Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Արդյոք դաշտանադադարը կնոջ ակտիվ կյանքի ավարտն է

22.03.2022

Դաշտանադադարը (կլիմաքս) վերարտադրողական շրջանի ավարտն է, բնության կողմից երեխաներ ծննդաբերելու համար հատկացված ժամանակահատվածի վերջը։

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովայի հավաստմամբ՝ սա հիվանդություն չէ, այլ բնական կենսաբանական գործընթաց, որը, սակայն, հաճախ կործանարար ազդեցություն կարող է ունենալ կնոջ համար՝ թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես։

«Կլիմաքս» բառը թարգմանվում է որպես սանդուղքի աստիճան: Քայլ՝ երիտասարդությունից դեպի ծերություն, թե՞ ... երկրորդ երիտասարդություն։ Ընտրությունը կատարում է ինքը՝ կինը։ «Դուք կարող եք խոնարհաբար ընդունել մարման անխուսափելիությունը, կամ կարող եք երկար տարիներ ապրել ակտիվ ու երջանիկ կյանքով: Գեղեցիկ և առողջ հասունությունը միշտ չէ, որ ի վերուստ տրվող նվեր է, այն հաճախ մեծ աշխատանքի արդյունք է»,-նշում է Ելենա Գևորկովան։

Դաշտանադադարը տեղի է ունենում, երբ ընկնում է էստրադիոլը՝ կանանց հիմնական հորմոնը: Վերջինս պատասխանատու է ամեն ինչի համար։ Եվ սա չափազանցություն չէ․ էստրադիոլն ազդում է ոչ միայն ուղիղ թիրախային օրգանների, այսինքն՝ արգանդի, ձվարանների, հեշտոցի, կաթնագեղձերի, այլև կնոջ ողջ օրգանիզմի վրա։ Կանացիությունը, սեքսուալությունը, հղիությունը, ծննդաբերությունը՝ այս ամենն ուղղակիորեն վերահսկվում է «ամենականացի» հորմոնի կողմից։ Էստրադիոլի կորուստը մեծ սթրես է օրգանիզմի համար։ Կլիմաքսի բուժման թերապիան հիմնված է դրա վերականգնման վրա:

600x400

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովա

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խոսքով՝ վիճակագրորեն հորմոնալ թերապիայի կիրառումը մեր երկրներում ուղղակի ողբալի է, ռուս կանանց 1%-ից քիչն է օգտագործում համապատասխան դեղամիջոցներ։ Հայ կանանց շրջանում այս ցուցանիշն էլ ավելի փոքր է։ Մինչդեռ Անգլիայում հորմոնային փոխարինող թերապիայից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ կինը, Գերմանիայում՝ յուրաքանչյուր չորրորդը, իսկ Ֆրանսիայում կանանց առնվազն մեկ երրորդը հորմոններ է օգտագործում։ «Կանայք ձգտում են պահպանել գեղեցկությունը՝ դիմելով կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության ծառայություններին, սակայն մեծ մասամբ հաշվի չեն առնում ամենակարևոր տեսանկյունը՝ հորմոնալ կարգավիճակի նորմալացումը»,-նկատում է Ելենա Գևորկովան։

Ինչո՞ւ են հորմոններն այդքան վախեցնող: Պատճառները, ըստ մասնագետի, բժշկական գիտելիքների և արդի տվյալների ցածր մակարդակն է ինչպես կին հիվանդների, այնպես էլ բժիշկների շրջանում։ Տնտեսական բաղադրիչի առումով՝ որքան աղքատ է երկիրը, այնքան քիչ հնարավորություն և ցանկություն է արձանագրվում հարմարավետ կյանքի համար։ Հորմոնալ թերապիայի նկատմամբ վախի ու անվստահության ժառանգությունը նաև ավագ սերնդի վատ փորձի հետուանք է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 894 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպե՞ս արթնանալ առանց սթրեսների

13.07.2022
Երբ առավոտյան արթնանում եք, մի շտապեք վեր կենալ անկողնուց: Հարկավոր է մինչեւ վեր կանալը արթնացնել օրգանները, գործի գցել բոլոր կենսական ֆունկցիաներն ու համակարգերը:

Որն է կանանց և տղամարդկանց քնի միջև տարբերությունը

24.06.2022
Մի բաժակ թունդ սուրճը էներգիայի ալիքները խթանելու միակ միջոցը չէ: Կա շատ ավելի հզոր գործիք, որը շուրջօրյա վերահսկում է կենսունակությունն ու քնկոտությունը:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ լոլիկ եք ուտում

21.06.2022
Կարո՞ղ էր արդյոք մանկագիր Ջանի Ռոդարին, ով հեղինակել է «Չիպոլինոյի արկածները», մտածել, որ իր «Սինյոր Պոմիդորը» բացասական հեքիաթային կերպարից կվերածվի շատ իրական թշնամու:

Ինչու կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ

20.05.2022
Եվ ի՞նչ ընդհանրություն կա քնի ու մտավոր կարողությունների միջև: Ներկայացնում ենք գիտականորեն ապացույցված այն թեզը, որ պետք է երկար քնել։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ դադարում եք ալկոհոլ օգտագործել

10.05.2022
Մենք հավակնոտ ծրագիր ենք կազմել՝ հրաժարվելու կարմիրից, սպիտակից, փրձրունից և ողջ ալկոհոլից: Ահա թե ինչ կլինի...

Ոտքերը հանգստացնող բաղադրատոմսեր

20.04.2022
Մեր ոտքերը մեծ ծանրաբեռնվածություն են կրում օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով, լավ իքնազգացողության համար, ունեն մշտական խնամքի կարիք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8635 անգամ
11.08.2022
Դիտվել է 409 անգամ
10.08.2022
Դիտվել է 380 անգամ
12.08.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster