Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Դեմքի ուրվագծային պլաստիկա. էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը

31.07.2020

Դեմքի ուրվագծային պլաստիկան համարվում է էսթետիկ բժշկության մերօրյա կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Այն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում, առանց վիրահատական միջամտության վերացնել կնճիռները, շտկել տարբեր տիպի անհամաչափությունները, ինչպես նաև ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին՝ մասնավորապես շուրթերին, այտոսկրերին, ընդգծել դեմքի օվալը։

Ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվում մեզանում և ի՞նչ առանձնահատկություններ ունի դեմքի ուրվագծային պլաստիկան․ այս հարցերի պարզաբանումը խնդրեցինք ներկայացնել «Լիլիա» էսթետիկ գեղեցկության սրահի տնօրեն, մասնագիտությամբ կոսմետոլոգ Լիլիա Տոնոյաին։

-Ուրվագծային պլաստիկան իրականացվում է ֆիլերների միջոցով, որոնք պատրաստված են բարձր մաքրության հիալուրոնաթթվի հիմքի վրա։ Վերջինս մտնում է մաշկի բաղադրության մեջ, մասնակցում հյուսվածքների ռեգեներացիային։ Մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթի չափից շատ ազդեցությունը հանգեցնում է հիալուրոնաթթվի արևային այրմանը, ինչի հետևանքով դերմայի հյուսվածքներում նվազում է հիալուրոնաթթվի սինթեզը։ Քանի որ գործընթացում օգտագործվող ֆիլերները պատրասված են բարձր մաքրության հիալուրոնաթթվի հիմքի վրա, դրանք բավական հեշտ ներծծվում են օրգանիզմ՝ չթողնելով նույնիսկ բացսական ազդեցութուններ։

600x580

-Եվ որքա՞ն ժամանակ է պահպանվում դրանց ներգործությունը։

-Ֆիլերների արդյունքի պահպանման ժամանակահատվածը կախված է դրանց խտությունից։ Միջինում դրանք իրենց ազդեցությունը պահում են 6-8 ամիս, սակայն յուրաքանչյուր հաջորդ ներարկում ամրապնդում է նախորդի արդյունքը։ Երբ անցնում է նյութի ազդեցությունը, մաշկը վերադառնում է նախկին տեսքին՝ չպատճառելով անգամ որևէ էսթետիկ անհարմարավետություն։

-Նշված ֆիլերների օգնությամբ դեմքի հատկապես ո՞ր հատվածներն են շտկումների ենթարկվում։

-Այս ընթացակարգով շտկումների են ենթարկվում ճակատային հորիզոնական և միջհոնքային, ինչպես նաև աչքերի շուրջը գոյացող կնճիռները։ Հարթեցվում են ականակապիճի շրջանի ներհրված ակոսները, քիթ-շրթային շրջանի և պարանոցի հատվածում գոյացող կնճիռները, իրականացվում է այտոսկրերի ձևավորում, շուրթերի ձևի ու ծավալի փոփոխում, քթի ոչ վիրահատական ռինոպալաստիկա։ Ցանկության դեպքում միջամտությունը կատարվում է անզգայացումով, գործընթացը տևում է մինչև 2 օր։

600x580

- Ոլորտը օրեցօր հագենում է նոր մեթոդներով, նյութերով, տեխնոլոգիաներով ու սարքավորումներով։ Որքանո՞վ է հաջողվում մեզանում համաքայլ ընթանալ համաշխարհային միտումներին։

-Ինչ խոսք, հայ մասնագետները ևս հետևում են նորարարական միտումներին ու փորձում ամենայնս արդիականացնել թե մեթոդները, թե սարքավորումները։ Մասնավորապես վերջին նորույթներից կառանձնացնեի վերջերս մեզ մոտ կիրառված կարբոնային պիլինգը՝ անվտանգության բարձր մակարդայով և որակյալ նյութերով։
Ընթացակարգը կատարվում է նանո ածուխի և լազերային լույսի համադրությամբ, որի բոլոր նյութերն իսրայելական ծագման են: Այն արդյունավետ կերպով հարթեցնում է մաշկի փոսիկները, մանր կնճիռները, պիգմենտացիան, պայքարում կորյակների, մաշկի կարմրության դեմ. մի խոսքով՝ հնարավորություն է տալիս էապես փոխել մաշկի որակը։ Արդյունքը զգալի է առաջին իսկ գործողությունից հետո, սակայն առավել լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել 3-4 անգամ։

Ի դեպ, հաճախորդներին նորությանը ծանոթացնելու համար մեզ մոտ առայժմ ծառայությունները մատուցում ենք ինքնարժեքով, չնայած նրան, որ ընթացակարգն իրականցվում է բարձր որակի նյութերով։ Սա թույլ կտա նոր մեթոդը հասանելի դարձնել առավել մեծ թվով կանանց, վերջիններիս հնարավորություն տալ ծանոթանալու նյութերի որակին, ընթացակարգի առավելություններին։

Նորություններից կարելի է հիշատակել նաև գերմանական E-SHR տեխնոլոգիայով արտադրված մազահեռացման սարքը: Առավելագույն հզորության այս արդիական սարքը բազմաֆունկցիոնալ է և ապահովում է կատարյալ արդյունք, սառեցում։ Ընթացակարգի ժամանակ հաճախորդը բացարձակ ցավ չի զգում: Լույսը շատ արագ ու առավելագույնս թափանցում է մազին և փոխանցվում մինչև մազարմատ: Հնարավորություն ունենք նաև Nd Yag-ի (դաջվածքների հեռացում, մաշկի խնամք) և ICE B-RF-ի (մաշկի խնամք, RF լիֆտինգ)։

600x580

-Կորոնավիրուսյան պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրությունը ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել ոլորտի գործունեության վրա։

-Ինչ խոսք՝ դժվար ժամանակներ ենք ապրում։ Արտակարգ պայմաններում էապես փոխվում է մարկանց հնարավորություններն ու մոտեցումներն իրենց գեղեցկության ու խնամքի նկատմամբ։ Բայց հայտնի խոսք է՝ հենց գեղեցկությունն է կոչված փրկելու աշխարհը։ Մեր կողմից փորձում ենք հաճախորդների համար ապահովել անվտանգության առավելագուն պայմաններ, ամեն օր իրականացնում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումներ, գեղեցկության սրահն ամբողջությամբ ախտահանում հատուկ նյութերով: Դրա շնորհիվ մեր սիրելի կանանց կարողանում ենք ապահովել ծառայությունների ողջ փաթեթը՝ վարսահարդարումից, մատնահարդարումից ու դիմահարդարումից սկսած, մինչև կոսմետոլոգիա, կարբոնային պիլինգ, պլազմոլիֆտինգ, միոստիմուլիացիա, ELOS+SHR, դեմքի օվալի ընդգծում և մաշկի ձգում, ինչպես նաև պրեսոթերապիա ու տատուի մաքրում։

600x580

 

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6705 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 391 անգամ
26.06.2025
Դիտվել է 379 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster