Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քիմն, անկասկած, նորաձեւության կենդանի լեգենդ է. փաստը ճանաչվել է պաշտոնապես

08.12.2021

Եթե նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչներին հարցնեք, թե ում են համարում «Ոճի խորհրդանիշ», ապա ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկատարեն իրենց շրջապատից, կամ հին Հոլիվուդից:

Մինչդեռ սովորական հեռուստադիտողներն ու ընթերցողներն ունեն գեղեցկության իրենց տեսլականը։ Երեկ՝ 2021 թվականին People`s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ հենց ժողովուրդն է Քիմ Քարդաշյանին անվանել ժամանակակից հագուստի ուղեցույց: Եվ այս կարևոր մրցանակը նա ստացավ Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքի բեմում:

Հայազգի գեղեցկուհու ազդեցիկ կարգավիճակը հաստատում է նաև նրա հանրաճանաչ բիզնեսը։ Քիմը չէր հասցրել հիմնել ներքնազգեստի արտադրության SKIMS ընկերությունը, երբ անմիջապես վաճառեց բոլոր հավաքածուները։ Հաջորդ նշանավոր քայլը՝ համագործակցությունն էր Fendi-ի հետ, և վաճառքի առաջին իսկ րոպեին վաստակեց մեկ միլիոն դոլար։ Նման նվաճումներն արժանի են նորաձեւության բազմաթիվ մրցանակների։

600x400

Fashion Icon Awards մրցանակաբաշխության ժամանակ Քիմը հայտնվեց իր նոր ոճով՝ ամբողջությամբ Balenciaga-ում ։ Ի տարբերություն աստղի երբեմնի մերկ կերպարների՝ կատվի ոճով հաստ ժանյակով այս կոմբինեզոնը կարելի է բնութագրել որպես «խուլ» կամ «գաղտնի», թեև երեկոյի հաղթական կերպարի կազմվածքն այն հիանալի ընդգծում էր։ Որպես լրացում՝ նա կրում էր այլմոլորակայինների ներխուժում հիշեցնող արեւային ակնոցներ:

600x400

«Անկեղծ ասած, ես այնքան զգացված եմ այստեղ լինելու համար: Իմ կարիերան սկսել եմ որպես ոճաբան։ Այնպես որ Fashion Icon մրցանակը ստանալուն հավատալու համար, հարկավոր է ինձ լրացուցիչ սթափեցնել»,- հուզված ասել է Քարդաշյանը բեմում։ Քիմը հարմար պահը բաց չի թողել հրապարակայնորեն շնորհակալություն հայտնելու իր նախկին ամուսնուն՝ Յեին (նախկինում՝ Քանյե Ուեսթին) ոճի և ազդեցության սուր զգացողության համար:

600x400

Բայց ինչո՞ւ է Քարդաշյանը նրան դեռ  հին ձևով անվանում։ «Շնորհակալ եմ Քանյեին, որ ինձ իրապես ծանոթացրեց նորաձևության աշխարհի հետ,- գովել է նա երաժշտին: - Ես սիրահարվել եմ նորաձեւությանը, և ինձ ոգեշնչում են այդքան շատ մարդիկ: Բայց կրկին անգամ՝ սա երազ է, որում ես արթնանում եմ, հագնում այս հիանալի հագուստները և պարզապես նոր բաներ եմ փորձում: Ես այնքան շոյված եմ: Անչափ շնորհակալ եմ ձեզ»։

Քիմը ևս մեկ մրցանակ է ստացել՝ մրցանակաբաշխությանը նշվել է նրանց «Քարդաշյանների ընտանիքը» ընտանեկան ռեալիթի շոուի վերջին սեզոնը։

600x400600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 692 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես առավել երջանիկ եմ, քան երբևէ». Ջենիֆեր Լոպեսն իր 53-ամյակը նշել է անկեղծ ֆոտոշարքով

26.07.2022
Ջենիֆեր Լոպեսը ծննդյան 53-ամյակի առթիվ մերկ լուսանկար է հրապարակել։ Այսպես նա ներկայացրեց իր JLo Beauty ապրանքանիշի նոր շարքը՝ JLo Body:

«Անհատը, ինչպես երկինքը, չունի սահմաններ ու շրջանակներ»․ Բեքի Ջի

07.07.2022
Բեքի Ջին հարցազրույց է տվել ամերիկյան Vogue-ին և պատմել է, թե ինչպես է հաղթահարում սթրեսը, ում է համարում ոճի խորհրդանիշ և ինչպես պահպանել լավ հարաբերություններ աշխատանքային թիմում:

Ջենիֆեր Լոպեսը իր մասին ֆիլմին ներկայացրել է կիսաթափանցիկ զգեստով

10.06.2022
Ջենիֆեր Լոպեսը ներկա է գտնվել Նյու Յորքի Tribeca Tribeca Festival -ի բացմանը․ չէ՞ որ այստեղ ցուցադրվելու էր երգչուհուն և դերասանուհուն նվիրված Halftime վավերագրական ֆիլմը։

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Sports Illustrated-ի շապիկի համար. ամսագրին մեղադրել են կեղծավորության մեջ

18.05.2022
Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է Sports Illustrated ամսագրի համար և հայտնվել Swimsuit Edition-ի շապիկին։

5 փաստ Met Gala 2022-ում Քիմ Քարդաշյանի լեգենդար զգեստի մասին

06.05.2022
Գալա երեկոյին հագած Քիմի զգեստն ամենաշատ խոսակցություններն ու քննարկումներն առաջացրեց։ Ի՞նչ է հայտնի դրա մասին։

Ջիջի Հադիդը մանկության ընկերուհու հետ լողազգեստների հավաքածու է թողարկել և նվիրել դստերը՝ Հային

28.04.2022
Մոդել Ջիջի Հադիդը, ով վերջերս է նշել իր 27-ամյակը, ներկայացրել է նորաձևության նոր համագործակցություն՝ Frankies Bikinis ապրանքանիշի լողազգեստների հավաքածուն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8635 անգամ
11.08.2022
Դիտվել է 410 անգամ
10.08.2022
Դիտվել է 380 անգամ
12.08.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster