Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է տղամարդը հիշում կնոջ մեջ

04.08.2022

Տղամարդուն դուր գալը հեշտ է, բայց նրա վրա տպավորություն թողնելը, որպեսզի նա անընդհատ հիշի քեզ և փնտրի հանդիպում, բոլորովին այլ բան է: Եկեք պարզենք, թե ինչ բնավորության գծեր և այլ հատկանիշներ է հիշում տղամարդը կնոջ մեջ:

Հիշո՞ւմ է տղամարդը կնոջը

Իհարկե այո։ Բայց դրա համար պետք է ունենալ մի շարք որակներ։ Միանգամից նշենք, որ համընդհանուր հավաքածու չկա. եթե մի տղամարդ ամբողջ կյանքում հիշում է ամուր բնավորությամբ մի աղջկա, ապա մյուսը փնտրում է իր մոր նման կանացի տեսակ: Մեկին դուր է գալիս խանդը և բուռն կրքերը, մյուսը ցանկանում է արտահայտվել և կողքին ունենալ իսկապես մտերիմ մարդ: Բայց, այդուհանդերձ, կան հիմնական հատկանիշներ, որոնցով տղամարդիկ հիշում են կանանց:

Անկախություն

600x400

Անցել է այն դարաշրջանը, երբ կանայք ֆինանսապես կախված էին տղամարդկանցից և ընտրում էին մեկին, ով լիովին կապահովի իրենց կյանքը։ Իհարկե, որոշ դեպքեր դեռ կան, բայց, այնուամենայնիվ, հիմնականում կանայք այլեւս կախված չեն տղամարդկանցից, չեն ցանկանում դա և կյանքի ընկեր չեն փնտրում՝ կենտրոնանալով նրա ֆինանսական վիճակի վրա։

Տղամարդիկ տասնամյակներ շարունակ վաստակողներ են եղել՝ միմյանց և կանանց ապացուցելով իրենց արժեքը, բայց աշխարհը փոխվել է: Հաջողակ անկախ կինը՝ նույնքան անկախ դիրքով, կյանքի նկատմամբ սեփական հայացքներով, համալրվող բանկային հաշվով, գործարար որակներով և բարձր ինտելեկտով, դեռ շատերի մոտ ցնցում և մերժողականություն է առաջացնում:

Միաժամանակ կանանց անկախությունը գրավում է տղամարդկանց։ Չենք ասի, որ նման կանայք տղամարդկանց մոտ ամուսնանալու ցանկություն են առաջացնում, բայց այն, որ նրանք հետաքրքրություն են դրսեւորում, դա հաստատ է։ Տղամարդն, անտարակույս, կհիշի այն կնոջը, ով առաջարկում է ռեստորանում հաշիվը կիսել։

Անմատչելիություն

Տղամարդիկ հաճախ իրենց երեխաների պես են պահում. նրանք երազում են այն թանկարժեք մեքենայի մասին, որն իրենց մայրն այդպես էլ երբեք չի գնել: Եթե կինը մերժում է մի տղամարդու կամ նրա սիրտը պատկանում է մեկ ուրիշին, այսինքն, բարձունքը չի նվաճվում, և տղամարդկային հպարտությունը կոտրվում է, բնականաբար, նա չի մոռանա դա: Եվ, միգուցե, գործը հասցնի մինչև վերջ։

Հումորի զգացում

600x400

Պետք չէ լինել կատակերգու և հեղեղել կատակներով ու անեկդոտներով, սակայն տեղին արված նուրբ հումորը բորբոքում է տղամարդկանց: Սրամիտ կատակները, ուրախ տրամադրությունն ու ինքնահեգնանքը մագնիսի պես գրավում են նրանց։ Նման յուրօրինակ կերպարները երբեք չեն մոռացվում։

Արտաքին և ներքին գեղեցկություն

Խնամված, գեղեցիկ արտաքինն ու սլացիկ կազմվածքը՝ հրաշալի է։ Բայց արտաքին գեղեցկությունը շատ արագ ձանձրալի է դառնում. սկզբում տղամարդը հալվում է գրավիչ կերպարից, իսկ հետո ուզում է հասկանալ, թե ինչ է թաքնված դրա հետևում։ Եվ այստեղ ամեն ինչ պետք է լինի ոչ պակաս կատարյալ, եթե ցանկանում եք հիշվել տղամարդու կողմից։

Ակտիվ կենսադիրքորոշում, վառ մտահորիզոն, հետաքրքիր հոբբիներ, ակնառու հոգևոր որակներ, ազնվականություն, սկզբունքներին հավատարմություն, կարեկցանք, բարություն․ սրանք բոլորը տպավորում են և հիշվում երկար ժամանակ, եթե ոչ՝ ընդմիշտ: Թեկուզև այն պատճառով, որ այսօր դրանք ավելի քիչ են տարածված: Իսկ ֆիզիկական գեղեցկության հետ մեկտեղ՝ առանձնահատուկ դեպքերում։

Ինքնավստահություն

600x400

Երիտասարդ տարիքում աղջիկներն առավել խոցելի են և անվստահ են իրենց զգում: Հետևաբար, եթե տղան դեռահաս տարիքում ձեզ մերժել է, հավանական է, որ ապագայում, ինքներդ չնկատելով դա, կսկսեք զգալ բարդույթների ազդեցությունը և կհակվեք ձախողմանը: Ժամանակակից աշխարհը հանդուրժող է ֆիզիկական հաշմանդամության նկատմամբ. ոչ ոք վաղուց չի ծիծաղում ծուռ ատամների և ոտքերի, ակնոցի ու ցածր հասակի վրա: Խիզախորեն բեմ են դուրս գալիս գիրուկ մոդելները: Իսկ մաշկի թերությունները հեշտությամբ շտկվում են կոսմետիկ միջոցներով։ Եկել է ինքնավստահ մարդկանց դարաշրջանը, և ժամանակն է միանալ նրանց, ի վերջո, հենց այդպիսի կանանց են հիշում տղամարդիկ:

Չամիչ

Կան կանայք, որոնց մեջ միշտ ինչ-որ առանձնահատուկ բան կա՝ մի տեսակ հաճելի անակնկալ։ Նման կանայք կարող են հանկարծակի ճանապարհորդություն առաջարկել, մոմի լույսի տակ հանպատրաստից երեկո կազմակերպել, նրանք եռանդուն են և միշտ ինչ-որ բանով զբաղված, և, կարծես, մտածում են իրենց հետաքրքրող որևէ բանի մասին, այլ ոչ թե տղամարդու, դրա համար էլ գրավում են վերջիններիս:

Հենց այն որակը, որով կնոջն «անհնար է բռնել», գրավում է նույնիսկ ամենահայտնի թերահավատներին, ովքեր, իբր, ամեն ինչ գիտեն կանանց մասին: Իհարկե, նման կանայք շատ բան են պահանջում տղամարդուց, նրանց հետ հեշտ չէ, բայց հետաքրքիր է, այդպիսի կանանց պետք է համապատասխանություն, նրանք ընտրում են:

Էլ ի՞նչպիսի կանանց են հիշում տղամարդիկ

600x400

Որքան էլ հիասթափեցնող լինի, տղամարդիկ կանանց համեմատում են իրենց նախկինների հետ։ Եվ նույնիսկ առաջին, ամենահիշարժան փորձառության հետ: Եթե տղամարդը հանդիպում է մեկին, ով իրեն հիշեցնում է իր առաջին կամ ամենամեծ սիրո մասին, նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, իսկ ուղեղը ցանկանում է վերարտադրել անցյալի զգացողությունները: Այսպիսով, եթե ցանկանում եք, որ որեւէ տղամարդ ձեզ հիշի, փնտրեք տեղեկություններ այն մասին, թե ինչպիսին է եղել նրա նախորդ կամ առաջին ընկերուհին:

Ինչպե՞ս ժամանակ անցկացնել տղամարդու հետ, որպեսզի հիշվեք

Առաջին կանոնը՝ ըստ նրա հետաքրքրությունների։ Եթե նա ատում է թանգարանները, անշուշտ, կհիշի ցուցահանդեսում անցկացրած մեկ օրը, բայց դժվար թե ցանկանա կրկնել այն: Իսկ երկրորդ կանոնը՝ բնական վարքագիծ ունենալն է։ Մի անձնավորեք այլ մարդու, մի պարծեցեք, ձեզ տղամարդուց վեր մի դասեք։ Եղեք ինչպիսին որ կաք, և տղամարդը կձտվի դեպի ձեզ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1151 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 5 ամենաբարի նշանները

03.03.2023
Կան մարդիկ, ովքեր բնությունից բարի են։ Նրանք միշտ պատրաստ են օգնելու, նույնիսկ երբեմն ի վնաս իրենց։

4 պատճառ, թե ինչու են տղամարդիկ փախչում կանանցից

22.02.2023
Երբ հարաբերություններ են սկսվում, թվում է, թե ամեն ինչ հիանալի է ստացվում: Բայց ինչ-որ պահի տղամարդը պարզապես անհետանում է՝ ոչինչ չբացատրելով։ Ինչո՞ւ։

Տղամարդկային թերություններ, որոնք կանայք գրավիչ են համարում

03.02.2023
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների աչքում տղամարդիկ, ովքեր ունեն որոշ բացասական բնավորության գծեր, ավելի առնական տեսք ունեն, ուստի կանայք բնազդաբար ձգվում են դեպի նրանց:

2023 թվականի սիրային աստղագուշակ

21.12.2022
2023 թվականը կենդանակերպի բոլոր նշանների համար լի կլինի հետաքրքիր անակնկալներով։ Որոշ իրադարձություններ կանցնեն արագ և գրեթե աննկատ, իսկ մյուսները, ընդհակառակը, իրենց հետքը կթողնեն ձեր ողջ կյանքում։

Կնոջ աչքերի գույնը մատնում է նրա բնավորությունը

22.11.2022
Կնոջ մասին կարելի է կարծիք կազմել թե նրա հագուկապից, թե դիմահարդարումից, թե խոսելաձևից թե… Ու այս «թե»-երը այնքա~ն շատ են: LN-ն առաջարկում է ստուգել՝ որքանով է Ձեր աչքերի գույնը վկայում Ձեր իսկ բնավորության մասին:

Կենդանակերպի ամենազգայուն նշանները

12.10.2022
Որոշ մարդիկ իրենց սրտին ավելի մոտ են ընդունում այն ամենը, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2023 14:39
Տղամարդիկ ավելի դժվար են հաղթահարում սիրելիի մահը, քան կանայք: Նաեւ ավելի հավանական է, որ կորստից հետո մեկ տարվա ընթացքում իրենք մահանան: Դա կարող է պայմանավորված լինել ընտանիքում գենդերային դերերով եւ նրանով, որ կանայք հոգեբանորեն ավելի կայուն են:
28-03-2023 14:33
Հայկական բաղադրիչով ֆրանսիական ապրանքանիշը հայտնվել նորաձեւության ամսագրերից մեկում։ La Marche Bleue նախագծի մասնակիցները կեցվածք են ընդունել Ֆաուստո Էլիզալդի տեսախցիկի առաջ՝ մասամբ կրելով erEvan Officiel-ի հանդերձանքը։
27-03-2023 09:59
Գերմանացի գարեջրագործները որոշել են արմատապես փոխել իրենց արդյունաբերությունը եւ հրաժարվել գարեջրի հիմնական բաղադրիչից՝ ջրից, որը կազմում է այս արտադրանքի 90%-ը: Նրանք ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը։ Վերջինիս հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն փոխարինող չէ, այլ լիարժեք գարեջուր։
27-03-2023 09:21
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը հաղթել է Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր: 
27-03-2023 08:04
Քլիվլենդի կլինիկայի տվյալներով՝ 36 ժամ քնի պակասից հետո մարդկանց մոտ կարող է արյան մեջ բորբոքային մարկերների մակարդակի բարձրացում եւ նույնիսկ հորմոնալ անհավասարակշռություն եւ նյութափոխանակության դանդաղում: Կարեւոր է իմանալ, որ վաղը կամ հանգստյան օրերին չեք կարող փոխհատուցել բավարար քունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 393 անգամ
23.03.2023
Դիտվել է 366 անգամ
22.03.2023
Դիտվել է 269 անգամ
24.03.2023
Դիտվել է 252 անգամ
25.03.2023
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster