Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

3 ամենանորաձև գարնանային կիսաշրջազգեստները

28.03.2023

Մինի, միդի և մաքսի. ներկայացնում ենք առավել արդիական տարբերակները:

Մաքսի՝ բարձր կտրվածքով

Մաքսին վերադառձել է նորաձևություն, և այն այս տարվա ամենակարևոր թրենդներից մեկն է։

Ձևվածքը հեռու է ամենապարզը լինելուց. այն կարող է տեսողականորեն և՛ ձգել կազմվածքը, և՛ կարճացնել ոտքերը: Ամեն ինչ կախված է ոճից և ճիշտ ուրվագիծից, որը ձեզ հարմար է:

600x400

Եթե վախենում եք, որ մաքսին «կուտի» ձեր երկար ոտքերը, կամ ուզում եք կիսաշրջազգեստ կրել առանց բարձրակրունկների, ապա դիտարկեք բարձր բացվածքով ամենանորաձև մաքսին։ Կիսաշրջազգեստի երկարությունը պետք է լինի մոտավորապես մինչև կոճերը, իսկ ոտքի երկայնքով բացվածքը պետք է լինի ծնկից վեր։ Ի դեպ, դրանք կարող են լինել երկուսը։

600x400

600x400

Ջինսե միդի

2000-ականների թրենդը վերադարձել է նորաձևություն: Մատիտ-կիսաշրջազգեստներին փոխարինել են չափավոր ազատ միդի ջինսերը:

Առաջարկում ենք ջինսե տաբատները փոխարինել դրանցով, գոնե՝ երբեմն, քանի որ նման կիսաշրջազգեստներն այնքան էլ քմահաճ չեն իրենց լրացնող իրերի նկատմամբ։

600x400

Ոգեշնչվում ենք մեր մայրերի և զրոյականների կերպարներով, կամ պարզապես նման կիսաշրջազգեստները լրացնում ենք սովորական շապիկով։

600x400

600x400

Թվիդ մինի

Դեռ անցյալ տարի կոստյումները դարձել էին հիմնական թրենդներից մեկը, բայց՝ տաբատի համադրությամբ։ Այս գարնանը մենք բոլոր տեսակի կոստյումները տեսնում ենք մինի կիսաշրջազգեսով: Ամենից հաճախ՝ թվիդից:

Դրական կողմերը շատ են՝ թվիդը տեղին է շատ դեպքերում, ինչպես նաև մոդայիկ է նման կոստյումներ կրել նույնիսկ ոչ շատ խիստ դրես-կոդով։ Խիտ կտորը տեսողականորեն լավ շտկում է կազմվածքը: Իսկ կերպարներ որոնելու երկար կարիք չի լինի․ կոստյումն արդեն իսկ ընտրված է, հարկ է միայն համապատասխանեցնել մայկան կամ վերնաշապիկը:

600x400

Ուշադրություն դարձրեք A-ձև թվիդ կիսաշրջազգեստներին. այս ձևվածքը համապատասխանում է բոլոր տեսակի կազմվածքներին և անհարմարություններ չի առաջացնում քայլելիս, վեր բարձրանալիս:

Գարնան համար ընտրեք պաստելի երանգներ՝ դրանք կթարմացնեն կերպարը։

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1673 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է 2024 թվականի ամռան ամենանորաձև գույնը

06.06.2024
Ո՞ր գույնն է լինելու թրենդային:

Ինչպես ընտրել կատարյալ տաբատ ամռան համար

29.05.2024
Եթե չեք ցանկանում հետևել կիսաշրջազգեստների թրենդին, ապա շտապեք տեսնել, թե ինչպիսի տաբատներ արդիական կլինեն գալիք թեժ սեզոնին։

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-06-2024 09:54
Ջուրը հագեցնում է ծարավը խմելուց հետո 5-10 րոպեի ընթացքում։ Հետևաբար, պետք չէ միանգամից խմել այն, դա կարող է հանգեցնել այտուցի և թուլության: Շոգ եղանակին առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել աղերի (էլեկտրոլիտների) կորստի պատճառով ջղաձգությունների: Ուստի կարևոր է հետևել ձեր սննդակարգին և խմել օրական 1,5-2 լիտր հեղուկ: Ավելի լավ է նախապատվությունը տալ չգազավորված ջրին, բնական մրգային հյութերին, սեղանի հանքային ջրերին և կանաչ թեյին։
19-06-2024 09:45
Ամերիկացի հայտնի գյուտարար և ֆուտուրոլոգ Ռայմոնդ Կուրցվեյլը նանոռոբոտները համարում է այն բանալին, որը մարդկանց հնարավորություն կընձեռի հաղթահարել կյանքի 120-ամյա սահմանը: Ըստ նրա՝ կենսատեխնոլոգիայի միաձուլումն արհեստական բանականության հետ վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, որ նանոտեխնոլոգիաները կօգնեն լիովին հաղթահարելու մեր կենսաբանական օրգանների սահմանափակումները:
19-06-2024 07:50
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող թենիսի կանանց Billie Jean King Cup Europe աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի կանանց հավաքականը երրորդ խմբում երկու հաղթանակով երկրորդ տեղում է: Նախօրեին հաղթելով Ալբանիայի ընտրանուն, հունիսի 18-ին անցկացված երկրորդ խաղում Հայաստանի թիմը 3:0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին:
19-06-2024 05:01
56-ամյա Ջուլիա Ռոբերթսն ամռան սկզբին փոփոխություն է ցանկացել, ուստի որոշել է մազերը շիկահեր ներկել։ Դերասանուհու նոր կերպարով լուսանկարները սոցցանցերում տարածել է նրա վարսավիր Սերժ Նորմանդը։ Ռոբերթսի երկրպագուները գնահատել են փոփոխությունները․ «Նա չի ծերանում», «Նա էլ ավելի երիտասարդ է դարձել», «Գեղեցիկ՝ անկախ գույնից», «Դա նրան շատ է սազում»։
19-06-2024 02:06
32-ամյա Ջորջիա Մեյ Ջագերը սպասում է առաջնեկին իր 24-ամյա զուգընկերոջից՝ չմշկորդ Քեմբրիան Սեդլիկից։ Այս մասին մոդելը տեղեկացրել է Instagram-ում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2024
Դիտվել է 430 անգամ
14.06.2024
Դիտվել է 249 անգամ
13.06.2024
Դիտվել է 213 անգամ
15.06.2024
Դիտվել է 173 անգամ
18.06.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster