույն մազեր։ Իսկ երբ ժպտում էր, մյուս բարեմասնությունները ի չիք էին լինում․ ուզում էիր ըմբոշխնել այդ ժպիտն ամբողջությամբ։

Որտեղից–որտեղ մտովի պատկերացրի, թե ինչպես եմ աշխատանքից՝ համալսարանից, հոգնած գալիս, ու տան դուռը բացում է այս կենսախինդ ժպիտով, դրականություն ճառագող էակը։ Ու այդ պատկերն ինձ շատ դուր եկավ։

Մի խոսքով, շտապեցի ինքս էլ հերթագրվել մատնահարդարման՝ Սոնային տնտղելու համար։ Մնացածը, ինչպես ընկերս կասեր, տեխնիկայի հարց էր։

Սոնայի հետ հանդիպումներն անցնում էին թեթև, անհոգ ու անբռնազբոս։ Հեշտ էր։ Որևէ հարցում բանավեճ կամ հակաճառում չկար, ամեն ինչի վրա մանկան պես զարմանում էր, կարծես նոր է աշխարհը ճանաչում։ Քաղաքականությունը համարում էր անհասկանալի ու ձանձրալի, արվեստներից էլ՝ միայն կինոթատրոնում ֆիլմ նայելն էր նախընտրում, ընդ որում, կապ չուներ, թե ինչ ժանրի էր կամ, թե ինչ դերասաններ են խաղում։ Ընդհանուր քիչ բան կար, բայց կանացի հմայքը մագնիսի պես ինձ կպցրել էր նրան, ու դատողությունն այստեղ անելիք չուներ։

Ճիշտ է, խնդիրներ առաջանում էին բարեկամներիս կամ ընկերներիս հետ շփումներում, որոնց ընթացքում Սոնան անհաղորդ էր մնում ու հիմնականում լռում էր, բայց դա ոչ թե գոռոզությունից էր, այլ պարզապես՝ չիմացությունից, թե որտեղ և ում՝ ինչ պետք է ասել։

Մեր յուրահատուկ կապն արդեն ձգվում էր գրեթե մեկ տարի։ Ծննդյանս նախօրեին ընկերս, որ անվանի նկարիչ է, ինձ ուղարկեց տասից ավելի իր գեղանկարների լուսանկարները, որպեսզի իմ ճաշակով մեկն ընտրեմ՝ որպես նվեր։ Ապագա բնակարանիս առաջին դեկորը՝ ուրախացա ես ու սկսեցի զննել։ Էլ՝ մայրամուտը ծովում, էլ՝ սիրահար զույգը ծովափին, ծաղկեփնջով աղջիկ, սիրահարված զույգ՝ կակաչների դաշտում, մարդ՝ տիեզերական անհունում, ձեռք–ձեռքի տված աղջիկ–տղան՝ տիեզերքում, գլուխը խոնարհած գեղեցկուհին՝ մոմի առջև․․․Մի խոսքով՝ սիրտդ ինչ կուզի։

Որոշեցի ընտրությանը մասնակից դարձնել նաև ընտրյալիս (տանս հո մենակ չե՞մ ապրելու)։ Երկար նայեց նկարները, մի քանի անգամ զննեց, ու․․․ո՜վ զարմանք, մատը դրեց միակ աբստրակտ նկարի վրա․ «Սա՛ եմ ուզում»։

Ոգևորությունս անչափ էր։ Հենց այդ նկարն էի ընտրել ինքս․ աբստրակցիայի ժանրի մի կտավ, ուր երկրաչափական տարբեր պատկերներն ու բազմազան գույները համադրվելով՝ ջերմության, հանգստութան ու նաև՝ կայունության զգացողություն էին հաղորդում։

Մի փոքր մեղավոր զգացի Սոնայի հանդեպ՝ նրա գեղագիտական ճաշակը թերագնահատելու, արվեստի առումով նրան բարձրից նայելու համար։

–Ուրախ եմ, Սոն ջան, որ դա ընտրեցիր, ինձ էլ է նույնը գրավել, որոշված է՝ հենց այդ կտավն էլ կուզենք։ Բայց ինչպե՞ս, ինչո՞ւ հենց դա,– հարցրի՝ ապշանքս չթաքցնելով։

–Ես շատ ուշադիր նայեցի բոլորն էլ, գնահատեցի,–իր դյութիչ ժպիտին մի փոքր խորամանկություն հաղորդած՝ պատասխանեց Սոնան։– Այդ մի նկարում, որ ամենամեծն է, ամենաշատ գույներն ու ներկերն են օգտագործված։ Ուրեմն՝ այդ կտավն ամենաթանկը կարժենա, չէ՞։

Ես փլվեցի։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 486 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26
58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10
Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1272 անգամ
07.05.2026
Դիտվել է 417 անգամ
08.05.2026
Դիտվել է 371 անգամ
13.05.2026
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster