Նորաձև են «վամպիրի» շրթունքները
07.12.2021
Չնայած անվանը՝ դիմահարդարման այս տեխնիկան ավելի արդիական է առաջիկա Ամանորին, քան Հելոուինին։
Ժամանակակից թրենդների մեծ մասը կա՛մ բացահայտ կրկնօրինակում է 90-ականներին բնորոշ գծերը, կա՛մ մի փոքր երևակայությամբ լրացնում այն, ինչը ժամանակին համարվում էր նորաձև։
Շատ դիզայներներ և դիմահարդարներ մեծացել են այդ ժամանակաշրջանում և կարոտով են հիշում պատանեկության իրենց կերպարներն ու հավաքածուները:
«Վամպիրի» շրթունքների տեխնիկայում նույնպես օգտագործում է շատ ծանոթ մի բան, բայց այստեղ ևս գտնվել է մատուցման ուրույն ձև։

Շուրթերի ներկման այս տեխնիկան հիմնված է հատապտղային, կարմիր կամ բորդո շրթներկի վրա՝ փայլուն էֆեկտով (կամ շրթներկը կարող է փայլատ լինել, բայց հետո պետք է վրայից փայլ ավելացնել)։

Այս դիմահարդարման մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ շրթունքների անկյուններն ուրվագծված են և մի փոքր մգացված: Ցանկալի արդյունքին կարող եք հասնել մատիտի կամ այլ գույնի շրթներկի միջոցով։

Ստացվում է օմբրե էֆեկտ՝ մուգից դեպի բացի անցումով։ Նպատակահարմար է երկու երանգների հակադրությունը հնարավորինս բնական դարձնել, որպեսզի անցումը գրեթե անտեսանելի լինի:

Կարմիր երանգներ օգտագործելիս հաճախ խորհուրդ է տրվում դեմքը դարձնել բացարձակ հարթ և հավասարաչափ՝ կրեմի և դիմափոշու տակ թաքցնելով բոլոր հնարավոր «թերությունները»։

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1383 անգամ
Читать на русском
|