Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Այս գարնան հագուստի 5 ամենարդիական նախշապատկերները

09.03.2021

Գարունն այն ժամանակն է, երբ գորշ-սպիտակ ձմռանից հետո բնության մեջ հայտնվում են առաջին վառ գույները: Այսօր արդեն ցանկություն է առաջանում վառ երանգներ ավելացնել նաև սեփական զգեստապահարանում:

Այս հրապարակմամբ կներկայացնենք, թե որ նախշապատկերները (պրինտներ) են առավել արդիական այս սեզոնին:


1. Վառ շերտեր

Մասնագետները մեզ հավաստիացնում էին, որ համաճարակից հետո նորաձեւությունը վառ գույներ կբերի մեր կյանք, և, թվում է, նրանց կանխատեսումները սկսում են իրականություն դառնալ: Գունագեղ շերտերը նոր սեզոնի հիմնական միտումներից մեկն են՝ փոքր կարոտախտի զգացում առաջացնելով մանկության շրջանում սիրված քաղցրավենիքների նկատմաբ, ինչպիսիք են քաղցր ձողիկները կամ մաստակը:

600x400

600x400

2. Ջրաներկ

Tie-dye-ը ամռանը տարածված նախշապատկերներից է, որը անմիջապես հիշեցնում է լողափ ու ծովափնյա մայրամուտներ: Մի քանի սեզոն առաջ այն վերադարձավ նորաձեւություն, բայց այս գարուն-ամառ սեզոնի համար վերափոխվել է ջրաներկային նախշապատկերներից: Այն Tie-dye տպագրությունից առանձնանում է ավելի շատ պաստելային երանգներով և մշուշված ուրվագծերով:

600x400

600x400

3. Շախմատ

Ոչ մի նորաձեւության սեզոն չի անցնում առանց վանդակավոր նախշապատկերների. փոխվում են միայն մոտիվները: Անցյալ սեզոնին տարածված էր գինգհեմի վանդակը, բայց ներկայումս նորաձեւ են շախմատաձև պատկերները, որով հեղեղվել է Instagram-ը: Այս նախշապատկերի նկատմամբ հետաքրքրությունը համընկավ «Թագուհու քայլը» սերիալի ժողովրդականության հետ: Նորաձեւության կանոնները, սակայն, այնքան էլ խիստ չեն, որքան այս խաղի կանոններն են. պարտադիր չէ, որ վանդակները սիմետրիկ լինեն:

600x400

600x400

4. 1980-ականների խոշոր ծաղկային նախշապատկերներ

Գարնանային սեզոնի ծաղկային նախշապատկերներում, իհարկե, ոչ մի հեղափոխական և անսպասելի բան չկա, ինչպես ճիշտ է նշել Միրանդա Պրիստլին «Սատանան կրում է Prada» ֆիլմում: Բայց դուք միշտ կարող եք ապավինել այս նախշապատկերին, եթե չեք ցանկանում խորանալ ներկայիս միտումների խճճվածության մեջ:

600x400

600x400

5. Պատկերներ

Նկարների կամ այլ պատկերների լիարժեք վերարտադրությունը սեզոնի անսովոր և համարձակ միտումներից է: Եթե նախկինում նման պատկերները սովորական բան էին հիմնականում կոմիկական հուդիներիի համար, ապա այժմ դրանք հասել են բեմահարթակ:

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3714 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպիսին պետք է լինի կատարյալ սվիտերը 2024 թվականի աշնանը

02.10.2024
Զմրուխտին, որը 2024 թվականի գարուն-ամառ սեզոնում գրավել էր նորաձևության սիրահարների միտքն ու սրտերը, փոխարինելու է եկել կանաչի բոլոր երանգներից ամենաազնիվը՝ ձիթապտղի գույնը:

Ջինսային թրենդ․ դասականի գերժամանակակից փոխարինողը

24.09.2024
Օրերն աստիճանաբար ցրտում են։ Վերարկուներ ու բաճկոններ հագնելու համար դեռ շատ վաղ է, բայց թեթև անձրևանոցը կատարյալ է այս աշնանային եղանակի համար:

6 նորաձևության հնարք Կարա Դելևինից, որոնք դուք նույնպես կարող եք կիրառել

10.09.2024
Մոդելի ոճով հիանում են ամբողջ աշխարհում, և նա հեշտությամբ յուրացնում է նոր թրենդները՝ չկորցնելով իր անհատականությունը:

Ինչ տաբատներ են թրենդային 2024 թվականի աշնանը և ինչով հագնել դրանք

05.09.2024
Ստեղծեք նորաձեւ աշնանային զգեստապահարան 2024-ի սեզոնի նորաձեւ տաբատներով:

2024 թվականի աշնանային նորաձևության 5 հիմնական գույները․ ինչպես ստանալ ճիշտ երանգ

21.08.2024
Բոլոր արդիական իրերը և նորաձև դետալներն անիմաստ են, եթե դուք չեք հետևում ժամանակակից գունային սխեմային:

Կանացի զգեստապահարանի այս բաղադրիչը խենթացնում է տղամարդկանց․ իսկ դուք այն կրո՞ւմ եք

06.08.2024
Ամառվա գալուստով հակառակ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունը թրենդների նկատմամբ զգալիորեն աճել է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-10-2024 11:51
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի անհետ կորած դուստրը՝ Տատյանա Պլաքսինան, հայտնաբերվել է Իսրայելում, ուր նա ժամանել էր Իրանի զանգվածային հարձակումից մի քանի ժամ առաջ, հայտնում է Mash Telegram ալիքը։ Հրատարակության խոսքով՝ Պլաքսինան դեռ մի քանի օր չի կարողանա վերադառնալ Ռուսաստան, քանի որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով թռիչքների թիվը նվազել է, իսկ ավիատոմսերի պահանջարկը՝ աճել։
03-10-2024 13:03
Ռեալիթի հեռուստաստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը ցանկանում է դիմել փաստաբանի՝ Քանյե Ուեսթի կնոջ՝ Բյանկա Սենսորիի բաց հանդերձանքների և պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն։ Քիմ Քարդաշյանի երեխաները հիացած են Բիանկա Ցենսորիով, քանի որ նա թույլ է տալիս արթուն մնալ ամբողջ գիշեր և մեծ քանակությամբ քաղցրավենիք է գնում նրանց համար։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, այս պահվածքը դուր չի գալիս Քիմին։
03-10-2024 12:59
Շրթունքների անմեղ համբույրը կարող է մահացու լինել Քերոլայն Քրեյ Քուինի համար, որը կարող է մահանալ յուրաքանչյուր համբույրի դեպքում։ 25-ամյա Քուինը Բոստոնից (Մասաչուսեթսի նահանգ) տառապում է հազվադեպ հիվանդությամբ՝ հաստ բջիջների ակտիվացման համախտանիշով (MCAS). դրանով հիվանդ է 150 000 հոգուց մեկը, գրել է Daily Mail-ը։
03-10-2024 12:57
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է, հայտնում է Baza Telegram ալիքը: Հասարակական գործիչ Վիտալի Բորոդինի խոսքով՝ երգչուհին ինքն է դիմել իրեն օգնության համար, քանի որ դուստրը հինգ օր է, ինչ կապի մեջ չի եղել։ «Մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Եվ մենք մենք չենք լինի, եթե չվերադարձնենք Տանյային և չպատժենք մեղավորներին»,- ասել է երգչուհու փաստաբան Ելենա Սենինան։
03-10-2024 12:55
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեծ աղմուկ է բարձրացրել՝ լուսանկարվելով GUESS' Holiday 2024 գովազդային արշավի համար։ 30-ամյա մոդելը մերկ կեցվածք է ընդունել՝ ծածկվելով նորաձեւության ապրանքանիշի պայուսակներով։ Մյուս նկարներում Ջորջինան շլացել է գլամուրային զգեստների շարանով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.09.2024
Դիտվել է 937 անգամ
01.10.2024
Դիտվել է 886 անգամ
02.10.2024
Դիտվել է 316 անգամ
03.10.2024
Դիտվել է 212 անգամ
04.10.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster