Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 16-22-ը 2022 թ
16.05.2022
Սա կլինի դրական պահերով լի ժամանակաշրջան, երբ մարդը լեցուն կլինի ձեռներեցությամբ, եռանդով, ակտիվությամբ, խորաթափանցությամբ, ինչը կօգնի հաղթահարել տարբեր խոչընդոտներ և սահմանափակումներ։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Խոյ
Խոյերի համար առաջիկա յոթ օրերը կլինեն հաճույքի և ռոմանտիկ ժամանակաշրջան: Ավելի շատ երեկոներ անցկացրեք ձեր երկրորդ կեսի ընկերակցությամբ։ Նշանի միայնակ ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում չվախենալ ծանոթություններից և սիրախաղից։ Ներդաշնակությունն ու նրբությունը կմտնեն ձեր կյանք։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Ցուլ
Ցուլերի համար սա չեզոք շաբաթ կլինի։ Հետևեք ձեր ծրագրերին և պատասխանատու որոշումները կայացրեք ուշադիր և առանց շտապելու: Կարևոր է նաև հավատարիմ լինել ձեր սկզբունքներին և արժեքներին: Կոնֆլիկտներ մի հրահրե՛ք և խնդիրները լուծե՛ք խաղաղ ճանապարհով։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Երկվորյակ
Երկվորյակների համար սա կլինի ռոմանտիկայի, վերելքի և ներդաշնակության, քնքշության ու մեղմության շաբաթ: Բարենպաստ ժամանակ է անձնական հարաբերություններ հաստատելու համար։ Մի վախեցեք զգայականություն և այլ դրական հույզեր ցույցաբերելուց:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Խեցգետին
Խեցգետիններն առաջիկա շաբաթվա ընթացքում չափից դուրս թուլացած, ծույլ, անվճռական ու նույնիսկ անտարբեր կլինեն։ Այն դեպքում, երբ դուք պետք է աշխատեք և կենտրոնանաք հիմնական խնդիրների վրա, ստիպված եք լինելու պայքարել այս տրամադրությունների և զգացմունքների դեմ: Ձեր ճանապարհին շատ խառնաշփոթ ու անկայուն իրավիճակներ կլինեն։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Առյուծ
Առյուծների համար բարենպաստ շաբաթ է։ Սա հիանալի ժամանակ է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, հատկապես, եթե ամուրի եք: Կենտրոնացեք ներդաշնակ հարաբերություններ կառուցելու վրա: Ցույց տվեք բարություն և համակրանք: Դուք բացառիկ հնարավորություն կունենաք վերջ դնելու երկարամյա հակամարտությանը։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Կույս
Կույսերի համար սա չեզոք շաբաթ կլինի։ Դուք կարող եք և պետք է ցույց տաք ձեր ինքնատիպությունը, պաշտպանեք ձեր դիրքերն ու համոզմունքները։ Դա ձեզ ոչ մի կերպ չի վնասի, քանի դեռ բաց եք ու ազնիվ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Կշեռք
Կշեռքների համար անբարենպաստ շաբաթ կլինի։ Այս շրջանում դժվար կլինի գտնել ներքին հավասարակշռություն և զգացմունքային հարմարավետություն: Դրա պատճառով դուք կարող եք դառնալ հատկապես անվճռական՝ աջակցության և օգնության կարիք ունենալով: Բայց շատ քչերը կլինեն, ովքեր կցանկանան դա անել ձեզ համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Կարիճ
Կարիճների համար շաբաթը խոստանում է լինել հաջորդ, դրական ու եռանդուն։ Աշխատեք ձեր էներգիան նախապես ճիշտ ուղղությամբ կիրառել։ Օրինակ՝ գնացեք մարզասրահ կամ զբաղվեք այլ ակտիվ գործունեությամբ։ Բոլոր ոլորտներում առաջիկա յոթ օրերը կանցնեն հարթ ու առանց խնդիրների։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Աղեղնավոր
Առաջիկա շաբաթվա ընթացքում Աղեղնավորների կյանքն անամպ կլինի։ Ձեզ համար սա կլինի սիրո, գեղեցկության և ռոմանտիկայի շրջան։ Զբաղվեք հարաբերությունների ներդաշնակեցմամբ կամ ստեղծագործությամբ: Ձեր նուրբ վերաբերմունքի և տակտի զգացողության շնորհիվ կկարողանաք հարթել բոլոր սուր անկյունները և խուսափել լուրջ կոնֆլիկտներից։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Այծեղջյուր
Այծեղջյուրների համար սա կլինի բարդ էներգիաների շաբաթ, ներառյալ էմոցիոնալ անբավարարվածությունը և կյանքում գործելու անիմաստության զգացումը: Մեծ խնդիրներ, սակայն, չեն առաջանա։ Սրանք միայն ձեր ներքին զգացմունքներն են և առնչվում են ձեր ներքինին:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը. Ջրհոս
Ջրհոսների համար առաջիկա յոթ օրերը շատ դրական բաներ կբերեն: Հատկապես ընդունված կլինեք հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում։ Եթե միայնակ եք՝ մի վախեցեք նոր հարաբերություններ կառուցելուց։ Դրանք խոստանում են լինել ներդաշնակ ու երջանիկ։ Հետաքրքիր ծանոթությունների, սիրախաղի ու հաճելի շփման շրջան է։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 16-22-ը․ Ձկներ
Ձկների համար շաբաթը կլինի հանգիստ։ Դուք բավականաչափ էներգիա և ուժ ունեք ձեր բոլոր առաջադրանքները կատարելու և նպատակներին հասնելու համար: Չափից շատ պարտավորություններ մի ստանձնեք և մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ: Առաջին հերթին ավարտեք սկսած գործերը և միայն դրանից հետո անցեք նոր նախագծերի։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2377 անգամ
Читать на русском
|