Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես ուղղակի ցանկացա ԵՍ լինել. ՇԵՐ

10.05.2012

Նրանից մեծ ճիգեր են պահանջվում որևէ տեքստ կարդալու համար, նա չի կարողանում հեշտությամբ տարբերել 6-ը 9-ից, քանի որ տառապում է դիսլեքսիայով (տառերի ճանաչողության խախտում), բայց նա դեռ մանկուց կյանքը չէր պատկերացնում առանց երգի ու կինոյի: Հենց սա էլ ապահովել է համաշխարհային ճանաչում արմատներով հայուհի Շերիլին Սարգսյանի համար:

Հայուհի Շերը (Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլմեն) աշխարհահռչակ փոփ-երգչուհի է, երգահան, ռեժիսոր, պրոդյուսեր: Նա այն քչերից է, ում հաջողվել է իր մրցանակների շարքում միաժամանակ ունենալ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», 3 «Ոսկե գլոբուս»' ստացված կինո-երաժշտարվեստ-հեռուստատեսություն զուգահեռ աշխատանքների համար:

 

Շերը ծնվել է Ամերիկայում 1946 թվականի մայիսի 20-ին: Մինչև նրա ծնունդը ծնողները' դերասանուհի Ջորջիա Հոլտն ու ազգությամբ հայ Ջոն (Կարապետ) Սարգսյանը, երեք անգամ փորձել են դասավորել համատեղ կյանքը, բայց այդպես էլ բան դուրս չի եկել: Միասին ապրելու վերջին փորձը նրանք կատարել են մինչ Շերիլինի ծնունդը: Վերջինս ապրել է մոր հետ և միայն 11 տարեկանում է առաջին անգամ տեսել հորը: 80-ականների կեսին, երբ հայրը մահացել է, Շերը խոստովանել է, որ բացարձակ չէր ճանաչում նրան և իր համար դժվար է գնահատել կորստի ողջ ցավը:
Ասում են' Շերը միշտ էլ վստահ է եղել իր գալիք հաջողությունների հարցում, և դեռ մանկուց աղջնակը պատրաստել է ստորագրությունը, որ հետագայում պիտի տար երկրպագուներին:

Հենց սա է պատճառը, որ արդեն 16 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոս-Անջելես. «Լինել անչափահաս, որին բոլորը ինչ-որ բան են պարտադրում, շատ դժվար է: Ես ուղղակի ցանկացա ԵՍ լինել»:

Կարիերան Շերն սկսել է 17 տարեկան հասակում և, չնայած շոու-բիզնեսին «անհարիր» արտաքին տվյալներին, հասել է մեծագույն բարձունքների: Ոչ բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիներն ու սեքս-խորհրդանիշներն են սիրված մնում 50 տարի և ավել, իսկ Շերը ամուր է իր դիրքերում: Նրան համարում են փոփ-արվեստի խորհրդանիշ: Անգամ 2005-ին տված ընդմիջումը մոռանալ չտվեց նրան ու, 2008-ին վերադառնալով, Շերը ապացուցեց, որ անփոխարինելիներ այնուամենայնիվ լինում են:

Իսկ սկսվեց ամեն ինչ նրա և Սոնի Բոնոյի հանդիպումից, ով պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնականն էր: Սոնին թույլ տվեց Շերիլինին ապրել իր տանը՝ պայմանով, որ վերջինս պիտի մաքրեր տունն ու ճաշ պատրաստեր: Շերը համաձայնեց ու սկսեց խաբել մորը, թե ապրում է ընկերուհու տանը: Ասում են' երբ մայրն այցելում էր նրան, նա Սոնիի իրերը շպրտում էր պատուհանից: Շուտով հարաբերությունները խորացան, իսկ ավելի ուշ գրանցվեց զույգի ամուսնությունը: Մայրն ամեն ինչ իմացավ միայն այն ժամանակ, երբ նրանք միասին բեմ դուրս եկան: Սա էլ պատահմամբ եղավ, քանի որ այդ օրը Շերը հուզվում էր և խնդրել էր Սոնիին իր հետ բեմ դուրս գալ… Զուգերգը նույնպես հիանալի ստացվեց:

Մի խոսքով' Շերը սկսեց աշխատել Ֆիլ Սպեկտորի պրոդյուսերական կենտրոնում: Շուտով նա ձայնագրեց իր առաջին սոլո երգը' «Ringo I Love You»-ն, Բոնի Ջո Մեյսոն անվամբ, քանի որ Ֆիլը գտավ, որ Շերիլին անունը բնավ ամերիկյան չէ:

1965 թ-ին թողարկվեց Սոնի և Շեր զուգերգի առաջին ալբոմը'«Look at Us»-ը, որի առաջին սինգլը' «I Got You Babe»-ն ուղղակի անասելի հաջողություններ բերեց: Երկարամազ Սոնին ու ոչ մեկին չնմանվող Շերը… Սա հիպիների կերպար էր' ստեղծված այս երգի համար ու անկրկնելի այդ տարիների ամերիկյան փոփ-արվեստում:

Շուրջ 10 տարի տևեց այս համագործակցությունը: 1974 թվականին զույգը բաժանվեց: Պատճառը Սոնիի դավաճանություններն էին: Ընտանիքը քայքայվելուն զուգընթաց քայքայվեց նաև ամենասիրելի դուետներից մեկը:

Բաժանությունից հետո Շերը երկար ժամանակ չկարողացավ ազատվել դեպրեսիայից: Նա սիրում էր Սոնիին և վախենում էր միայնությունից:

Շուտով ամեն ինչ հունի մեջ ընկավ: Շերը, գործի դնելով ողջ հնարավորությունները, իբրև մենակատար վերադարձավ շոու-բիզնես' ի տարբերություն նախկին ամուսնու, ում անունն այլևս ոչ ոք չլսեց:

Եվ չնայած սրան, Շերը այդպես էլ չմոռացավ Սոնիին: Նա անշուշտ կարևոր էր Շերի կյանքում: Հենց Սոնին էր նրա տաղանդի բացահայտողը, ով օգնեց աստղ դառնալ ու շատ բան սովորեցրեց: Տարիներ հետո, երբ Սոնին մահացավ, Շերը լուրջ ցնցում ապրեց. նա անկեղծորեն ու բարձրաձայն արտասվեց նախկին ամուսնու հուղարկավորության ժամանակ:

Այն, որ Շերը սիրել է ամուսնուն, վեր է կասկածներից, բայց ճշմարիտ է նաև այն, որ սիրեկանների պակաս էլ նա չի ունեցել: «Կինը կարող է սպասել, մինչ իր կյանքում կհայտնվի համապատասխան մեկը, բայց դա չի նշանակում, թե նա չի կարող լավ ժամանակ անցկացնել բոլոր անհամապատասխանների հետ», - մի առիթով ասել է նա: Շերը բազմաթիվ սիրային պատմություններ է ունեցել հայտնի մարդկանց հետ, եթե չխոսենք րոպեական հրապույրների մասին:

Ընդ որում, որքան մեծանում է փոփ-հրաշքը, այնքան երիտասրադանում են նրա սիրեկանները: Հետաքրքիր է հատկապես նրա սիրավեպը մի հասարակ հրուշակագործի հետ, ում համար երգչուհին ուղղակի խելքահան էր լինում: Սակայն նա ևս չհարատևեց Շերի կյանքում, քանի որ վախեցավ հրապարակայնությունից:

 

Անդադար շրջագայությունները, համերգներն ու մամուլի ուշադրությունը իրենց հետքն են թողել Շերի ընտանիքի վրա: Նրա և Սոնիի դուստրը' Չեստիտին, 2010 թվականին սեռափոխության վիրահատություն կատարեց ու անվանափոխվեց Չեյզ: Հարցազրույցներից մեկում Շերը խոստովանեց, որ չի կարողացել իր երեխաների համար դառնալ այն մայրը, որ կուզեր. «Ինձ համար դժվար է ընդունել, որ աղջիկս տղա է դարձել…»:

Այժմ երգչուհին հույս ունի, որ այդ տարբերակով իր աղջիկը կհասնի ներքին ներդաշնակության, բայց դեռ չի կարողանում նրան իբրև տղա ընդունել և իգական սեռով է խոսում հետը, իսկ Չեյզը չի նեղանում:

Պլաստիկ վիրահատություններով աչքի է ընկնում նաև ինքը' Շերը, իհարկե, ոչ սեռի փոփոխոթյան, այնուամենայնիվ, համարվում է փոփ-արվեստում պլաստիկ վիրահատությունների թվով նա ռեկորդակիր: Երգչուհին երբեք էլ չի թաքցրել, որ կցանկանար կապուտաչյա շիկահեր լինել: Նա երբեք գոհ չի եղել իր բարձր հասակից, մաշկի մգությունից, մեծ գլխից, հաստ, սև մազերից:

Գուցե հենց սա է դրդել նրան շարունակ այցելել պլաստիկ վիրաբույժներին:

Իհարկե, նա երբեք չի ձգտել անճանաչելիության աստիճան փոխել իրեն: Շերը միայն ուղղել է քիթը, որ ահարկու էր համարում, կատարել է կրծքի ձգում: Մնացած վիրահատությունները միտված են երիտասարդ մնալուն:

Այս ամենին Շերը նորմալ է նայում և կարծում է, որ կարող է սեփական մարմնի հետ անել այն, ինչ ցանկանա. «Իմ մարմինն է… Կանեմ այն, ինչ ցանկանամ»: Այս միտքն է, որ պատասխանում է նրա սիրելի մեկ այլ զբաղմունքին ևս: Խոսքը դաջվածքների մասին է, որոնցից Շերը շատ ունի' թիթեռ (ի նշան Սոնիից բաժանվելու), ծաղիկ, ադամանդ …

Ասում են, որ հիմա Շերն անցնում է այդ բոլոր դաջվածքները մաքրելու մի բավական թանկ ու ցավոտ գործընթացի միջով:

Երբ տղամարդը չի կարողանում հասկանալ կնոջ վարքագիծը, առաջին բանը, որ անցնում է նրա մտքով սա է. «Երևի «օրերն» են»:

Դե եթե ծաղիկը դուրս է գալիս ասֆալտի միջից, ուրեմն սերը ձեզ կարող է սպասել ամենուր:

Շատ կանանց դժբախտությունն այն է, որ նրանք հիանում են տառացիորեն ոչ մի բանով, իսկ հետո ամուսնանում են նրա հետ:

Հոլիվուդում բաժանության համար լրջագույն պատճառ է արդեն ամուսնությունը:

Ես չեմ ուզում իդեալական լինել, այլ' խիզախ: Թող որ շատ բաներ սխալ եմ անում. ու՞մ է դա հետաքրքիր: Չեմ պատրաստվում բանտ գնալ այն պատճառով, որ այնպիսին եմ, ինչպիսին կամ:

Շատերին դժվար է տանել, որ բոլոր մարդիկ տարբեր են:

Սիրով զբաղվել չսիրած տղամարդու հե՞տ… Չեմ կարծում, որ ես արդեն այդքան մեծացել եմ:


Լարա Առաքելյան

 

Դիտվել է 13176 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Lala | 13-05-2012 17:30
Shat em sirum mer hairenaktsuhu ergarvest@............

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2025 10:42
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կանանց եւ աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարի միջոցների խստացման շրջանակում, հայտարարել են պոռնոգրաֆիական նյութերի արգելման մասին, որոնք խեղդման տեսարաններ են պարունակում։
24-06-2025 05:44
Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։ Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
24-06-2025 03:50
Բրեդ Փիթը և նրա 32-ամյա սիրուհի Ինես դե Ռամոնը ներկա են գտնվել «Ֆորմուլա 1» ֆիլմի եվրոպական պրեմիերային, որտեղ 61-ամյա դերասանը խաղացել է գլխավոր դերը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Լեսթեր հրապարակում:
24-06-2025 02:57
28-ամյա Կլավա Կոկան որոշել է անկեղծ խոստովանություններ անել սոցիալական ցանցերում: Երգչուհին իր բաժանորդներին ասել է, որ վերջերս աշխատանքից բացի ուրիշ բան անելու հնարավորություն չունի: «Ես հեռախոսս վերցնում եմ աշխատանքային զրույցների հետ, հենց որ աչքերս բացում եմ, և նույն կերպ քնում եմ», - ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն պակասում է անհոգության զգացումը: Բացի այդ, չնայած աշխատանքը հաճույք է պատճառում իրեն, աստղը մտահոգված է, որ կարող է գերհոգնածություն ստանալ:
24-06-2025 01:54
Լանա Դել Ռեյը ծննդյան օրը նշել է ամուսնու՝ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենի հետ։ Երգչուհին դարձել է 40 տարեկան։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.06.2025
Դիտվել է 580 անգամ
19.06.2025
Դիտվել է 548 անգամ
23.06.2025
Դիտվել է 485 անգամ
20.06.2025
Դիտվել է 466 անգամ
21.06.2025
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster