Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 4-10-ը 2021 թ

04.10.2021

Հոկտեմբերի 4-ին և 5-ին նվազող լուսին է: Այս օրը պետք է զգուշանալ անհեռատեսության և անուշադրության պատճառով առաջացած սխալներից: Այս ընթացքում մթնոլորտը կարող է լինել ամպամած, մթնդած: Մարդիկ, ովքեր հակված են նևրոզների, անհանգստության և հոգեկան այլ խնդիրների, կարող են սուր զգալ այդ լարվածությունը:

Հոկտեմբերի 6-ին նորալուսին է: Այս օրը շատ բան կախված կլինի պատահականությունից: Այն երջանիկ կլինի, թե հակառակը՝ ձեզնից կախված չէ: Հնարավոր է ստիպված լինեք նյարդայնանալ, բայց կարք կա՞: Պարզապես թուլացեք և գնացեք հոսանքին համընթաց:

Հոկտեմբերի 7-10-ը աճող լուսին է: Այս ժամանակահատվածում վստահ եղեք ինքներդ ձեզ վրա և այդ պարագայում շրջապատը ձեզ կընկալի որպես ուժեղ անհատականություն: Հատկապես այս կանոնը պետք է օգտագործվի աշխատանքային հարցերի լուծման ժամանակ: Հավանականությունը մեծ է, որ հենց հիմա ձեզ կնկատեն ղեկավարները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Խոյ

Նույնիսկ եթե ձեր ծրագրածից ոչ բոլորն է ստացվում, մի՛ քննադատեք ձեզ: Դուք վերջերս բավականին լավ աշխատանք եք կատարել: Անպայման պարգևատրեք ձեզ հաճելի ճանապարհորդությամբ կամ գնումներով: Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածում պետք է խուսափել ծանր սնունդ ընդունելուց։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Ցուլ

Մի տրվեք սադրանքների: Հանգիստ եղեք, նույնիսկ եթե ձեր զգացմունքների հետ խաղան: Ֆինանսական վիճակը կբարելավվի: Այս ընթացքում բարենպաստ է դրամական ներդրումներ կատարել: Այնուամենայնիվ, լավ կլինի մինչ այդ մասնագետի հետ խորհրդակցել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Երկվորյակ

Ավելի լավ է չտրվել գայթակղություններին, որոնք հետապնդելու են ձեզ ամեն քայլափոխի: Սա վերաբերում է նաև ձեր սնվելուն: Հատկապես հանգստյան օրերին սնվեք առողջ սննդակարգով: Այս օրերին սիրելին կարող է իրեն դրսևորել ոչ իր լավագույն կողմերով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Խեցգետին

Շրջապատող մարդիկ այժմ ձեր վրա հզոր ազդեցություն կունենան: Ընտրեք ձեր զրուցակիցներին ավելի ուշադիր: Ճիշտ ընտրեք առաջնահերթությունները. առայժմ ձեր ընտանիքն առաջին տեղում պետք է լինի: Աշխատանքը կսպասի: Ավելի լավ է այս օրերին չխորացնեք հակամարտությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Առյուծ

Ձեր էներգիան այժմ կբավականացնի շատ մեծ ու փոքր բաներ իրականացնելու համար: Հետաքրքիր է, որ ամենահաջող օրերից մեկը կլինի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ը: Ազատորեն կարևոր հանդիպումներ և բանակցություններ նշանակեք: Լավ հանգստացեք այդ օրվան հաջորդող հանգստյան օրերին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Կույս

Աստղերը խորհուրդ են տալիս դանդաղեցնել արագությունը և չշտապել: Փոքր գործերը հետաձգեք հետագայում: Աշխատավայրում ծանրաբեռնվածությունը կավելանա շաբաթվա կեսին, բայց նույնիսկ այդ դեպքում ավելի լավ է գործերը պատվիրակեք ուրիշներին, քան ամեն ինչ ինքներդ անեք: Խղճացե՛ք ինքդ քեզ: Այժմ ձեզ անհրաժեշտ է որակյալ հանգիստ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Կշեռք

Հիմա դժվար կլինի պայքարել ծուլության դեմ: Բայց եթե չկարողանաք դա անել, խնդիրների մեջ կհայտնվեք: Այս շաբաթ ձեր ազատ ժամանակն անցկացրեք օգտակար գրքեր կարդալով: Շուտով աշխատանքում հնարավորություն կունենաք ցուցադրել ձեր գիտելիքները և զարմացնել բոլորին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Կարիճ

Այս տարվա հոկտեմբերի 4-ը ձեզ համար չափազանց հաճելի օր կլինի: Սիրելին ձեզ կզարմացնի, օրը լավ կանցնի, և տրամադրությունը հիանալի կլինի: Այս շաբաթ հնարավոր են խոչընդոտներ և բարդ առաջադրանքներ: Գլխավորն այն է, որ ամեն ինչ միանգամից չանեք: Որոշեք առաջնահերթությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Աղեղնավոր

Մտածեք, թե ինչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում: Ժամանակաշրջանը բարենպաստ է ինքնաբուխ որոշումների համար: Այսօր արդեն կարող եք և պետք է պլանավորեք ձեր ամառային արձակուրդը: Լավ է, եթե այն լինի ընտանիքի կամ ընկերների հետ համատեղ: Ավելի լավ է միայնակ չլինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Այծեղջյուր

Մի դիմադրեք այն հանգամանքներին, որոնք տեղի կունենան ձեր կյանքում: Ավելի լավ է սովորել հմտորեն հարմարվել դրանց: Մի վիճեք ընտանիքի անդամների հետ. շուտով կարող է նրանց օգնության կարիքը ունենալ: Այս օրերին երեխաները չափազանց քմահաճ կլինեն: Դիմացե՜ք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը. Ջրհոս

Այս ժամանակը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Միայնակ Ջրհոսները կարող են հանդիպել իրենց ճակատագրին: Երբ խոսքը վերաբերում է ֆինանսներին, աշխատեք պարտքի տակ չընկնել կամ գումար չվերցնել: Հոկտեմբերի 6-ը դժվար օր կլինի ձեզ համար, նախապես դիմեք ձեր սիրելիների աջակցությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 4-10-ը․ Ձկներ

Ինքներդ ձեզ ուրախացնելու ժամանակն է: Ձեր գրաֆիկում ներառեք ժամանց և ընկերների հանդիպում: Հնարավոր է՝ ձեզ չշրջանցեն վիրուսներն ու մրսածությունը: Բայց եթե ժամանակին դիմեք բժշկի, բուժումը երկար չի տևի:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1889 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 17-23-ը 2022 թ

17.01.2022
Ժամանակն է զբաղվելու կենցաղային հարցերով։ Կարգի բերեք տունը, իրերը, դեն նետեք այն, ինչ ձեզ այլևս պետք չէ։ Եվ վերջապես զգացեք ազատությունը:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 10-16-ը 2022 թ

10.01.2022
Աստղերը գիտեն, որ դուք չեք վախենում հասարակական կարծիքից, սակայն այս շաբաթ ցանկալի է անհանգստանալ ձեր հեղինակության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 3-9-ը 2021 թ

03.01.2022
Հետաձգեք կարևոր որոշումները և մի այրեք կամուրջները։ Աստղերը խորհուրդ են տալիս արձակուրդներն անցկացնել նոր շրջապատում և տնից հեռու։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը 2021-22 թթ

27.12.2021
Առաջիկա Ամանորյա շաբաթում ցանկալի չէ ռիսկի դիմել։ Ավելի լավ է սպասել մեկ-երկու ամիս և միայն դրանից հետո անցնել ակտիվ գործողությունների։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 20-26-ը 2021 թ

20.12.2021
Ձեր լավատեսությամբ կարող եք սարեր շարժել, էլ չասած ռիսկային ձեռնարկումների մասին. դուք աչքի կնկնեք ձեր տարբեր տաղանդներով։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 13-19-ը 2021 թ

13.12.2021
Իդեալական ժամանակաշրջան է ինքնավերլուծության համար։ Վերանայեք ձեր հայացքը կյանքի նկատմամբ։ Թերևս պետք է ներողություն խնդրել նրանցից, ում մի օր վիրավորել եք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1187 անգամ
14.01.2022
Դիտվել է 517 անգամ
13.01.2022
Դիտվել է 325 անգամ
18.01.2022
Դիտվել է 321 անգամ
15.01.2022
Դիտվել է 227 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster