ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
|
08:58, 10.08.2024
Գտնել տղամարդ, որպեսզի մոռանալ նախկինին՝ նույնն է, ինչ բանկից վարկ վերցնես՝ նախորդ վարկը մարելու համար։
Դիտվել է 2554 անգամ
|
|
00:48, 15.03.2025 Սոցցանցում տղայի և աղջկա զրույցից.
-Բարև ձեզ: Դուք պարզապես գեղեցկուհի եք…
-Շնորհակալություն։
-Դուք ընկեր ունե՞ք:
-Մի րոպե, նայեմ ձեր լուսանկարները... Այո՛, ես ընկեր ունեմ:
Դիտվել է 399 անգամ
|
| 15:49, 22.02.2025 Առաջին կինը պատրաստվել է պատվիրատուի նյութից։ Ի՞նչ դժգոհություններ կարող են լինել:
Դիտվել է 826 անգամ
|
| 09:05, 14.02.2025 Որդին հարցնում է հորը․ –Հայրիկ, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել իմ երկրորդ կեսին, ի՞նչ անեմ։ –Տղաս, երկրորդ կեսիդ գտնելուց առաջ, դու նախ պետք է գտնես քո առաջին կեսը։
Դիտվել է 1089 անգամ
|
| 11:39, 08.02.2025 -Իմ ընկերուհին ինձնից նեղացել է... -Ինչո՞ւ: - Նա տխուր էր, քանի որ գիրացել է, իսկ ես փորձեցի մխիթարել նրան։ -Եվ ի՞նչ ասացիր: -«Լավ, ինչո՞ւ ես փքվել»։
Դիտվել է 1200 անգամ
|
| |
|
11:31, 25.01.2025 -Հայրիկ, ինձ երկու աղջիկ են դուր գալիս՝ մեկը խելացի է, մյուսը գեղեցիկ, ո՞ւմ հետ ամուսնանամ:
-Որդիս, ամեն ինչ շատ ավելի պարզ է. տղաներն ամուսնանում են միայն այն աղջիկների հետ, ովքեր համաձայնվում են:
Դիտվել է 1488 անգամ
|
| 12:39, 18.01.2025 -Ինչու՞ են պարկեշտ մարդիկ հաճախ միայնակ:
- Պարկեշտ կինն առաջին անգամ չի համաձայնվում, իսկ իսկական տղամարդը երկրորդ անգամ առաջարկ չի անում:
Դիտվել է 1618 անգամ
|
| 09:42, 11.01.2025 Տղամարդկային տրամաբանությունն ինձ ստիպում է հույս դնել բացառապես կանացի ինտուիցիայի վրա։
Դիտվել է 1602 անգամ
|
| 10:56, 08.12.2024 Տղան հարցնում է հորը.
-Կարո՞ղ ես ասել, թե որ կանայք են ամենահավատարիմը: Թխահերնե՞րը, կարմրահերները, թե՞ շիկահերներները։
- Ճերմակահերները, տղա՛ս: Ճերմակահերները։
Դիտվել է 2058 անգամ
|
| 00:39, 30.11.2024 Կարծես թե ամեն ինչ ստացվեց․ աշխատանք գտա, մեքենա գնեցի, հիփոթեքը մարեցի, գումար խնայեցի Թաիլանդ գնալու համար... Բայց հոպ՝ արդեն 60 եմ:
Դիտվել է 2210 անգամ
|
| 10:43, 23.11.2024 -Ամուսինս ինձ սիրում է իմ երևակայության պակասի համար...
-Այսի՞նքն:
–Ես երբեք այնքան երևակայություն չեմ ունենում, որ մտածեմ, թե ինչի համար իրենից նեղանամ։
Դիտվել է 2042 անգամ
|
| 09:09, 16.11.2024 - Իսկ ինչո՞ւ Դուք ամուսնացած չեք:
- Դե, գիտեք, ես հիմա այն տարիքում եմ, որ արդեն ուշ է արքայազն փնտրելու համար, իսկ ամուսնանալ առաջին պատահածի հետ՝ դեռ վաղ է:
Դիտվել է 2292 անգամ
|
| 10:24, 09.11.2024 Կինն իր տղամարդուն ուշադիր լսում է միայն մեկ դեպքում․ երբ նա խոսում է հեռախոսով, իսկ ինքը չգիտի, թե ում հետ:
Դիտվել է 2336 անգամ
|
| 08:59, 26.10.2024 -Ի՞նչ կասեք առաջին հայացքից սիրո մասին: - Բարեբախտաբար, ես լավ չեմ տեսնում:
Դիտվել է 2469 անգամ
|
| 09:30, 12.10.2024 Դժվար է կին լինելը։ Տարիներով ինքդ քեզ կատարելագործում ես, որպեսզի դուր գաս կատարյալ տղամարդու, իսկ հետո տարիներ ես ծախսում գտնելու համար մի տղամարդու, ով գոնե նորմալ լինի:
Դիտվել է 2597 անգամ
|
| 10:21, 05.10.2024 Ավելի հեշտ է համոզել կնոջը, ով ոչ մի բանի չի համաձայնվում, քան տարհամոզել նրան, ով ամեն ինչի համաձայն է։
Դիտվել է 2592 անգամ
|
| 10:08, 14.09.2024 -Մինչ հարսանիքը կինս մոլորակի ամենահրաշալի էակն էր։ -Իմ կնոջն էլ ԶԱԳՍ-ում աչքով տվեցին...
Դիտվել է 2740 անգամ
|
| 14:37, 03.09.2024 –Ինչո՞ւ են կանանց շրջանում տարածված կոսմետիկայի և հոգեբանության մասին գրքերը, իսկ տղամարդկանց շրջանում՝ ֆիզիկայի:
–Կանայք հաճախ դժգոհ են իրենցից և փորձում են փոխել իրենց։ Իսկ տղամարդիկ գոհ են իրենցից՝ Տիեզերքը նրանց չի գոհացանում:
Դիտվել է 2817 անգամ
|
| 08:57, 03.08.2024 Ամուսինս խրախուսում է իմ բոլոր նախաձեռնությունները: Նա ասում է․ «Ինչ ուզում ես՝ արա, միայն թե ինձ հանգիստ թո՛ղ»։
Դիտվել է 3081 անգամ
|
| |
|
|